Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Սեւանի ջրի որակի խնդիրը՝ ԵՄ հոգածության ներքո

Կեղտաջրերի լոկալ համակարգեր Գեղարքունիքի գյուղերի համար

Սեպտեմբերի 7, 2021
Հանրապետություն
Սեւանի ջրի որակի խնդիրը՝ ԵՄ հոգածության ներքո
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
182
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սեւանա լճի ջրի որակի վրա բացասական մեծ ազդեցություն է թողնում այնտեղ թափվող գետերի հարեւանությամբ գտնվող 26 բնակավայր: Նրանց զգալի մասը չունեն կեղտաջրերի հեռացման միասնական համակարգեր, եւ դրանք ուղիղ թափվում են գետերը, որոնցով հասնում են Սեւանա լիճ: Մասնագիտական լեզվով՝ այն կոչվում է գետերի վրա ցրված ազդեցություն, որի դեպքում Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսական հանդակներից եւ բնակավայրերի զգալի մասից կեղտաջրերը եւ գյուղատնտեսական հոսքաջրերն անմիջապես թափվում են հարակից գետեր:

«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը տեղեկացրեց, որ Սեւանա լճի ավազանում իրականացվում է «Եվրամիությունը՝ Սեւանի համար» մեծ ծրագիրը, որի շրջանակներում նախատեվում է կեղտաջրերի մաքրման պիլոտային կայանների կառուցում:

Նրա խոսքով՝ պետք է հետազոտություն իրականացվի, թե որ մեթոդներն են ավելի կիրառելի Սեւանի ավազանում ջրերի մաքրման կայաններ կառուցելու համար, քանի որ ազդեցության շրջանները մեծ են ամբողջ ջրահավաք ավազանում եւ՛ իրենց աշխարհագրական դիրքով, եւ՛ ցրվածությամբ՝ չունենալով կոյուղու համակարգ այդ բոլոր գյուղական համայնքներում: «Այս պահին այդպիսի մի ծրագրի մեկնարկն է տրված, որի շրջանակներում հետազոտություն է իրականացվելու, թե կեղտաջրերի ինչպիսի՞ հեռացման համակարգ պետք է կառուցվի, ո՞րն է տնտեսապես ավելի շահավետ, որպեսզի նվազեցվի այդ ամբողջ գյուղական համայնքների ազդեցությունը գետային  համակարգերի վրա»,- ասաց Գայանե Շահնազարյանը:

Փոխտնօրենը տեղեկացրեց, որ 500-2000 բնակչություն ունեցող համայնքներն են դիտարկվում ծրագրի շրջանակներում, որոնց թիվը 26 է, բայց ծրագրի այս փուլում այդ համայնքներում ոչ թե ջրահեռացման կայաններ են կառուցվում, այլ իրականացվելու են ուսումնասիրություններ, որպեսզի առաջարկություններ ներկայացնեն, թե ամենաառաջնային եւ հրատապ որտեղ պետք է սկսեն կառուցումը: Ջրահեռացման լոկալ կայանների կառուցումը շարունակական գործընթաց է լինելու:

«Ծրագրի շրջանակներում կատարված նախնական հետազոտությունները, ըստ ծրագրի փորձագետների, ցույց են տվել, որ տնտեսապես ավելի ծախսատար կլինեն ջրավազանը ամբողջությամբ կոյուղացնելը, նոր մաքրման կայանների կառուցումը, բայց հաշվի առնելով, որ չունենք ամբողջությամբ կոյուղացված համայնքներ, լոկալ համակարգերի ստեղծումը կեղտաջրերի հավաքման համար ավելի նպատակահարմար է համարվում»,-ասաց Գայանե Շահնազարյանը եւ հավելեց, որ հետազոտություններից հետո պարզ կլինի, թե մաքրման ինչպիսի տնտեսապես շահավետ եղանակներ կառաջարկվեն:

«Եվրամիությունը՝ Սեւանի համար» ծրագիրը համատեղ ֆինանսավորում են Եվրամիությունն ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը:

Ծրագրի նպատակն է բարելավել Սեւանա լճի ջրահավաք ավազանի մշտադիտարկման, կառավարման, էկոհամակարգի համար բարենպաստ եւ ջուր խնայող հողօգտագործման տեխնոլոգիաների ներդրման, կեղտաջրերի մաքրման եւ բնահեն լուծումների իրականացման կարողությունները։

Ծրագրի բյուջեն 5,7 միլիոն եվրո է, որն իրականացվելու է 4 տարվա ընթացքում: Այն իրականացնելու է գերմանական GIZ կազմակերպությունը, իսկ շահառուները ՀՀ շրջակա մկջավայրի նախարարությունը եւ ջրային կոմիտեն են:

Թեգեր: ջուրՍեւան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Նոր դաս համագործակցության անհրաժեշտության մասին

Նոր դաս համագործակցության անհրաժեշտության մասին

Հայկական տարածքների նկատմամբ Բաքվի մղումները խնդրահարույց են

Հայկական տարածքների նկատմամբ Բաքվի մղումները խնդրահարույց են

Ամենաընթերցվածը

  • Հանճարեղ պարզության նկարիչը

    Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան»

    28 Կիսվել են
    Կիսվել 11 Tweet 7
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist