Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Կոմիտաս-Արամ Խաչատրյան-Չառլի Չապլին

Սեպտեմբերի 7, 2021
Սոցիում
Առաքինի Հայրապետի սուրբ առաքելությունը
14
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.4k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Չառլի Չապլինը XX դարի մեծագույն դերասան է եւ եզակի համամարդկային արժեքներ կրող մարդ։ Սակայն քչերը գիտեն, որ Հայոց ցեղասպանության տարիներին Չապլինը հիմնել է Հայ երեխաների օգնության հիմնադրամ, որին փոխանցել է հավաքած ողջ գումարը։

Չառլին շրջել է ամբողջ Եվրոպայով, հավաքել 1 միլիոն ԱՄՆ դոլար (որն այժմ հավասար է 15 միլիոն դոլարի) եւ ողջ գումարը նվիրաբերել է Օսմանյան կայսրությունից փախած հայ որբերին։ Նա անձամբ է այցելել երեխաներին, օգնել է կառուցել մանկատներ եւ հատուկ վերականգնողական կենտրոններ՝ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում։ Հենց այդ ժամանակ է Չառլին նկարահանում հայտնի «Փոքրիկը» ֆիլմը, որտեղ խաղում է տխուր եւ անմեղ բնավորությամբ խեղճ տղայի դերը, ով ինչ-որ տեղ հայ որբերին էր հիշեցնում։ Վիլյամ Սարոյանը հակադրվում է տարածված այն տեսակետին, ըստ որի՝ Չապլինն իր ֆիլմերում «փոքրիկ» մարդ է: Իրականում դա բնավ այդպես չէ: «…Նա այդ  ֆիլմերում միայնակ մարդ էր, անբուժելի եւ անմխիթար միայնակ մարդ,-գրում է նա:- Ժամանակի ընթացքում մենակությունը վերածվեց հիվանդության եւ այլեւս հնարավոր չէ ծիծաղել ու լացել սեփական մենակության վրա, ինչպես վարվում էր Չապլինն իր արվեստում: Այժմ հարկավոր է որոնել ու գտնել նորանոր հնարավորություններ՝ արվեստ ստեղծել ըմբռնողությունից, հանրամատչելի արվեստ, ինչպիսին կարողանում էր ստեղծել Չապլինը»:

Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը 1965 թ. հրավիրվում է Շվեյցարիա՝ միջազգային երաժշտական մրցույթի ժյուրիի կազմում։ Այդ ժամանակ Չառլին 76 տարեկան էր, մեկուսի ապրում էր Ժնեւից դուրս գտնվող վիլլայում եւ հազվադեպ էր հյուրեր ընդունում։ Զարմանալի է, բայց Խաչատրյանը Չապլինին հյուրընկալվելու հրավեր է ստանում։

Մի քանի ժամ տեւած զրույցից հետո Խաչատրյանը հարցնում է, թե որն է նրա տխուր դեմքի հանելուկը։ Չապլինը, լուռ ժպիտով, Խաչատրյանին տանում է իր առանձնասենյակ, այնտեղ բացում է մի արկղ, որում պահվում էին ջութակահարների ձայնագրություններ, ովքեր կատարում էին հայ հոգեւորական Կոմիտասի ստեղծագործությունը, ով հայտնի է որպես հայ երաժշտության հանճար եւ էթնոերաժշտագիտության ռահվիրա։ Չապլինն ասում է, որ դա իր սիրած երգերից է, եւ միշտ լսում է, երբ հոգեկան հանգստի կարիք է զգում։

Խաչատրյանին նվիրելով ձայնապնակներից մեկը՝ ավելացնում է. «Կյանքում չափազանց շատ ենք մտածում, չափազանց քիչ ենք զգում։ Իսկ հայկական երաժշտությունը ջինջ զգացմունքների անվերջ օվկիանոս է…»։

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ

Թեգեր: Արամ ԽաչատրյանԿոմիտասՉառլի Չապլին
Կիսվել6Tweet4Կիսվել1
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի ԱԳ նախարարին

Լաչինի միջանցքի մերձակայքում անցկացվող զորավարժությունը խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ջանքերը. ՀՀ ԱԳՆ

Արցախը սիրտն է ու վահանը Հայաստան աշխարհի

Արցախը սիրտն է ու վահանը Հայաստան աշխարհի

Ամենաընթերցվածը

  • Հետաքրքիր է իմանալ

    Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Լոռի բերդը՝ դասագիրք

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան»

    28 Կիսվել են
    Կիսվել 11 Tweet 7

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist