Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Բարձրացված հարցերն անուշադրության չեն մատնվի

Սեպտեմբերի 9, 2021
Տարածաշրջան
Բարձրացված հարցերն անուշադրության չեն մատնվի
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
244
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հետեւանքով հազարավոր արցախցիներ տեղահանվեցին, եւ նրանց հիմնական մասը բնակություն է հաստատել ՀՀ տարբեր մարզերում, ինչպես նաեւ Երեւանում: Տեղահանված արցախցիների սոցիալ-տնտեսական եւ մյուս խնդիրները լուծելու նպատակով ստեղծվել են մի քանի հասարակական կազմակերպություններ: Տեղահանման սկզբից մինչ օրս արցախցիների հիմնական խնդիրը Մայր հայրենիքում եւ Արցախում բնակարան ունենալն է: ԱՀ եւ ՀՀ իշխանությունները փորձում են ինչ-որ ծրագրեր իրականացնել՝ նշված խնդիրը մեղմելու համար, սակայն առաջնահերթ պետք է լինի թշնամու տիրապետության տակ անցած բնակավայրերում թողած տների փոխհատուցում:

Այս եւ այլ հարցերի հետ կապված՝ երեկ Արցախի 4 շրջանի ներկայացուցիչները ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում հանդիպում ունեցան ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ: Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը: Ողջունելով ներկաներին՝ Դ. Բաբայանը կարեւորեց նման հանդիպումները եւ պատրաստակամություն հայտնեց պատասխանել հարցերին: Հնչեցին հարցեր՝ կապված միջազգային կառույցների հետ, ովքեր պետք է իրենց աջակցությունը ցուցաբերեին եւ ցուցաբերեն Արցախի խնդրի լուծմանը, սակայն գրեթե ոչինչ չի արվել նշված կառույցների կողմից:

Դ. Բաբայանը տեղեկացրեց՝ իր ղեկավարած գերատեսչությունը տարբեր խողովակներով հարցը բարձրացնում է: Սակայն կա շահերի բախում, եւ նույն կառույցներն ու մեծ տերություններն իրենց շահերի շրջանակներում են հարցին մոտենում: Այնուամենայնիվ, Արցախի ԱԳՆ-ն մշտապես աշխատում է այս խնդրով:  Հարց հնչեց, որ տեղահանվածներն ունենան որեւէ կարգավիճակ: Դ. Բաբայանն ասաց՝ այս հարցով եւս աշխատում են Մարդու իրավունքների պաշտպանի, տարբեր իրավաբանական կառույցների հետ: Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանն այս հարցի հետ կապված նշեց՝ դեռեւս 90-ականների սկզբի հազարավոր հայ փախստականներ չունեն  կարգավիճակ: Անդրադառնալով Արցախի անվտանգության խնդրին՝ ասաց՝ թեկուզ ճանաչված չէ Արցախի Հանրապետությունը, միեւնույն է, այն միջազգային բազում կոնվենցիաներով ունի պաշտպանության իրավունք: Կարեւորեց, որ ԱՀ ԱԳ նախարարությունն օգտագործի այս հնարավորությունները, աշխատի հանրային դիվանագետների հետ:

Ինչ վերաբերում է արցախցիներին բնակարանով ապահովելու խնդրին՝ եղավ առաջարկ, որ ՀՀ որեւէ հատվածում բնակավայր կառուցվի տեղահանվածների համար: Նշեմ՝ ԱՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է պետական աջակցություն տրամադրել 2020 թ. ռազմական գործողությունների հետեւանքով Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված շուրջ 950 ընտանիքի (3.600 անձ)։ Այս հարցը նույնպես շատ մտահոգիչ է: Քաշաթաղի շրջանի ներկայացուցիչները տեղեկացրին Դ. Բաբայանին, որ պատերազմի հետեւանքով Քաշաթաղի շրջանից տեղահանվել է 3000-ից ավելի ընտանիք՝ մոտ 11 հազար բնակչով: 

Ընթացքում հնչեցին նաեւ հարցեր՝ կապված ռուս խաղաղապահների, բանկերի, քաղաքացիության, անձնագրային, գործող ՀԿ-ների ֆինանսավորման եւ այլ խնդիրների հետ: Դ. Բաբայանը նշեց՝ բոլոր հարցերը, անկախ որ բնագավառին են վերաբերում, կբարձրացնի ԱՀ կառավարությունում եւ Ազգային ժողովում: ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ս. Ղազարյանը տեղեկացրեց՝ ցանկացած հարց, եթե իրենց լիազորության շրջանակներում է, լուծում ստանում է: Եղավ նաեւ առաջարկ, որ հանդիպումները լինեն հաճախակի, եւ ստեղծվի ՀԿ-ների համակարգող խորհուրդ:  

Թեգեր: ԱրցախԴավիթ Բաբայանժողովուրդ
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Աշխարհում էլեկտրոնային վճարամիջոցների թիվն ավելանում է

Աշխարհում էլեկտրոնային վճարամիջոցների թիվն ավելանում է

Ազգային կորպուսի ստեղծումը կախված է յուրաքանչյուրիցս

Ազգային կորպուսի ստեղծումը կախված է յուրաքանչյուրիցս

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մենք ամուր ենք, հզոր ենք՝ մեր սարերի պես…»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ընկան տղերքը, որ հողը մնա-2

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist