Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ՌԴ արխիվներում պահվում են նաեւ 1926 թ. ներհանրապետական քարտեզները

Հարկ է հաշվի առնել, որ Բաքուն իրեն Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ չի ճանաչել

Սեպտեմբերի 18, 2021
Հանրապետություն
ՌԴ արխիվներում պահվում են նաեւ 1926 թ. ներհանրապետական քարտեզները
19
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.9k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մինսկի խմբի համանախագահող երկրները հետպատերազմյան ժամանակաշրջանի համար վերջերս Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, վերջերս անդրադառնալով արցախյան հարցին, նշել էր, որ ԱՄՆ-ն Արցախի հակամարտությունը համարում է չկարգավորված, քանի դեռ կարգավորված չէ կարգավիճակի հարցը, հետեւաբար, իրենք կշարունակեն այդ հարցը պահել Մինսկի խմբի օրակարգում, իսկ փոխդեսպան Չիպ Լեյթինենն այցելել էր Սյունիք՝ տեղում դիտարկելու քաղաքացիների անվտանգությունը ճանապարհներին եւ տնտեսական հարցեր:

Սրան զուգահեռ երկու օր առաջ ավանդական ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց՝ Մոսկվան ակնկալում է, որ Երեւանը եւ Բաքուն կարձագանքեն սահմանազատման հարցերի վերաբերյալ առաջարկներին: «Մենք ուշադիր հետեւում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի որոշակի հատվածներում տիրող իրավիճակին: Գործընթացների զարգացումը մեկ անգամ եւս ընդգծում է սահմանազատման եւ դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը»,- ասել էր Զախարովան եւ հիշեցրել, որ այդ հարցի վերաբերյալ ՌԴ-ն առաջարկներ է ներկայացրել ինչպես Բաքվին, այնպես էլ Երեւանին:

Ռուսական կողմն այս դեպքում, ամենայն հավանականությամբ, նկատի ունի իր արխիվներում պահվող ԽՍՀՄ քարտեզները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում վերջերս հայտարարեց, որ սահմանազատման եւ սահմանագծման հարցերը ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ձեւաչափի օրակարգում են: Այն, որ վաղ թե ուշ երկրների միջեւ սահմանները հստակեցվելու են, քննարկման առարկա չէ: Այստեղ խնդիրն այդ գործընթացի իրավապայմանագրային հիմքերի մասին է:

ՌԴ-ի արխիվներում, անկասկած, պահվում են նաեւ 1926 թ. խորհրդային քարտեզները, որտեղ ամրագրված է այն քիչ թե շատ բնական սահմանագիծը, երբ ադրբեջանցիները տարբեր ճնշումների միջոցով միութենական իշխանությունների զանազան որոշումներով սահմանի տարբեր հատվածներում չէին զավթել Խորհրդային Հայաստանի տարածքները, ինչպես նաեւ արհեստական անկլավներ չէին ձեւավորվել: Պետք է պարզել, թե ինչքանով է իրավաչափ միջազգային GPS համակարգով գծված հետխորհրդային պետությունների, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանահատվածը, առավել եւս, որ այն նախկին խորհրդային շատ հանրապետությունների համար փաստացի չի գործում:

Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեկնարկը նաեւ հարմար առիթ է 1920 թ. բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից Հայաստանի Հանրապետությունը զավթելու հետեւանքով Ազգերի լիգայում Հայաստանի սահմանների ճանաչման կասեցված գործընթացը վերսկսելու համար: Այս տարբերակը բավականին իրատեսական է, քանի որ ներկայիս Ադրբեջանն իրեն հռչակել է 1918-20 թթ. քեմալական Ադրբեջանի իրավահաջորդը, այլ ոչ թե խորհրդային նախորդի, իսկ  20-րդ դարի սկզբում Ազգերի լիգայի հաստատմանը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի ներկայացրած Հայաստանի սահմանները շատ ավելի իրականությանը մոտ էին եւ իրավական առումով հիմնավորված:

Հետեւաբար, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն սկսելու հիմնական փուլը պետք է լինի իրավապայմանագրային հիմքերի հստակեցումը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանն իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը:

Թեգեր: GPSԱդրբեջանԱՄՆդեմարկացիաՌուսաստանսահման
Կիսվել8Tweet5Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Արդարությունը միշտ ի հայտ է գալիս

Արդարությունը միշտ ի հայտ է գալիս

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist