ԱՄՆ դեսպանության եւ ամերիկյան ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ։
Տոնելով Հայաստանի անկախության երեսնամյա հոբելյանը՝ ուզում եմ առանձնահատուկ նշել հայ ժողովրդի ուժը, տոկունությունը եւ ավելի լավ ապագա կերտելու վճռականությունը՝ ի հեճուկս աղաղակող մարտահրավերների, որ պատուհասել էին Հայաստանը վերջին մեկ տարվա ընթացքում։
Մեր երկու ժողովուրդներն ունեն ընդհանուր արժեքներ, եւ մեր ժողովուրդների միջեւ առկա են սերտ կապեր։ Այս ամուր հիմքի վրա կառուցելով՝ մենք դրական հեռանկարներ ենք տեսնում հայ-ամերիկյան հարաբերությունների համար եւ սպասում ենք մեր գործընկերության շարունակական ընթացքին՝ մինչ Հայաստանը շարունակում է ընթանալ 1991թ. սեպտեմբերի 21-ին որդեգրած անկախության ճանապարհով։
Անկախության երեսնամյա տարեդարձի կապակցությամբ ընդունեք Հայաստանի ժողովրդին ուղղված իմ ջերմ բարեմաղթանքները։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը շնորհավորում է ողջ հայ ժողովրդին ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ։ ՀՀ քաղաքացիներին մաղթում ենք հաջողություն բարեփոխումների ուղղությամբ ներդրվող ջանքերում եւ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: Եվրոպական միությունը կշարունակի իր աջակցությունը Հայաստանին:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
Սիրելի ընկերներ:
Անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ անկախության օրվա առթիվ: Վերջին 30 տարում Հայաստանի Հանրապետությունը կայացման ոչ հեշտ ուղի է անցել որպես դինամիկ զարգացող ինքնիշխան պետություն՝ քայլելով ժամանակին համահունչ, միեւնույն ժամանակ պահպանելով իր արժեքային հիմքերն ու ինքնատիպությունը:
Անցած տասնամյակներն ապացուցեցին մեր երկրների ու ժողովուրդների միջեւ իսկապես եղբայրական կապերի անքակտելիությունը՝ միավորված պատմական ընդհանուր անցյալով:
Այսօր Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ արդյունավետ համագործակցությունը երկկողմ հարաբերությունների ողջ տիրույթում եւ մեր ինտեգրացիոն միավորումների գծով հաջող փոխգործակցությունը հաստատել են, որ մեր ժամանակների ցանկացած մարտահրավեր կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով: Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են խոր պատմական, հոգեւոր, մշակութային ավանդույթների եւ մեր քաղաքացիների ընդհանուր շահերի վրա, այսօրվա բարդ, արագ փոփոխվող աշխարհում մեր երկրների հաջող զարգացման բանալին են:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ բարեկեցություն, բարգավաճում եւ խաղաղ երկինք գլխավերեւում:
Սերգեյ Կոպիրկին
ՀՀ-ում ՌԴ դեսպան
Սիրելի հայ ընկերներ,
Լիտվայի դեսպանատան անունից ցանկանում եմ մեր սրտանց շնորհավորանքները հղել Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ:
30 տարի առաջ Լիտվան աջակցեց Հայաստանին ժողովրդավարության եւ անկախության ճանապարհին՝ դառնալով աշխարհում առաջին երկիրը, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը: Մի քանի ամսից մենք կնշենք նաեւ Լիտվայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:
Այսօր մեր ազատասեր ազգերը կանգնած են կողք կողքի՝ կապված ժողովրդավարական ընդհանուր արժեքներով եւ լուսավոր, ապահով ու բարեկեցիկ ապագայի անկեղծ հույսերով: Հայաստանի վերականգնված 30-ամյա պետականությունը կրում է նշանակալի նվաճումների հուզիչ պատմություն, եւ դրանք դեռ շատ կլինեն:
Հայաստանում Լիտվայի դեսպան
Ինգա Ստանիտե-Տոլոչկիենե
Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամμ Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության գլխավոր հյուպատոսությունն Ուրուգվայի ժողովրդի եւ կառավարության անունից շնորհավորում եւ ողջունում է ազնվական հայ ժողովրդին եւ միեւնույն ժամանակ մաղթում խաղաղություն եւ բարգավաճում գալիք տարիներին:
Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը ողջունում է երկու երկրների միջեւ երկկողմ հարաμերությունների գերազանց մակարդակը՝ լիահույս լինելով, որ մշակութային, քաղաքական եւ առեւտրային փոխանակումների շնորհիվ երկու ժողովուրդների միջեւ այդ կապն էլ ավելի կամրապնդվի։
Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը, օգտվելով առիթից, կրկին հայտնում է հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն իր խորին հարգանքների հավաստիքը:
ՀՀ-ում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության
գլխավոր հյուպատոսություն
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքը Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ ձեր երկրի անկախության 30-ամյակի կապակցությամբ:
Համոզված եմ, որ մեր երկրների ավանդական բարեկամական հարաբերությունները հետագա զարգացման մեծ հնարավորություններ ունեն: Ցանկանում եմ հավաստիացնել, որ ես կաջակցեմ քաղաքական երկխոսության զարգացմանը, ընդհանուր հետաքրքրություններ կայացնող ոլորտներում համագործակցության իրականացմանը եւ հարաբերությունների ընդհանուր զարգացմանը՝ ի շահ մեր երկու երկրների քաղաքացիների:
Միրոսլավ Հացեկ
ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպան
Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին սրտանց շնորհավորում եմ սեպտեմբերի 21-ի` Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով Հայաստանին խաղաղություն, կայունություն եւ տնտեսական առաջընթաց, իսկ հայ ժողովրդին՝ առողջություն, անձնական երջանկություն եւ բարօրություն։
Սերբիայի եւ Հայաստանի միջեւ առկա են բարեկամության, փոխըմբռնման, վստահության եւ համերաշխության ամուր կապեր, որոնք շատ ավելի հզոր են, քան մեզ բաժանող հեռավորությունը: Մեզանում նմանությունները շատ ավելին են, քան տարբերությունները՝ ավանդույթների, հոգեհարազատության, մշակույթի, համընդհանուր արժեհամակարգի առումով: Պատմության ընթացքում թե՛ Սերբիան, թե՛ Հայաստանը անցել են դժվարին փորձությունների ու տառապանքների միջով, որոնք իրենց դրոշմն են դրել եւ նպաստել են մեր ժողովուրդների միջեւ փոխըմբռնմանը եւ կապերի ամրապնդմանը՝ ուղորդելով մեզ դեպի ապագա:
Սերբիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հետագա բարելավման համար բազմաթիվ հնարավորություններ կան: Ուրախ եմ առաջիկա երկկողմ այցերի իրականացման, համագործակցության ընդլայնման, ինչպես նաեւ բոլոր ոլորտներում ծրագրերի փոխանակման նախաձեռնությունների համար:
Երեւանում «ամենաերիտասարդ» դեսպանատներից մեկից՝ Սերբիայի Հանրապետության դեսպանությունից, կցանկանայի Հայաստանի քաղաքացիներին կոչ անել՝ Սերբիա այցելելու նպատակով հետեւել Կովիդ-19-ի հետ կապված համաճարակային իրավիճակին: Սերբիա տուրիստական նպատակներով այցի համար մուտքի արտոնագիր այլեւս անհրաժեշտ չէ: Այտեղ դուք կլինեք բարեկամական մթնոլորտում:
Շնորհավորում եմ տոնը։
Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչ
ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության դեսպանության
գործերի ժամանակավոր հավատարմատար
Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությունը շնորհավորում է եղբայրական հայ ժողովրդին պետական անկախության 30-ամյակի առթիվ եւ, գնահատելով վերջին 3 տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետության մեծ ձեռքբերումները, մաղթում է կայուն առաջընթաց եւ զարգացում ապագայում:
Վրաստանի դեսպանություն
Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության բոլոր դիվանագետների եւ իմ անունից հղում եմ սրտանց շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ:
Չինաստանն ու Հայաստանը ավանդաբար համարվում են բարեկամ երկրներ: 2022-ին լրանում է մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ուստիեւ չինական կողմը պատրաստ է այդ առիթով համատեղ ջանքեր գործադրել հայկական կողմի հետ միասին` ուղղված չին-հայկական հարաբերությունների, տարբեր ոլորտներում բարեկամական համագործակցության ամրապնդմանը:
Սեպտեմբերի 21-ը համընկնում է նաեւ չինական ավանդական տոնի` Լուսնի փառատոնի հետ: Այս կրկնակի տոնի առթիվ Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ բարգավաճում, իր ժողովրդին` խաղաղություն եւ երջանկություն, իսկ երկու երկրներին` դարավոր բարեկամություն:
Ֆան Յուն
ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան
Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության անունից սիրով շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ։
Այս նշանավոր տարելիցը հիշեցնում է մեզ, որ մեր երկրների միջեւ փոխադարձ վստահության վրա հիմնված լավ հարաբերություններն օգնում են միասին դիմագրավել համաշխարհային մեծ մարտահրավերներին։ Այս համատեքստում Շվեյցարիան կշարունակի կատարել հուսալի գործընկերոջ իր դերը հայաստանյան բարեփոխումների գործընթացում։
Խաղաղ եւ բարգավաճ ապագա եմ մաղթում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։
Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանություն
Գործերի ժամանակավոր հավատարմատար
Վերներ Թյութ
Հայաստանի Հանրապետության անկախության երեսուներորդ տարեդարձի կապակցությամբ ուրախ եմ շնորհավորանքների ամենավեհ արտահայտությունները
հղել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս կառավարության եւ ժողովրդի՝ մաղթելով ողջ հայ ժողովրդին խաղաղությամբ, անվտանգությամբ եւ բարօրությամբ լի ապագա: Հայ ժողովուրդը քաջ ժողովուրդ է, որն իր պատմության մեջ շատ տառապանքներ ու ողբերգություններ է տեսել, բայց կարողացել է դիմակայել եւ կրկին ոտքի կանգնել, իսկ իր հզոր կամքով կարողանալու է իրականացնել իր բոլոր երազանքները եւ կերտել պայծառ ապագա գալիք սերունդների համար:
Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ սիրիացի եւ հայ ժողովուրդների միջեւ առկա դարավոր բարեկամության եւ եղբայրության կապերը, որոնք, չնայած այն դժվարություններին, որոնց ականատեսն են լինում երկու ժողովուրդները, ավելի են ամրապնդվում եւ խորանում` ճգնաժամերի ժամանակ իրար կողքի կանգնելով:
Մաղթում եմ Հայաստանին եւ հայ ժողովրդին հարատեւ զարգացում եւ բարգավաճում:
Մոհամմեդ Հաջ Իբրահիմ
ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան
Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ ես Հնդկաստանի կառավարության եւ Հնդկաստանի ժողովրդի անունից ողջույններ եւ շնորհավորանքներ եմ հղում ՀՀ արտաքին գործերի նախարարության գործընկերներին եւ Հայաստանի բարեկամ ժողովրդին:
Հնդկաստան-Հայաստան դարավոր հարաբերություններն առաջ են գնում, եւ այսօր երկու երկրներն էլ ունեն քաղաքական եւ մշակութային ամուր կապեր: Հայաստանի հետ եղբայրական կապերն ավելի են ամրապնդվել վերջին 30 տարվա ընթացքում, երբ դժվար ժամանակներում Հնդկաստանն ուս ուսի տված կանգնել է Հայաստանի հետ: Հնդկաստանը նաեւ առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը:
Կեցցե Հնդկաստան-Հայաստան բարեկամությունը, եւ կեցցե հայ ազգը:
Կ. Դ. Դեւալ
ՀՀ-ում եւ Վրաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան
Գերմանիայի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Այսօր լրանում է Հայաստանի անկախության 30-ամյակը, բայց հայ մշակույթը, լեզուն եւ կրոնը դարերի պատմություն ունեն: Ուստի այս հրաշալի, հինավուրց ու խրոխտ երկրի հյուրը լինելը մեծ պատիվ է մեզ համար:
Գերմանացիները եւ հայերը բարեկամաբար կապված են միմյանց մշակութային, քաղաքական եւ միջանձնային շփումներով: Գերմանիան այսուհետ էլ անկախ եւ ազատ Հայաստանի Հանրապետության վստահելի եւ բարեկամ գործընկերն է:
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն
Ինձ շատ հաճելի է Անկախության երեսուներորդ տարեդարձի կապակցությամբ ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս հղել Հայաստանի Հանրապետությանը՝ հույսով, որ Իտալիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կարող են էլ ավելի ամրապնդվել՝ հիմնվելով դարավոր բարեկամության եւ ընդհանուր արժեքների վրա:
Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղ եւ բարեկեցիկ ապագա։
Ալֆոնսո Դի Րիզո
ՀՀ-ում Իտալիայի դեսպան
Հայաստանում Արգենտինայի դեսպանատունն իր անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղում հայ ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա 30-ամյակի տոնակատարության կապակցությամբ:
Արգենտինայի Հանրապետությունը ողջունում է երկու ժողովուրդների սերտ համագործակցությունը եւ կարեւորում տարբեր ոլորտներում զարգացած բարեկամության եւ բազմակողմ համագործակցության պատմական կապերը, որոնք վստահության եւ փոխադարձ աջակցության հիման վրա երաշխավորում են մշտական զարգացում՝ ի շահ երկու ժողովուրդների:
ՀՀ-ում
Արգենտինայի դեսպանություն
Երեւանում Չեխիայի դեսպանությունը պատիվ եւ հաճույք ունի՝ Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի ժողովրդին փոխանցելու իր սրտանց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ հայ ժողովրդին մաղթում ենք բարեկեցություն, բարգավաճում եւ հաջողություններ, ինչպես նաեւ հարատեւ խաղաղություն եւ կայունություն: Չեխիան Հայաստանը համարում է շատ կարեւոր գործընկեր: Մենք մեծապես գնահատում ենք մեր երկու երկրների բարեկամական հարաբերություններն ու լավ համագործակցությունը: Նաեւ հավատում ենք, որ գալիք տարիներին մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ եւ ամրապնդվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ դրանով իսկ նպաստելով մեր ժողովուրդների բարգավաճմանը:
ՀՀ-ում Չեխիայի դեսպանություն
Հայաստանի հարգելի քաղաքացիներ:
Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանության աշխատակիցների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին անկախության 30-ամյա հոբելյանի առթիվ:
Անկախության տարիներին Հայաստանը նկատելի հաջողությունների է հասել քաղաքական ու սոցիալ-տնտեսական ոլորտներում եւ իր քաղաքացիների բարօրության բարելավման գործում:
Թուրքմենստանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ առաջացած համագործակցության բարձր մակարդակն ու սերտ փոխհարաբերությունները հիմնված են հավասարության, փոխադարձ շահի, փոխադարձ հարգանքի ու վստահության վրա:
Համոզված եմ, որ թուրքմենա-հայկական բարեկամական կապերը կշարունակեն զարգանալ եւ խորանալ հանուն մեր երկրների ժողովուրդների:
Օգտվելով այս հնարավորությունից՝ այս տոնական օրը եւս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, առաջընթաց եւ նոր հաջողություններ:
Մուհամմետգելդի Այազով
ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան
Ուրախ եմ հայտնել իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բարեկամ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ:
Օգտվելով ընձեռված առիթից՝ հարատեւ զարգացում, առաջընթաց եւ խաղաղություն եմ մաղթում ձեր բարեկամ երկրին, իսկ մեր երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների միջեւ առկա բարեկամական հարաբերություններին՝ էլ ավելի խորացում եւ նորանոր ձեռքբերումներ:
Նաուաֆ Աբդուլազիզ ալ Էնեզի
ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան
Ուրախ եմ անձամբ իմ և Երևանում Իրաքի Հանրապետության դեսպանության աշխատակիցների անունից ՀՀ կառավարությանն ու ժողովրդին հղելու ամենագեղեցիկ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները սեպտեմբերի 21-ի՝ Անկախության ազգային տոնի կապակցությամբ: Օգտվելով առիթից՝ հաստատում ենք երկու բարեկամ երկրների միջև եղբայրական հարաբերություններն ու համատեղ գործակցությունը բոլոր բնագավառներում և հայ ժողովրդին մաղթում քաջառողջություն, երջանկություն, հարատև առաջընթաց ու բարգավաճում:
Իրաքի Հանրապետության գործերի
ժամանակավոր հավատարմատար՝ Դորկոր Սուհայլան Մունզեր Խալիլ
Հայաստանի հարգարժան քաղաքացիներ,
Այս նշանակալից օրվա կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այսօր, լինելով համաշխարհային հանրության արժանի անդամ, բարեկամ Հայաստանը վստահորեն ընթանում է իր պետականության ամրապնդման ճանապարհով՝ ապահովելով կայուն սոցիալ-տնտեսական աճ:
Առանձնահատուկ բավարարվածությամբ եմ նշում բելառուս-հայկական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կառուցողական բնույթը, շատ ոլորտներում փոխշահավետ համագործակցության դրական դինամիկան:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը կշարունակի անշեղորեն զարգանալ՝ հագեցած գործակցության նոր հեռանկարային ուղղություններով:
Բոլորիդ անկեղծորեն նաև բարգավաճում եմ մաղթում:
Առողջություն, բարեկեցություն, խաղաղություն:
Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան Ա. Վ. Կոնյուկ
Հայաստանի ազգային տոնի կապակցությամբ Երևանում Հունաստանի Հանրապետության դեսպանությունը ցանկանում է ձեզ փոխանցել մեր ամենաջերմ շնորհավորանքները:
Մեր երկու ժողովուրդների պատմական, մշակութային և կրոնական դարավոր կապերը, որոնք հաճախ ձևավորվել են դժվարին իրավիճակներում, առաջնորդել են մեզ դեպի սերտ և կառուցողական երկկողմ և բազմաշերտ հարաբերություններ:
Մեր երկկողմ հարաբերություններն ապագայում կամրապնդվեն և կխորանան ընդհանուր արժեքների և սկզբունքների հիման վրա, ոլորտների լայն սպեկտրում և խաղաղության խրախուսման պայմաններում (տարածաշրջանում կայունության և անվտանգության խթանման համար):
Մեր լավագույն մաղթանքները հայ ժողովրդին՝ հանուն բարօրության, առաջընթացի և բարգավաճման:
Հայաստանում Հունաստանի դեսպան Եվանգելոս Թոռնակիս
Շնորհավորում եմ հայ ժողովրդին, մեր հայ գործընկերներին և ընկերներին Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի առթիվ:
Մենք բոլորս ժողովրդավարական և անկախ Հայաստանի դինամիկ զարգացման ականատեսներն ենք: Վստահություն եմ հայտնում, որ ղազախա-հայկական բարեկամական ու փոխշահավետ հարաբերություններն այսուհետ նույնպես կշարունակեն ակտիվորեն զարգանալ՝ ի շահ երկու պետությունների ժողովուրդների:
Օգտվելով այս հաճելի հնարավորությունից՝ բարեկամ հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:
Լավագույն մաղթանքներով՝
ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բ. Իմանբաև
Ձերդ գերազանցություն,
Անկախության 30-ամյակի կապակցությամբ, որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ, ՄԱԿ-ի ամբողջ թիմի անունից ցանկանում եմ մեր ջերմագույն շնորհավորանքները փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ժողովրդին:
Այս վերջին երեք տասնամյակի ընթացքում Հայաստանի կառավարությունը և ՄԱԿ-ը հետևողականորեն ընդլայնել են հարաբերությունները՝ հիմնված վստահության, հարգանքի և ընդհանուր արժեքներին նվիրվածության վրա, որոնք նպաստում են խաղաղության և բարգավաճման ինչպես երկրում, այնպես էլ աշխարհում: Չնայած դժվարին ժամանակներին, մենք միասին հասել ենք շոշափելի արդյունքների մարդկանց կյանքը բարելավելու ուղղությամբ` հիմնված ներառական, կայուն զարգացման և ամրապնդված ժողովրդավարական ինստիտուտների վրա:
Միավորված ազգերի կազմակերպությունը մնում է ձեր հաստատուն գործընկերը և կշարունակի լինել Հայաստանի կողքին` լուծելու վերջին ճգնաժամերի, համավարակի և հակամարտության հետևանքները՝ միաժամանակ համատեղ կերտելով ավելի լավ ապագա մեզ բոլորիս համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության 2021-2025 թթ. շրջանակի իրականացման միջոցով և ապահովելով 2030 թ. օրակարգը: Բոլորին մաղթում եմ ուրախ և բովանդակալից անկախության օր:
Ընդունեք, Ձերդ գերազանցություն, հարգանքներիս հավաստիքը:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի
Ուղղված է Հայաստանի Հանրապետության հարգարժան վարչապետ պրն Նիկոլ Փաշինյանին
Պատճենը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար պրն Արարատ Միրզոյանին
Կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության ժողովրդի անունից ինձ մեծագույն հաճույք է պատճառում Անկախության օրվա 30-ամյակի կապակցությամբ իմ սրտագին ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի բարեկամ ժողովրդին:
Օգտվելով այս լավ հնարավորությունից` հաստատում եմ, որ շարունակելու եմ աշխատել Հայաստանում` ամրապնդելու մեր երկրների միջև համագործակցության կապերը բոլոր ոլորտներում` հանուն մեր երկու բարեկամ երկրների ընդհանուր շահերի:
Մաղթում եմ Ն.Գ. նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին առաջընթաց, բարգավաճում, քաջ առողջություն, երջանկություն և ամենայն բարիք:
Հարգանքներիս հավաստիքը և գնահատանքը:
Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանություն
Ցանկանում եմ Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան, Իրանի կառավարության եւ ժողովրդի անունից շնորհավորել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը:
Իրանցիների եւ հայերի հազարամյա պատմամշակութային հարաբերություններն ամուր հիմք են հանդիսացել բարիդրացիական եւ փոխադարձ վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների համար:
Տարածաշրջանային նոր իրողություններում եւ Իրանի Իսլամական Հանրապետությունում ու Հայաստանի Հանրապետությունում նոր կառավարությունների միաժամանակյա աշխատանքի մեկնարկով մենք մեր բոլոր ջանքերը համադրելով կգործադրենք հարաբերությունների խորացման եւ ընդլայնման ուղղությամբ:
Ի սրտե մաղթում ենք բարօրություն եւ բարեկեցություն Հայաստանի Հանրապետության ժողովրդին:
Աբբաս Բադախշան Զոհուրի
ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան