Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Պատանի մարզիկները՝ թշնամու թիրախում

Տեղի ունեցածը ահաբեկչական դասական օրինակ է որակել ԱՀ ԿԳՄՍ նախարարը

Սեպտեմբերի 23, 2021
Տարածաշրջան
Պատանի մարզիկները՝ թշնամու թիրախում
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
648
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արդեն մի քանի օր է, ինչ սոցցանցերում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ հստակ երեւում է, թե Կապան-Գորիս ավտոճանապարհի Որոտանի հատվածում «հերթապահող» ադրբեջանցի զինվորներն ինչպես են թիրախավորել Արցախի ֆուտբոլի պատանեկան թիմի անդամներին՝ նրանցից պահանջելով «համապատասխան փաստաթղթեր»: Իրենց կասկածները «փարատելու» համար ադրբեջանցիները մեկառմեկ հետախուզել են տղաների բջջային հեռախոսները՝ դրանցում փնտրելով «լրտեսություն» պարունակող նկարներ եւ այլ նյութեր:

Սակայն դրանով «դիմակավորված» զինվորները չեն բավարարվել եւ սկսել են մանրակրկիտ զննել ավտոմեքենայի  «պարունակությունը»՝ փորձելով ամեն գնով ինչ-որ բան «գտնել»: Իմանալով, որ տղաներն Արցախից են, վերջիններս հետաքրքրվել են, թե «ինչ նպատակով են Կապան գնացել ու ինչ են իրենց հետ տարել այնտեղ»: Ադրբեջանցիները, տեղեկանալով, որ Արցախի պատանիների թիմն ընկերական խաղում 8:1 հաշվով հաղթել է Կապանի թիմին, լկտիաբար հռհռացել են եւ սկսել ծաղրել. «Ղարաբաղը Արցախ եք դարձրել՝ հերիք չէ, դեռ մրցումների էլ եք գնո՞ւմ»,- ասել է նրանցից ավագն ու հայացք ձգելով ավտոմեքենայի համարանիշին եւ քիչ վերեւ պատկերված դրոշին՝ գրպանից հանել է դանակն ու սուր ծայրով սկսել քերել այն:

Դիմակավորված ադրբեջանցիների ջանքերն ապարդյուն են անցել՝ երեխաներին համոզելու, թե «Ադրբեջանը պետական մի դրոշ ունի, եւ Ղարաբաղը նրա տարածքի անբաժանելի մասն է»: Երբ մեքենայում համակ լռություն է տիրել, զինվորներն ավելի են կատաղել՝ սպառնալով, որ երեխաները եթե միաձայն չասեն՝ Ղարաբաղը Ադրբեջանինն է, մեքենային թույլ չեն տալու շարժվել… Տղաները, բնականաբար, համառորեն լռել են, իսկ ադրբեջանցի զինվորները նրանց երկու ժամ պահելուց հետո ֆշշացրել են. «Ռադ եղեք, ձեզ այստեղ էլ չտեսնենք»…

Տեղի ունեցածն ահաբեկչական դասական օրինակ է որակել ԱՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, ինչը, նրա մեկնաբանմամբ, ատելության եւս մեկ դրսեւորում է, մարդու իրավունքների կոպտագույն խախտում: Նախարարի համոզմամբ՝ սպորտը երբեք չի կարելի քաղաքականացնել, եւ, բառի լայն իմաստով, այն հատում է բոլոր սահմանները: «Նման սադրիչ, ահաբեկչական գործողությունները կողմերի միջեւ միմիայն կարող են սրել լարվածությունը եւ վտանգել 2021 թ. ձեռք բերված եռակողմ համաձայնագրի լիարժեք իրագործումը»,- նշել է նա:

Նախարարը կարեւորել է մարզիկների սառնասրտությունը, ովքեր չեն տրվել ահաբեկիչների սադրանքին: Քաջալերելով տղաներին՝ նա հույս է հայտնել, որ «պատանի ֆուտբոլիստները կշարունակեն սպորտով զբաղվել ու նվաճել բարու, հաղթանակի, ուժի, ինքնահաղթահարման սահմանները»:

Հավելենք, որ թիմը 2020-2021 թթ. ՀՀ պատանիների ֆուտբոլի առաջնության չեմպիոն է: Իսկ Գերմանիայի Լայպցիգ քաղաքի 16 երկրի ֆուտբոլի պատանիների մրցությունում այս տարի տղաները նվաճել են երկրորդ պատվավոր տեղը:          

Թեգեր: Ադրբեջաներեխաներճանապարհֆուտբոլ
Կիսվել2Tweet2Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«Սողոմոնի երգերը» ֆիլմի առաջնախաղը՝ Արցախում

«Սողոմոնի երգերը» ֆիլմի առաջնախաղը՝ Արցախում

«Մի ազգ, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ…»

«Մի ազգ, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ…»

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist