Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հուլիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Սողոմոնի երգերը» ֆիլմի առաջնախաղը՝ Արցախում

Սեպտեմբերի 23, 2021
Սոցիում
«Սողոմոնի երգերը» ֆիլմի առաջնախաղը՝ Արցախում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
350
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանում կազմակերպված ցուցադրությունից հետո Ստեփանակերտի «Վալլեքս գարդեն» հյուրանոցի դահլիճում կայացավ Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի առաջնախաղը, որը հանդիսատեսի կողմից ընդունվեց ջերմությամբ եւ հուզմունքով:

Կոմիտասի մանկության մասին պատմող ֆիլմում անդրադարձ է կատարվում հատկապես նրա կյանքի այն շրջանին, որը համընկնում է համիդյան սարսափելի ջարդերի տարիներին (1894-1896 թթ.) սուլթան Աբդուլ Համիդի իրականացրած ցեղասպան քաղաքականությանը: Ֆիլմի հերոսներից մի թուրք կին վտանգում է իր ու ընտանիքի կյանքը՝ կրոնական հողի վրա հետապնդվող լավագույն ընկերուհուն փրկելու համար: Հեղինակները վստահ են՝ Կոմիտասը խելագար չէր, նա նուրբ հոգի ուներ, ամեն ինչում գեղեցկություն ու երաժշտություն էր տեսնում եւ չէր հասկանում, թե ինչպես կարող են մարդիկ այդքան դաժան լինել: Չդիմանալով վշտին՝ հայկական դասական երաժշտության հանճարը հոգեկան խոր ցնցումներ տարավ եւ… խելագարվեց:

Հատկանշական է, որ ֆիլմի նկարահանումների զգալի մասը կատարվել է 2018 թ., Արցախի տարբեր վայրերում, որոնց մի մասը ներկայումս բռնազավթված է թշնամու կողմից: Հնարավոր չէ առանց հուզմունքի դիտել հատկապես բերդաքաղաք Շուշիում արված բացառիկ տեսարանները…

Ճեպազրույցի ժամանակ ռեժիսոր եւ պրոդյուսեր Արման Նշանյանը նշեց, թե հիմա էլ շարունակվում են 1890-ական թթ. իրադարձությունները: «Այստեղ կրկնվել է 100 տարուց ավելի առաջ կատարվածը, ու աշխարհը նորից երես է թեքում: Այն ժամանակ տեղեկատվությունը դանդաղ էր տարածվում, հիմա արագ է, եւ ամեն ինչը արագ փոխանցվում է, բայց, միեւնույն է, նույն բանը կատարվել է: Ոչ մեկը ոչ մի բանի համար պատասխան չի տալիս»,- ասաց Ա. Նշանյանը:

Իր խոսքում ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ֆիլմի ստեղծագործական կոլեկտիվին շնորհակալություն հայտնեց բարձրարժեք, մնայուն աշխատանքի համար՝ նշելով, թե այն դիտելու ընթացքում ամբողջությամբ զգացվել ու փոխանցվել է նկարագրվող ժամանակաշրջանի ոգին: «Նույն ապրումները ես ունեցա, երբ Էրդողանը եկավ Շուշի ու «տրորեց» մեր հոգին: Ֆիլմից մի մեսիջ է մնացել իմ մեջ՝ վրեժ,- ասաց նա:- Մենք անպայման վերադառնալու ենք, հավատացեք»…

Արման Նշանյանի խոսքով, ֆիլմ նկարահանելու միտքը ծագել է, երբ  արվեստասեր, երաժիշտ մի կին՝ Սիրվարդ Կավուկչյան անունով, իրեն  ասել է, որ հետաքրքիր պատմություն ունի մեծն Կոմիտասի կյանքի մասին: Սիրվարդն այդ շրջանում աշխատում էր վեպի վրա, որը դեռ չէր հրատարակվել: «Այն հիմնված է իրական դեպքերի վրա եւ Ս. Կավուկչյանի տատիկի պատմությունն է: Իսկ  հիմքում հայ եւ թուրք աղջիկների ընկերությունն է, որոնք նախքան համիդյան ջարդերն ապրում էին կողք կողքի: Մարդկանց միջեւ չկար անձնական թշնամանք, սակայն, երբ սկսվեցին ջարդերը, չէին խնայում նաեւ այն թուրքերին, որոնք հայազգի ընկեր ունեին, նրանց էլ էին հոշոտում, ոչնչացնում»,- նշեց Ա. Նշանյանը:

Հավելենք, որ ֆիլմի համապրոդյուսերներից է Նիք Վալելոնգան, ով «Օսկար» մրցանակի արժանացած «Կանաչ գիրք» ֆիլմի պրոդյուսերներից է: Ի դեպ,  Հայաստանը «Սողոմոնի երգերը» ներկայացրել էր «Օսկարի» մրցանակաբաշխությանը «Միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում:

Պատանի Կոմիտասի դերը մարմնավորում է արցախցի դպրոցական Սլավիկ Ապրեսյանը:

Թեգեր: ԱրցախմշակույթՖիլմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Մի ազգ, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ…»

«Մի ազգ, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ…»

Ընտրվել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոսը

Ընտրվել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոսը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ապրիլի 1-ից՝ գազի նոր սակագներով

    31 Կիսվել են
    Կիսվել 12 Tweet 8
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist