Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Ինչպե՛ս եմ սիրում այդ մարդուն…»

Սեպտեմբերի 28, 2021
Սոցիում
«Ինչպե՛ս եմ սիրում այդ մարդուն…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
164
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հրաշքով ազատված՝ նա փախել էր հայրենի քաղաքից՝ Վանից՝ թողնելով հնամենի ու լայնածավալ մի գրադարան, որ իր բնակավայրի հայության պարծանքն էր եղել, ինչպես եւ տաճիկ կառավարության աչքի փուշը: Բայց նա իր հետ բերել էր ավելի արժեքավոր մի բան՝ գեղարվեստական տաղանդ եւ հազվագյուտ դիտողականություն, որ կյանքի տառապալի ուղի անցած նախնիների ավանդն էր Վարդանին: Վարդանը սովորելու գնաց Մոսկվա, եւ թատրոնի մասին նրա նեղ ազգային պատկերացումներին փոխարինելու եկավ լայն հայացքը բեմական արվեստի վրա: Եթե բնությունը  չզլանար նրան զարդարել նաեւ արտաքին տվյալներով, ապա նա, անկասկած, սովորականից դուրս մի դերասան կդառնար: Բայց, ո՜վ գիտե, այնժամ մենք կունենայի՞նք արդյոք այնպիսի գեղեցիկ մի բեմադրող, ինչպիսին աստիճանաբար դարձավ Աճեմյանը…:

Ինչպե՛ս եմ սիրում այդ մարդուն…»:

Վահրամ ՓԱՓԱԶՅԱՆ

Մեծավարի ու մեծերին բնորոշ գնահատական, որին արժանանալու էր դրախտային Վանի Այգեստան թաղում ծնված ու 1915-ին թուրքական յաթաղանից մազապուրծ ապագա մեծատաղանդ արվեստագետը: Ժամանակներ անց նա վերհիշելու էր իր վաղ մանկության տարիները, երբ առաջին անգամ առնչվել էր բեմական խաղին. «Թատրոնով ես հափշտակվել էի դեռեւս 6-7 տարեկան հասակում, երբ ինձ թատրոն տարան: Ներկայացվում էր «Օթելլոն»: Մեկ տարի հետո տեսա «Հին աստվածները»: Իմ հափշտակությունն այնքան մեծ էր, որ բոլորից գաղտնի, մեր տան ներքնահարկում, մթության մեջ արտասանում եւ ներկայացնում էի Աբեղային, Ճգնավորին: Շուտով հայտնի դարձավ իմ դերասանական «ձիրքը»: Մայրս հպարտությամբ ներկայացնում էր ինձ հարեւաններին՝ ստիպելով «խաղալ» «Հին աստվածները…»:

Ամեն դեպքում, թատրոնի սիրահար 15-ամյա պատանին Գյումրիում, թեկուզ փոքրիկ դերով, բարձրանալու էր բեմ, այնուհետեւ գալու էր ուսումնառության շրջանը մայրաքաղաքի գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանում: Սակայն նրա գեղագիտական ճաշակի ձեւավորմանն ու զարգացմանը էապես նպաստելու էր դասեր առնելը Ստանիսլավսկուց, Նեմիրովիչ-Դանչենկոյից, Վախթանգովից՝ Մոսկվայի դրամատիկական ստուդիայում սովորելու տարիներին:

1927 թ. Վարդան Աճեմյանն արդեն Թիֆլիսում է, որտեղ կազմակերպում եւ ղեկավարում է տեղի հայկական դրամատիկական ստուդիան: Առաջին բեմադրությունը Դ. Դեմիրճյանի «Հաղթական սիրո երգն» էր: Հայրենիք վերադառնալով արդեն որպես պրոֆեսիոնալ բեմադրիչ, 1928 թ. դառնում է Գյումրիի պետական դրամատիկական թատրոնի հիմնադիրներից ու դրա դերասաններից մեկը, բեմադրում ներկայացումներ՝ փաստելով, որ ասպարեզ է իջել լայնախոհ մտածողությամբ եւ անթաքույց տաղանդով օժտված մի արվեստագետ, որին առանձնակի առաքելություն էր վերապահված վերին ոլորտներ հասցնելու հայ թատերական արվեստը:

Այդպիսի առաքելությամբ էլ գալու էր Սունդուկյանի անվան մայր թատրոն՝ այստեղ ստեղծելով բեմարվեստի բազմաթիվ դասական արժեքներ՝ Մաքսիմ Գորկու «Հատակում», Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր», Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ», այլ պիեսներ ու դրամաներ: Պատահական չէր, որ նրա բեմադրած «Մեծապատիվ մուրացկանները» համեմատում էին մեծանուն Վախթանգովի «Արքայադուստր Տուրանդոտ» ներկայացման հետ: Այդպիսի բեմադրությունները կյանքի էին կոչվելու նաեւ Երեւանի երաժշտական կոմեդիայի (Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Չուխաճյանի «Կարինե» եւ այլն), օպերայի եւ բալետի («Դավիթ Բեկ», «Անուշ») թատրոններում: Եվ բոլորը՝ պատկերավոր, հավաստի, ճշմարիտ լուծումներով ու ինքնատիպ մտածողությամբ, հասցված կատարելության: Նույնքան բարձրարվեստ են մեծանուն ռեժիսորի բեմադրած Գ. Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար», Ա. Շիրվանզադեի «Նամուս», Արամաշոտ Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել», Վ. Փափազյանի «Ժայռը», Դ. Դեմիրճյանի «Երկիր հայրենի», հայ եւ օտարազգի դասականների այլ գործեր:

Հիրավի աննախադեպ է ու անկշռելի Վարդան Աճեմյանի վաստակը հայ թատերական արվեստում, խոշոր մի արվեստագետի, որի պատգամով էլ ամփոփենք նրա օրհնյալ ծննդյան օրվա առիթով ասված մեր խոսքը. «Մշտապես եղեք որոնումների մեջ. համարձակ եղեք ձեւի որոնումներում, ձեռք բերեք նորը, ժամանակակիցը, բայց երբե՜ք մի գոհացեք ձեռք բերվածով: Իմացեք, որ ինքնագոհությունն արվեստագետի մահացման առաջին փուլն է…»:

Մեծի պատգամ գալիք սերունդներին:

Թեգեր: թատրոնՎարդան ԱՃԵՄՅԱՆ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Տարածաշրջանում խաղաղությունը պետք է սկսվի երկխոսության միջոցով

Տարածաշրջանում խաղաղությունը պետք է սկսվի երկխոսության միջոցով

ԵԽԽՎ բանաձեւը «փափուկ իրավունքի» դրսեւորում է

ԵԽԽՎ բանաձեւը «փափուկ իրավունքի» դրսեւորում է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist