Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Մեղրին հայկական անկախության փոխարժեքն է

Հոկտեմբերի 5, 2021
Տարածաշրջան
Մեղրին հայկական անկախության փոխարժեքն է
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
595
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը Իրանի Ազատ համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ, Իրանի թարգմանիչների միության նախկին նախագահ Անդրանիկ Սիմոնյանի հետ

-Պարո՛ն Սիմոնյան, ներկայացրեք, խնդրեմ, Ձեր տեսակետներն աշխարհաքաղաքական այժմյան իրավիճակի վերաբերյալ` հաշվի առնելով Ադրբեջանին ի պատասխան Իրանից հնչող պաշտոնական եւ ոչ պաշտոնական կոշտ հայտարարությունները:

-Այժմյան ողջ եղելությունն սկսվել է դեռեւս 44-օրյա պատերազմի նախօրեից, երբ Ադրբեջանի գործողություններին ոչ ոք լուրջ չէր վերաբերվում, այդ թվում` Իրանը: Դրա վառ ապացույցն է այն, որ Իրանում շատ է խոսվում մինչպատերազմյան խաղաղ շրջանի անվտանգությունն արժանվույնս չգնահատելու ու չարժեւորելու մասին: Իսկ այժմ խաղաղ չէ անգամ Իրանի համար: Չնայած այս ամենին` հասկանալի է Իրանի մոտեցումը եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի նկատմամբ, քանզի շատ սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հարավային Կովկասում իրանական մշակույթն ազդեցիկ է: Թուրքիայի, Իսրայելի եւ վարձկանների օգնությամբ պատերազմում «հաղթանակ» տարած Ադրբեջանի նախագահը չունի հաղթանակած երկրների առաջնորդներին հատուկ վսեմ կեցվածք, ինչը վկայում է այն մասին, որ նա ընդամենը Թուրքիայի կամակատարն է: Իրանին սպառնում է տարածքային շրջափակում: Հայաստանի շնորհիվ Պարսից ծոցը կապվում է Սեւ ծովին, ինչպես նաեւ Հայաստանը միակ ԵԱՏՄ երկիրն է, որին հարեւան է Իրանը: Հաշվի առնելով այս բոլորը` Իրանում արդեն բացահայտ խոսվում է պանթյուրքական ծրագրի խափանման անհրաժեշտության, համափրկականության մասին: Հարկ է նշել, որ բացահայտ խոսվում է նաեւ Ադրբեջանին Մեղրիով ճանապարհ տալու վտանգների մասին, քանի որ Իրանում հասկանում են, որ, իրականում, ոչ թե դա Նախիջեւանն Ադրբեջանին կապող ճանապարհ է լինելու, այլ Թուրքիան՝ Ադրբեջանին, իսկ դա բխում է ՆԱՏՕ-ի շահերից: Սա նաեւ միտում ունի թուլացնելու Չինաստանի դիրքերը: Հետեւաբար, այստեղ բախվում են հակադիր շահեր, իսկ դա պայթյունավտանգ է: Իրանի հյուսիսային շրջաններում քարոզվում է թուրքադրբեջանական շահը, ինչի մասին բարձրաձայնվում է անթաքույց: Հայաստանը շահերի բախման խաչմերուկ է դարձել: Մեղրիով ճանապարհն առաջին հերթին հակադրվում է Հայաստանի շահերին: Պատահական չէ, որ ժամանակին Վազգեն Սարգսյանն այդ ճանապարհի առնչությամբ բազմիցս ասել է, որ Մեղրին հայկական անկախության փոխարժեքն է: Անկասկած, դա այդպես է: 30 տարի անց Մեղրիի ճանապարհն ու պանթյուրքական ծրագրի վտանգն «արթնացրել» են Իրանին, եւ վերջինս սատար է կանգնում Հայաստանին:

-Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նաեւ Հայաստանում Իրանի դեսպանի հնչեցրած կտրուկ հայտարարություններն Ադրբեջանի վարքագծի վերաբերյալ կունենա՞ն, արդյոք, շարունակական բնույթ կամ կփոխակերպվե՞ն հստակ գործողությունների:

-Այսպիսի մի համեմատություն` հյուսիս-արեւմտյան սահմանին Իրանի կուտակած ռազմատեխնիկայի ու զորավարժությունների նմանատիպ մասշտաբներ չեն գրանցվել անգամ իրան-իրաքյան պատերազմի ժամանակ: Սա աննախադեպ է: Նույնը վերաբերում է նաեւ Իրանի հնչեցրած հայտարարություններին: Այն պաշտոնյաները, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ իրենց խոսքերում սատարում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, լռել են, քանի որ գիտակցում են՝ Ադրբեջանի ձեռամբ իրենց դեմ գործում է նաեւ Իսրայելը: Հետեւաբար, նմանատիպ հայտարարությունները շարունակվելու են եւ ավելի կոշտ բնույթ են կրելու: Նշեմ նաեւ, որ եթե ստեղծված իրավիճակում Ռուսաստանն ու Իրանը չկարողանան միմյանց հասկանալ, եւ Հայաստանն էլ չկարողանա իր շահը կորզել, ապա կլինեն անդառնալի կորուստներ երեք երկրի համար էլ:

-Ըստ Ձեզ` ո՞րն է այս սուր իրավիճակից դուրս գալու ելքը, եւ ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում:

-Իրավիճակը հաղթահարելու ելքն Իրանի ու Հայաստանի իշխանությունների կատարած գրագետ քայլերը պետք է լինեն, միմյանց սատարելը եւ փոխհամագործակցելը: Սա ենթադրում է հայ-իրանական հարաբերությունների ամրապնդում առաջին հերթին ռազմական ոլորտում: Այստեղ մեծ է նաեւ Ռուսաստանի դերակատարումը, եւ Հայաստանի, Իրանի ու Ռուսաստանի ջանքերի շնորհիվ պետք է ճիշտ լուծումներ գտնվեն: Առաջիկա բոլոր զարգացումներն ուղղակիորեն կախված են Հայաստանի քաղաքական կամքից: Իրանն արդեն հստակ ցույց է տվել իր դիրքորոշումը: Հերթը Հայաստանինն է: Պատերազմի հետեւանքով արդեն ունեցել ենք անդառնալի կորուստներ, իսկ հիմա հնարավորություն է ընձեռվում կանխելու հետագա կորուստները:

Թեգեր: Անդրանիկ ՍիմոնյանգիտությունԻրանԻրանի Ազատ համալսարանՄեղրի
Կիսվել2Tweet2Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«Անապատի օդապարուկներ» հնավայրում

«Անապատի օդապարուկներ» հնավայրում

«Ինչքան պարում եմ, այնքան ավելի ջահել եմ զգում ինձ»

«Ինչքան պարում եմ, այնքան ավելի ջահել եմ զգում ինձ»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist