Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Բարելավենք ժողովրդագրական պատկերը, պահենք ու շենացնենք երկիրը»

Գիտնականն իր դիտարկումներն է ներկայացրել համալսարանականներին

Հոկտեմբերի 12, 2021
Սոցիում
«Բարելավենք ժողովրդագրական պատկերը, պահենք ու շենացնենք երկիրը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
108
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պատերազմից հետո Արցախում ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրադրությունում, երբ պետության առջեւ ծառացած են լրջագույն մարտահրավերներ, առաջնահերթ ինչ քայլեր են անհրաժեշտ ավերածությունների վերացման, պետության վերականգնման եւ անվտանգության ապահովման համար: Ինչպես մեղմել սոցիալական լարվածությունն ու զբաղվածության խնդիրը, աստիճանաբար ցրել մարդկանց մտավախությունները՝ «ակնկալվող նոր ցնցումների» վերաբերյալ, եւ նրանց տրամադրել հեռահար, լավատեսական նպատակների ու ծրագրերի: Գլխավորապես հարցերի այս շրջանակն է քննարկումների առարկա դարձել Արցախի պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողության մասնակցությամբ կայացած հանդիպմանը, որտեղ հերթական անգամ հյուրընկալվել էր ճանաչված տնտեսագետ, պրոֆեսոր, հասարակական գործիչ Թաթուլ Մանասերյանը:

Բանախոսը ներկաներին տեղեկացրեց, թե արցախյան 44-օրյա պատերազմից հետո իր ու Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) մտահղացմամբ ինչպես է ձեւավորվել քաղաքացիական խորհուրդը եւ մշակվել Հայաստանի ու Արցախի տնտեսական զարգացման տեսլականը, որը, գիտական շրջանակների համոզմամբ, դրական, շոշափելի դերակատարություն կարող է ունենալ դժվարությունների հաղթահարման եւ կայուն նախադրյալների ստեղծման ճանապարհին: Նրա խոսքով՝ 300-ից ավելի մտավորականներ են ընդգրկվել կառույցի կազմում, եւ ծրագրվող աշխատանքները համակարգելու նպատակով ձեւավորվել է 12 հանձնախումբ: Տնտեսագետը, չնայած դեռ վաղ է համարում «նախնական արդյունքների մասին» փաստերի արձանագրումը, միեւնույն ժամանակ վստահ է, որ խորհրդի սպասելիքները կարդարացվեն: Նա ավելորդ չհամարեց լսարանի հետ կիսել իր լավատեսությունը Արցախում շրջագայության եւ հանդիպումների ժամանակ ստացած տպավորություններից: Գիտնականը նշեց, որ տնտեսության վերականգնման ու առողջացման հետ առնչվող հարցերի վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել երկրի բարձրագույն ղեկավարությանը, ինչն ընդունվել է ըմբռնումով:

Անդրադառնալով տնտեսական անվտանգության դիվանագիտությանը, Թ. Մանասերյանը, մասնավորապես, խոսել է հնարավոր սպառնալիքների եւ դրանց չեզոքացմանն ուղղված ճկուն քայլերի մասին: Տնտեսական անվտանգության ոլորտում նա երեք կարեւորագույն խնդիր է առաջ քաշում. երկրի անվտանգության երաշխիքների (նախապայմաններ) ստեղծում, արժանապատիվ աշխատանքի, զբաղվածության  ապահովում եւ անհատի կողմից՝ ազգային գիտակցության ընկալում: Երկրի զարգացման հիմքում կարեւորելով անվտանգության եւ մրցակցության նշանակությունը՝ Թաթուլ Մանասերյանը հատկապես առանցքային է համարում հասարակության շրջանում ազգային գիտակցության արմատավորման պահանջը: Ելնելով ժամանակի իրողություններից՝ նա այդ համատեքստում դիտարկեց նաեւ այն սպառնալիքների շարքը, որոնք վերաբերում են ժողովրդագրական, պարենային, սոցիալական եւ հոգեբանական անվտանգությանը:

Գիտնականը կարծում է, որ անհրաժեշտ է «օր առաջ» խորությամբ ուսումնասիրել բոլոր սպառնալիքները եւ գտնել դրանց լուծման բանաձեւը: «Այս խնդիրները մենք պիտի առօրյա առաջնահերթություններ համարենք եւ հետամուտ լինենք դրանց իրագործմանը: Եթե ազգային ինքնագիտակցությունը յուրաքանչյուրիս մեջ չարմատավորվեց, ապա անվտանգության բաղադրիչների մասին խոսելն անիմաստ է, եւ անտարբերությամբ ու սնապարծությամբ երկիր պահել չենք կարող»,- իր համոզմունքն է հայտնում տնտեսագետը եւ առաջարկում ունենալ կայուն մտավոր ներուժ ու ազգային օրակարգ, ինչը թույլ կտա Արցախը զերծ պահել հետագա ցնցումներից եւ սպառնալիքներից: Նրա կարծիքով՝ «եթե ցանկանում ենք, որ մեր գործունեությունն արդարացված լինի, առաջնահերթություններից ելնելով, սոցիալական եւ տնտեսական զարգացման մի շարք ծրագրեր պիտի իրականացնենք սահմանամերձ բնակավայրերում, բարելավենք ժողովրդագրական պատկերը, պահենք ու շենացնենք երկիրը»:

Բանախոսն իր ելույթում անդրադարձել է նաեւ ռեսուրսների հաշվառման եւ օգտագործման ուղիներին, որոնց կարեւորությունը էական նշանակություն ունի հետպատերազմյան շրջանում: Այդ տեսանկյունից նա որոշիչ քայլ է համարում հմուտ եւ արհեստավարժ մասնագետների հավաքագրումն ու տնտեսության մեջ նրանց հարուստ փորձի կիրառումը:                     

Թեգեր: ԱրցախԹաթուլ ՄանասերյանտնտեսագետՏնտեսություն
ԿիսվելTweetԿիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Անբեկանելի է ապրելու կամքը հայ ժողովրդի

Անբեկանելի է ապրելու կամքը հայ ժողովրդի

Ցավի հետ մեկտեղ՝ յուրօրինակ հպարտության զգացում

Ցավի հետ մեկտեղ՝ յուրօրինակ հպարտության զգացում

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist