Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հարեւան երկրում խիստ հաճախակի անցկացվող զորավարժությունները

Ուղղակիորեն ուժի սպառնալիքի հստակ ցուցադրություն են

Հոկտեմբերի 20, 2021
Հանրապետություն
Հարեւան երկրում խիստ հաճախակի անցկացվող զորավարժությունները
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
233
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Հանրապետության օկուպացված Քաշաթաղի շրջանում երեկ մեկնարկել են ադրբեջանական բանակի հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք իրականացվում են ցամաքային զորքերի 2021 թ. նախապատրաստման պլանին համապատասխան: Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորավարժություններն անցկացվում են տեղանքում, տեղանքի քարտեզների եւ մակետների վրա՝ կապի միջոցների լայն կիրառմամբ: Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում ստուգվելու է ցամաքային զորքերի փոխգործակցությունն այլ զորատեսակների հետ՝ կառավարման արդիական մեթոդների կիրառմամբ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին դարձյալ Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ էին անցկացվել՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության շրջանակներում։

Առաջին հարցն այն է, թե ինչու է տարածաշրջանում խաղաղության մասին շարունակաբար խոսող եւ «խաղաղության աղավնի» ներկայացող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այդքան հաճախ զորավարժություններ անցկացնում։ Չկա այլ բացատրություն, քան հետագա ռազմական ագրեսիաների նախապատրաստվելու հանգամանքը, իսկ ներքին լսարանի մոտ՝ «հաղթանակի» էյֆորիկ տրամադրությունները վառ պահելու ցանկությունը։ Ալիեւի ռազմատենչ ծրագրերի մասին է ահազանգում նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը. խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական անօրինական տեղակայման ու հանցավոր արարքների մասին է: Ինքնին հասկանալի է, որ այս կերպ Ադրբեջանը սողացող պատերազմի մոդելով նորանոր բարենպաստ, ռազմավարական նշանակության դիրքեր է զբաղեցնում մոտ ապագայում կոնկրետ գործողությունների դիմելու եւ արդեն այդ հատվածներում հայկական հողերը բռնազավթելու նպատակով։

Այս տրամաբանության շրջանակներում խիստ հաճախակի անցկացվող զորավարժությունները մի կողմից՝ ուղղակիորեն ուժի սպառնալիքի հստակ ցուցադրություն են Հայաստանի եւ Արցախի հանդեպ, իսկ միջնորդավորված կերպով ուղերձ են Ռուսաստանին եւ Իրանին։ Տարածաշրջանում ռազմական գործողությունների ծավալման դեմ արտահայտվել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ համատեղ ճեպազրույցում՝ անդրադառնալով Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի համատեղ զորավարժություններին Ադրբեջանում։ «Ռուսաստանը դեմ է ռազմական ակտիվության մեծացմանը եւ այն բանին, որ որոշ վարժանքներ սադրիչ բնույթ էին կրում»,- ասել էր Լավրովը: Հետեւաբար, Ադրբեջանի կողմից շարունակական ռազմական ակտվությունը մարտահրավեր է նաեւ Ռուսաստանին, որի խաղաղապահ առաքելություն իրականացնող ուժերն այսօր Արցախում փխրուն անվտանգության երաշխավոր են։ 

Թուրքիայի ունեցած ազդեցության հետեւանքով ռազմաքաղաքական ուժերի նախապատվության մասին է խոսում այն, որ երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզի գլխավորած պատվիրակությանը եւ հայտարարել, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է: Նախարարի խոսքերով՝ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ ընդհանուր արժեքներ ունի միջազգային անվտանգության ապահովման հարցում: Նա նաեւ նշել է ադրբեջանցի խաղաղապահների մասնակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններին:

Ի դեպ, այս օրերին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ընթանում են Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Հայցվորի կողմից ներկայացվել են հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ պահանջները, որոնց ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ: ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ շահերի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն առաջին հերթին հակադարձել է ադրբեջանական հայտարարություններին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հայցը դուրս է ռասսայական խտրականության բոլոր ձեւերի բացառման միջազգային կոնվենցիայի պահանջներից եւ ամբողջապես կազմված է կեղծ հիմնավորումներից՝ զոհի տպավորություն ստեղծելու համար: «Ամեն անգամ, երբ Հայաստանն ահազանգում էր ատելության խոսքի, մշակութային ժառանգության ոչնչացման մասին եւ ներկայացնում հայցեր, Ադրբեջանն անմիջապես հակադարձում էր՝ նույնանման հայցով: Ադրբեջանը հայցի մեջ նշել է Խոջալուի դեպքերի մասին՝ շինծու մեղադրանքներով: Ես կարող եմ խոսել Սումգայիթի, Գանձակի, Բաքվի, Մարաղայի կոտորածների մասին, սակայն դեռեւս դրա ժամանակը չէ»,- նշել է նա:

Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է նաեւ ականապատ տարածքների քարտեզների վերաբերյալ Ադրբեջանի պահանջներին, հիշեցրել, որ հենց Ադրբեջանն է 90-ականներին հարյուր հազարավոր ականներ տեղադրել բազմաթիվ տարածքներում եւ տասնամյակներ շարունակ մերժել ականազերծման աշխատանքն ավարտին հասցնելու՝ հայկական կողմի մարդասիրական նախաձեռնությունները:

Նկատենք, որ անգամ պարտությունը հիմնավոր պատճառ չէ՝ թույլ տալու թշնամուն խլելու ամեն ինչ, կյանքի իրավունքը ամենաառաջնայինն է, որն անգամ միջազգային կամ այլ իրավունքներով հիմնավորելու կարիք չունի։ Եվ չնայած դրան, միջազգային իրավունքը տալիս է նման հնարավորություն, հետեւաբար, Հայաստանը պետք է հաստատակամ լինի իր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով։ 

Թեգեր: ԱդրբեջանԱրցախզորավարժություններՔաշաթաղ
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Սիրիան կրկին մարտահրավերների է բախվում

Սիրիան կրկին մարտահրավերների է բախվում

Տարածաշրջանի երկրները նախապատրաստվում են աշխարհաքաղաքական նոր տեղաշարժերին

Տարածաշրջանի երկրները նախապատրաստվում են աշխարհաքաղաքական նոր տեղաշարժերին

Ամենաընթերցվածը

  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    103 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    430 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ռոման Նավասարդյան. «Իմ կարիերայի գլխավոր «մեղավորները» եղել են կոմբինատի մարդիկ…»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist