Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Անգլիացի ճանապարհորդին հիացրած գյուղը

Հպանցիկ անդրադարձ Ներքին Բազմաբերդի անցյալին ու ներկային

Հոկտեմբերի 22, 2021
Սոցիում
Անգլիացի ճանապարհորդին հիացրած գյուղը
14
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.4k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի Եսայի Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Անդրանիկ Պետրոսյանի տեղեկացմամբ՝ իրենց գյուղը, ինչպես տարածքի այլ բնակավայրեր, վերստին հայացել է 1918-20 թթ.՝ հիմնականում Սասունից բռնագաղթածներով։

Գյուղը մինչեւ 18-րդ դարը եղել է հայաբնակ եւ մշտապես պայքարել է ասպատակողների դեմ։ Մոնղոլ-թաթարական արշավանքներից, այնուհետեւ Շահ Աբասի եւ հետագայում թուրքական ու պարսկական հայակործան քաղաքականությունից հետո 5000 եւ ավելի տարի գոյատեւած հայկական գյուղը հայաթափվել է եւ բնակեցվել է մահմեդականներով, անվանակոչվել Աղջախալա, Հաջիղալա՝ կապված տարածքում առկա ավերակ ամրոցների հետ։ Այժմ էլ գյուղի մոտակայքում եւ առհասարակ տարածքում պահպանված են հնավայրերը՝ ամրոցներ, դամբարաններ, բնակատեղիներ… Մոտ 1500 բնակիչ ունեցող Ն. Բազմաբերդը մարզկենտրոնից  37 կմ հյուսիս-արեւմուտք է, Թալին նախկին շրջկենտրոնից՝ 12 կմ հարավ-արեւելք, բարձրությունը ծովի մակերեւույթից 1600 մ է։ Սահմանակից է Վերին Բազմաբերդ, Կաքավաձոր, Ներքին Սասնաշեն, Պարտիզակ գյուղերին։ Գյուղում, բացի դպրոցից, գործում են ակումբ-գրադարանը, բուժկետը, փոստը։

Ա. Պետրոսյանն ակնածանքով տեղեկացրեց, որ իրենց գյուղի գեղեցիկ դիրքի մասին է գրել անգլիացի ճանապարհորդ Լինչը։ 1930 թ. հիմնվել է Թալինի շրջանը, եւ Ն. Բազմաբերդը մտել է Լենինականի գավառի Թալինի տարածաշրջանի մեջ։ Ներկայիս անվանումն ստացել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1946 թ. նոյեմբերի 12-ի հրամանագրով։ Գյուղական համայնքն այժմ ղեկավարում է Խաչատուր Նորեյանը։ Գյուղի հիմնադիրներից Սաֆար Ադրոյանը եղել է Անդրանիկ Զորավարի ջոկատում, մասնակցել տարբեր ճակատամարտերի, աչքի ընկել արիությամբ, Հայդուկ Չոլոյի ջոկատի կազմում մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին։ Հայդուկային կռիվների մասնակից են նաեւ Հովե Տոնոյանը, Անդրոյան Գրքոն, Պողոսյան Սաֆարը, Սարգսյան Դավիթը, Ասատրյան Վահանը։ Ըստ տեղեկությունների՝ գյուղում հիմնադրման առաջին տարիներին եղել են ընդամենը 3 գրագետ մարդ՝ Գաբրիել, Վահան Ասատրյան եղբայրները եւ Ղազար Մկրտչյանը։ Գաբրիելը սովորել է Սասունի Սուրբ Առաքելոց վանքում։ Երեւանի Մատենադարանում պահպանվում է նրա՝ կրթության մասին վկայականը։ Գյուղում հիմնավորվելուց հետո գաղթած սասունցիները 1924-28 թթ. տնային պայմաններում տարրական դասարաններով դպրոցներ են բացել։ Հետագայում, մինչեւ 1937 թ., գյուղում գործել է տարրական դպրոց, այնուհետեւ՝ յոթնամյա, մինչեւ 1962 թ.։ 10 տարի էլ գյուղի դպրոցականները սովորել են 8-ամյա դպրոցում։ 1972 թ. կառուցվում է դպրոցի նոր շենք, եւ կրթությունը Ն. Բազմաբերդում դառնում է միջնակարգ։

1999 թ. դպրոցն անվանակոչվել է ԵՊՀ հայագիտական կենտրոնի գիտաշխատող, Թալինի կամավորական ջոկատի հրամանատարներից Եսայի Ասատրյանի անունով։ Պատմական գիտությունների թեկնածուն գրել է 2 գիրք՝ «Զաքարի բերդը» եւ «Թալինի պատմական հուշարձանները», կատարել պեղումներ, ուսումնասիրություններ տարածքի հնավայրերում։ Գիտնականի կինը՝ դպրոցի պատմության արդեն թոշակառու, վաստակաշատ ուսուցչուհի Աստղիկ Պողոսյանը, ակնածանքով է պատմում երջանկահիշատակ ամուսնու մասին։ Ասաց՝ ինքն Իրինդ գյուղում է ծնվել, համալսարանում ուսանելիս են ծանոթացել, ամուսնացել, ունեն 3 զավակ։ Որդիները՝ Վահանն ու Վարդանը հայոց բանակի առաջին զինվորներից են, Վարդանն այժմ էլ փոխգնդապետի կոչումով ծառայում է բանակում։ Ամուսինն Արցախյան շարժման առաջամարտիկներից է։ Եղել է Թալինի ջոկատի ղեկավարներից, մասնակցել Բերդաձորի եւ այլ վայրերի պաշտպանական մարտերին։ Մտնելով մարտական ջոկատի կազմ՝ Ե. Ասատրյանն ասել է. «Ես զինվորագրվեցի, որ չամաչեմ, թե գիտնականի գրիչով ու բրիչով եմ միայն աշխատել»։ Վախճանվել է 1998-ին։ Գրքերը լույս են տեսել գիտնականի մահից հետո՝ կնոջ ջանքերով։ 1999 թ. դպրոցի բակում կանգնեցվել է գիտնականի հուշարձանը, քանդակագործն է նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու ամուսինը՝ երջանկահիշատակ Յուրիկ Սամվելյանը (1939-2010 թթ.)։ 

Մեծ հայրենականին Ն. Բազմաբերդից մասնակցել է 111 հոգի, 37-ը տուն չեն վերադարձել։ Արցախյան առաջին գոյամարտին նույնպես Ն. Բազմաբերդն անմասն չմնաց, եւ մոտ 40 հոգի կամավորագրվեցին «Սասուն» եւ «Թալին» մարտական ջոկատներին։ Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում Ն. Բազմաբերդից նահատակվել են 5 քաջորդի՝ Մխիթար Աբրահամի Գրիգորյանը (ծնված՝ 1989 թ.), Խաչիկ Վահանի Կարապետյանը (1978 թ.), Հրանտ Միասնիկի Գրիգորյանը (1989 թ.), Սասուն Տիգրանի Հայրապետյանը ( 2000 թ.) եւ Սերոբ Անդրանիկի Թորոսյանը (2001 թ.)։ Դպրոցի միջանցքի պատին անմահ քաջորդիների լուսանկարներն են։

Արդեն տասը տարի դպրոցը տնօրինում է մասնագիտությամբ քիմիկոս Անդրանիկ Պետրոսյանը։ Ներկայացնելով իր ղեկավարած կրթօջախը՝ նա տեղեկացրեց՝ դպրոցն ունի 176 աշակերտ, որից 7-ը՝ առաջին դասարանցի։ 13 աշակերտ կա 12-րդում։ Այս տարի 13 շրջանավարտ է հրաժեշտ տվել դպրոցին, 6-7 հոգի ընդունվել են պետական բուհեր։ Ա. Պետրոսյանը հպարտությամբ է խոսում իրենց դպրոցի շրջանավարտների մասին՝ ասելով, որ բոլոր տարիներին նրանց 70-80 տոկոսը դառնում է ուսանող, հիմնականում ընդունվում են Երեւանի պետական, բժշկական, ճարտարագիտական ու ճարտարապետական, ֆրանսիական եւ այլ համալսարաններ։ 34 աշխատողներից 25-ը մանկավարժներ են, ունեն աշխարհագրության ուսուցչի պակաս։ Այս առարկայի դասերը կատարվում են առցանց՝ Երեւանի թիվ 181 դպրոցի հետ։ Դպրոցն ունի գրադարան, համակարգչային սենյակ, այլ սարքավորումներ։ Դասագրքերի պակաս չունեն։ Տարածքի դպրոցներով պակաս դասագրքերի հարցը միմյանց հետ լուծում են։

Այցելեցինք «Զաքարի բերդ» հնավայրը։ Այն ավելի մոտ է տարածքի Կաթնաղբյուր գյուղին, որը նույնպես դարերի պատմություն ունի, արժանացել է նույն ճակատագրին, ինչ մնացած բնակավայրերը։ Զաքարի բերդը պատկանում է մոտավորապես մ.թ.ա. 1-ից մ.թ. 1-ին դարերին։ Ավերակ պատմական ամրոցը Զաքարի անունով է կոչվել այն պատճառով, որ 1915-ից հետո, երբ Սասունից եկել են մեր հայրենակիցները եւ բնակվել այս հատվածում, նրանց հողատարածք է հատկացվել։ Ամրոցը պատկանել է Զաքար անունով գաղթականին։ Զաքարի բերդը եղել է կայազորային ամրոց, որտեղ, բացի զինվորներից, ապրել են նաեւ քաղաքացիական բնակիչներ, ովքեր ունեցել են մեծաքանակ խոշոր ամբարներ, որոնցում պահել են մի քանի ամսվա պաշար։ Շրջեցինք ամրոցի տարածքում, որի 2 կողմում բավական խոր ձորեր են՝ ժայռապատ լանջերով։ Պահպանվել են քարետաշ մսուրներ, երկար քարե աստիճաններ, հաստ պարիսպներ։ 1990-ական թվականների սկզբին այստեղ պեղումներ է կատարել հնագետ Եսայի Ասատրյանի խումբը՝ գտնելով հնագիտական մեծ արժեք ներկայացնող իրեր։ Երեւան-Գյումրի ճանապարհը կառուցելիս անցկացրել են ամրոցի տարածքով՝ այն բաժանելով 2 մասի։ Պատմական այս հնավայրում ժայռերի վրա պահպանվել են նաեւ առվակներ, որոնք, հնարավոր է, եղել են կոյուղիներ։ Նշեմ՝ հնավայրը ոչ բարվոք վիճակում է, մոտակայքում անասունների ոսկորներ ու այլ աղբ է թափված։ Կարելի է որոշակի բարեկարգման աշխատանքներ կատարել տարածքում, եւ Զաքարի բերդը զբոսաշրջիկներին հետաքրքրող վայր կդառնա։ Հատկապես կարեւոր է այն, որ ամրոցը ճանապարհի վրա է եւ հասանելի այստեղով անցնողներին։ Երեւան վերադառնալիս այցելեցինք նաեւ Ագարակի հնավայր, որն առավել հետաքրքիր եւ մեր պատմության կարեւոր տարածքներից է։

Թեգեր: Արագածոտնի մարզգյուղ
Կիսվել6Tweet4Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հանճարեղ տառապյալը

Հանճարեղ տառապյալը

ԱրմաԳիր 2021

ԱրմաԳիր 2021

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist