Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

ՌԴ նախագահի վալդայյան ուղերձները

Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները կակտիվացվեն

Հոկտեմբերի 23, 2021
Տարածաշրջան
ՌԴ նախագահի վալդայյան ուղերձները
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
774
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Վալդայ» ակումբի կոնֆերանսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի առանցքային ուղերձներ հղեց արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Չնայած հնչած հարցը վերաբերում էր Անդրկովկասում համագործակցության «3+3» ձեւաչափից բացի՝ այլընտրանքային այլ ձեւաչափերի առաջ մղման հավանականությանը, մասնավորապես՝ Իրան-Հայաստան-Ռուսաստան հարավ-հյուսիս հաղորդակցման ուղու ակտիվացմանը, ՌԴ նախագահը որոշեց առիթն օգտագործել եւ անդրադառնալ արցախյան հակամարտության մի քանի առանցքային հարցերի:

Վլադիմիր Պուտինը որոշակիորեն խմբագրեց Արցախ-Ադրբեջան շփման գծում վերջերս արձանագրված Ադրբեջանի սադրանքի վերաբերյալ արած իր նախկին ձեւակերպումը, թե վատ խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը: «Վալդայի» կոնֆերանսում Պուտինը նախ շեշտեց, որ ռուս խաղաղապահներն արժանիորեն իրականացնում են իրենց առաքելությունը, որոնց, ընդհանուր առմամբ, հաջողվում է պահպանել հանգիստ վիճակը հակամարտության գոտում, եւ չկան խոշոր ռազմական գործողություններ, իսկ դրանից հետո նկատեց. «Այո՛, ցավոք, լինում են միջադեպեր, այո՛, ցավոք, մարդիկ երբեմն զոհվում են, բայց երեւի դժվար է պատկերացնել իդեալական պատկեր այսքան տարիների հակամարտությունից հետո»:

Նկատելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին հաջողվել է կանգնեցնել արյունահեղությունը, եւ կյանքերը պահպանելը շատ կարեւոր է, ՌԴ առաջնորդը հայտարարեց, որ կա նաեւ հիմնահարցի ավելի կարեւոր կողմ՝ տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար պայմաններ ստեղծելը: «Այդ պայմանները կարող են ստեղծվել այն դեպքում, եթե երկու կողմն էլ ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները որպես երկարաժամկետ, եւ երկու կողմից էլ գնահատեն խաղաղ կողք կողքի ապրելու առավելությունը»,- ասաց Պուտինը եւ համոզմունք հայտնեց, որ տարածաշրջանում համագործակցություն հաստատելուն կողմ են բոլոր երկրները:

ՌԴ նախագահի մյուս կարեւոր ուղերձը վերաբերում էր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծմանն ու սահմանազատմանը՝ շեշտելով, որ առանց Ռուսաստանի դա հնարավոր չէ անել. «Այստեղ, իհարկե, առանց ՌԴ-ի մասնակցության անհնար է որեւէ բան անել, եւ այս հարցում, կարծում եմ, մեզ էլ ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից եւ ՌԴ-ից, որովհետեւ կա մեկ սովորական պրագմատիկ հանգամանք, այն է՝ քարտեզները գտնվում են ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբում: Քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են անցել սահմանները Խորհրդային Միության հանրապետությունների միջեւ»:

Պարզվում է, որ Ռուսաստանի ղեկավարը նաեւ քաջատեղյակ է սահմանի վիճահարույց հատվածների խնդրին, ինչը լուծելու համար կողմերն ընդամենը պետք է քարտեզների շուրջ հանգիստ նստեն եւ քննարկեն: Ըստ ՌԴ առաջնորդի՝ սահմանազատման խնդրի լուծումը փոխզիջումներ է պահանջում. «Պետք է սահմանի ինչ-որ տեղ ինչ-որ բան ուղղել, ինչ-որ տեղ փոխանակել, բայց կարեւորն այն է, որ դա ճանաչված եւ ձեռնտու լինի երկու կողմին»:

ՌԴ ղեկավարի հայտարարության հենց այս հատվածն է վեր հանում առկա հիմնական խնդիրը: Բանն այն է, որ Ադրբեջանի զինուժն այսօր մի քանի հատվածներում հատել է Հայաստանի սահմանները եւ չի արձագանքում այն լքելու՝ հայկական կողմի հորդորներին: Այդ երկրի առաջնորդը հանդես է գալիս Հայաստանի տարածքների վերաբերյալ հավակնության ցնորամիտ հայտարարություններով, որոնք արդյունավետ բանակցությունների մեկնարկի համար դրական նախադրյալներ չեն կարող լինել: Միանշանակ է, որ եթե Ալիեւը չհրաժարվի նման հռետորաբանությունից, ապա սահմանազատման շուրջ բանակցությունները շատ դժվար են ընթանալու:

Վ. Պուտինի ամենակարեւոր ուղերձն այն էր, որ կարեւորեց խնդրի կարգավորման բազմակողմ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Նա հայտարարեց, որ Մինսկի խմբի աշխատանքներն ակտիվացնելու համար քայլեր է անում գործընկերների հետ՝ հավանաբար նկատի ունենալով կողմերին եւ համանախագահ երկրներին: Սա փաստում է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների վերսկսումն անխուսափելի է, ինչն էլ, իր հերթին, փաստում է, որ սանձազերծած ագրեսիայով արցախյան հակամարտությունը չի լուծվել, եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նախադրյալները պետք է ստեղծվեն բանակցությունների սեղանի շուրջ:

Թեգեր: «Վալդայ» ակումբԱդրբեջանԹուրքիաԻրանՀայաստանպատերազմՌուսաստանՎլադիմիր Պուտին
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
ԱՄՆ-ում փորձում են պարզել անհաջողության պատճառները

ԱՄՆ-ում փորձում են պարզել անհաջողության պատճառները

ԱՊՀ երկրների «անճոռնի ճուտիկը»

ԱՊՀ երկրների «անճոռնի ճուտիկը»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist