Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

ԱրմաԳիր 2021

Հոկտեմբերի 22, 2021
Սոցիում
ԱրմաԳիր 2021
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
221
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պատերազմը չի ավարտվել։

Պատերազմն ամենուր է։ Ու եթե արկեր չեն ընկնում, ԱԹՍ-ները չեն գաղտնանկարում ու հարվածում, դա դեռ չի նշանակում, թե պատերազմն ավարտվել է։ Եվ ամենատխուրն այն է, որ բազում հակառակորդների հետ միացած՝ մենք էլ ենք մեր դեմ պատերազմում, մենք մեզ հոշոտում ենք, թշնամի ենք սարքում, «դավաճան» ենք վանկարկում, թալանչի ենք կարգում՝ ակամա երկրորդելով նրանց, ովքեր մեզ ու մեր երկիրն են սակարկում…

Սոցցանցերը դարձել են յուրօրինակ մրցահարթակ, նույնիսկ հազար տարվա ընկերներն են վաղուց մոռացած «հինունորն» իրար խառնել… Սա անում ենք ամեն օր, մեր ոսկեղենիկ հայերենով, փոխանակ այդ ոսկեղենիկը դայլայլեր, հույս տար, հավատ ներշնչեր…

Հայհոյելուց հեշտ բան չկա, բայց հապա մի փորձեք երգել՝ ոսկեղենիկ հանգերն իրար կապելով… Փորձեք եւ կտեսնեք, որ անխուսափելի թվացող ավարտն ու ինքնակիզումը կանգ կառնեն։ Ինքներս մեր դեմ սանձազերծած հիստերիկ, գլխակեր պատերազմում հաղթելու միակ ճանապարհը միասին երգելն է, ուս ուսի, մեջք մեջքի տված հանգերգն է՝ դադարեցնելու այս ինքնակեր գզվռտոցը։

Սա էր միակ շարժառիթը, միակ հավատամքը, որ դրդեց խոսքի, բառ ու բանի հանդիսություն նախաձեռնել իմ հայրենի քաղաքում՝ Արամայիս նահապետի հիմնած Արմավիր մայրաքաղաքում, որտեղ նրա հայր Արամանյակը հիմնել էր սրբազան սոսյաց պուրակը։

Փառք Աստծո, քաղաքն ունի ամեն բան ճիշտ ընկալող ու ճիշտ գործերին աջակցող ղեկավարություն։ Արմավիրն էլ իր անվան «վ» տառը հոժարակամ զիջեց Գրի «Գ» տառին, որ ունենա ԱրմաԳիր անունով Գրի, բառ ու բանի տոն, որ իրար լսենք, ուս ուսի տանք ու մեջք մեջքի…

Հոկտեմբերի 22-ին եւ 23-ին բոլոր ցանկացողներին հրավիրում ենք Արմավիր…

Գեւորգ ԳԻԼԱՆՑ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ՌԴ նախագահի վալդայյան ուղերձները

ՌԴ նախագահի վալդայյան ուղերձները

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Հետաքրքրական է

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist