Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Գնաճ եւ տոկոսադրույքի բարձրացում. ինչ սպասել

Մայիսի 6, 2021
Հանրապետություն
Գնաճ եւ տոկոսադրույքի բարձրացում. ինչ սպասել
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
258
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն արտաքին եւ ներքին տնտեսություններից ՀՀ տնտեսության վրա կանխատեսում է գնաճային ազդեցություններ, սակայն նշում է նաեւ, որ 12-ամսյա գնաճը կարճաժամկետ հատվածում որոշակի արագացումից հետո աստիճանաբար կնվազի եւ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ: 2021 թ. մայիսի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել նաեւ վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ինչ են ենթադրում ԿԲ-ի այս քայլերը, եւ ինչ սպասել: Պարզաբանումների համար «ՀՀ»-ն դիմեց տնտեսագետ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Սարգսյանին:

Ըստ ՀՀ ԱՎԿ հրապարակած տվյալների՝ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021 թ. ապրիլը 2020-ի ապրիլի նկատմամբ) կազմել է 6.2, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.3 տոկոս: Ընդ որում` սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը 2020 թ. ապրիլի նկատմամբ կազմել է 8.3, իսկ անցած ամսվա նկատմամբ՝ 2.6 տոկոս, ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գնաճը՝ համապատասխանաբար 8.8 եւ 1.1 տոկոս, հագուստի եւ կոշիկի մասով՝ 3.2 եւ 1.5 տոկոս, բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ եւ վառելիքի այլ տեսակների մասով՝ 1.6 եւ 0.2 տոկոս, տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի եւ բնակարանների խնամքի ամենօրյա գործունեության մասով՝ 9.6 եւ 1.0 տոկոս, առողջապահության ոլորտում՝ 6.5 եւ 0.2 տոկոս, տրանսպորտի ոլորտում՝ 10.7 եւ 0.2 տոկոս, կապի ոլորտում՝ 1.0 եւ 0 տոկոս, հանգստի եւ մշակույթի ոլորտում՝ 2.8 եւ 1.0, կրության ոլորտում 2.1 եւ 0.0, ռեստորաններ եւ հյուրանոցներ՝ 3 եւ 0.8, տարբեր ապրանքների եւ ծառայությունների գծով՝ 5.2 եւ 0.4 տոկոս:

Դիտարկումների համաձայն, ինչպես նշում է տնտեսագետը, Հայաստանի սպառողական շուկայի գնաճն ամենաբարձրներից է աշխարհում։ Սա ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ. «Օբյեկտիվը, առիթով ասել եմ, այն է, որ, ներկրող երկիր ենք, եւ արտաքին շուկաներում գնաճն ինքնաբերաբար փոխանցվում է մեզ։ Ներքին սուբյեկտիվ գործոնները կապված են մի շարք ներքին շուկաներում գնագոյացման ոչ մրցակցային պայմանների առկայության հետ: Սակայն ներկա դրությամբ գնաճի ռիսկը կապված է արտաքին միջավայրի հետ: Արդեն իսկ նշել ենք, որ աշխարհի բազմաթիվ պետություններում, այդ թվում Հայաստանի գործընկեր երկրներում, պայմանավորված խթանող քաղաքականությունների իրականացմամբ եւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառման որոշակի դրական արդյունքներով, արձանագրվում են տնտեսական ակտիվության եւ պահանջարկի՝ սպասվածից ավելի արագ վերականգնման միտումներ»: Ու այս առումով համախառն պահանջարկի վերականգնման դրական սպասումների եւ մի շարք առաջարկի գործոնների ազդեցությամբ հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակում են դիտվել բարձր գնաճային զարգացումներ, ինչն արտահայտվում է նաեւ գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձեւավորմամբ։

Ուստի, մասնագետի խոսքերով, նման իրավիճակում ՀՀ կենտրոնական բանկն իր այս քայլով ցույց տվեց, որ արտաքին հատվածից դեռեւս պահպանվում են ՀՀ տնտեսության վրա գնաճային ճնշումները: Ըստ ԿԲ խորհրդի դիրքորոշման՝ անհրաժեշտ է աստիճանաբար չեզոքացնել խթանող դիրքը՝ նպատակահարմար գտնելով բարձրացնել տոկոսադրույքը։ ԿԲ-ն ակնկալում է, որ 12-ամսյա գնաճը, կարճաժամկետ հատվածում որոշակի արագացումից հետո, աստիճանաբար կնվազի եւ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4 տոկոսի ցուցանիշի շուրջ:

Փաստացի, Կ. Սարգսյանի գնահատմամբ, Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները դեռեւս նախաճգնաժամային մակարդակին չեն վերադարձել, ընդհակառակը, անցած տարվա համեմատ բոլոր ոլորտներում անկում է արձանագրվում. «Եվ նման իրավիճակի ֆոնին, երբ տնտեսությունը դեռ դեպրեսիոն ցիկլից դուրս չի եկել, ժամանակավրեպ եմ համարում գնալ նման կոշտ գործիքակազմի: Իհարկե, ԿԲ գլխավոր խնդիրը գնաճի կարգավորումն է, եւ վերջինս հիմնականում առաջնորդվում է դրանով, բայց, մյուս կողմից, եթե այդ գնաճը համաշխարհային կայուն ազդակների արդյունք է, ապա նման քայլի գնալով` մենք, ընդհակառակը, մեր տնտեսությունն ավելի մեծ հարվածի տակ ենք դնում: Միաժամանակ, ինչպես վերջերս ականատես եղանք, դրամի փոխարժեքը եւս կտրուկ արժեզրկվեց, այնուհետեւ ԿԲ ինտերվենցիայի արդյունքում որոշակիորեն արժեւորվեց: Սակայն նման քայլերը երկարաժամկետ արդյունք չեն կարող ապահովել, քանի որ ներքին տնտեսությունում առկա խնդիրները կարող են լուծվել միայն ավելի մեղմ քաղաքականության արդյունքում»:

Մասնագետը պարզաբանեց, որ Հայաստանը տնտեսության մեջ ճգնաժամի հաղթահարման համար չնչին ներարկուներ կատարեց, ի տարբերություն գործընկեր երկրների, եւ սա, բնականաբար, չնպաստեց տնտեսության էական ակտիվացմանը: Այսինքն, եթե լուրջ խթանող քայլեր իրականացվեին, ապա տնտեսությունը վաղուց դուրս եկած կլիներ ճգնաժամից եւ արդեն իսկ տնտեսական գերակտիվացում թույլ չտալու համար կարող էին կիրառվել որոշակի կոշտ դրամավարկային գործիքներ: Իսկ այս պարագայում ստացվում է, որ ՀՀ ԿԲ-ն մեր տնտեսության հաշվին չեզոքացնում է այլ երկրների կառավարությունների էքսպանսիոն դրամավարկային քաղաքականության հետեւանքները, որը որեւէ կերպ չի նպաստի մեր տնտեսության արագ վերականգնմանը: Իսկ թե ինչ քայլեր են պետք մեր տնտեսության արագ վերականգնման համար, «ՀՀ»-ն պարբերաբար մանրամասնում է՝ մասնագետների տեսակետները ներկայացնելով:

Թեգեր: գնաճԿենտրոնական բանկճգնաժամսպառողական շուկաՏնտեսություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Երբ չի պատժվում ագրեսորը, տուժում է մարդկությունը

Երբ չի պատժվում ագրեսորը, տուժում է մարդկությունը

Ինչի՞ շուրջ է ուզում միավորվել Արեւմուտքը

Ինչի՞ շուրջ է ուզում միավորվել Արեւմուտքը

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist