Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Իրական հիմքն իրավապայմանագրային ուժ ունեցող քարտեզներն են

Այստեղ է, որ ծագում է հիմնական հարցը

Հոկտեմբերի 30, 2021
Հանրապետություն
Իրական հիմքն իրավապայմանագրային ուժ ունեցող քարտեզներն են

RA President Serzh Sargsyan attends the groundbreaking ceremony for the construction of a hydroelectric power plant in Meghri, Syunik marz

7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
720
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացն աստիճանաբար բարձրացվում է տարածաշրջանային գործընթացների օրակարգի առաջին հորիզոնական: Հաշվի առնելով տարբեր հատվածներում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից փաստացի սահմանների խախտման դեպքերը, ինչպես նաեւ սահմանային միջադեպերը՝ սահմանազատման գործընթացի արագ մեկնարկն օրախնդիր է, եւ այդ մասին ավելի հաճախ են սկսել խոսել ոչ միան Հայաստանում, այլեւ արցախյան խնդրում հիմնական միջնորդական ու խաղաղապահ առաքելություն ստանձնած ՌԴ-ում:

Նման նուրբ հարցի շուրջ գործնական աշխատանքներ կատարելու համար նախ պետք է ապահովել իրավական հիմքերը, այս դեպքում խոսքն իրավապայմանագրային ուժ ունեցող քարտեզների մասին է: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայի» կոնֆերանսում արդեն հայտարարել է, որ ԽՍՀՄ միութենական հանրապետությունների ներքին սահմանազատման քարտեզները ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբում են: Այստեղ է, որ ծագում է հիմնական հարցը: Ռուսական գլխավոր շտաբում, բնականաբար, կան տարբեր ժամանակների քարտեզներ, իսկ բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ է ընտրել դրանցից մեկը:

Խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման միակ գործընթացը  սկսել է իրականացվել 1925-26 թթ. եւ ավարտին է հասցվել 1929-ին: Դրանից հետո տեղի են ունեցել փոփոխություններ, որոնց հիմքերը շատ դեպքերում չկան, եւ եղածներն էլ տրամաբանական չեն: Այլ կերպ ասած՝ դրանից հետո հիմնականում ի վնաս խորհրդային Հայաստանի տարածքների կատարված փոփոխությունները վիճարկելի են, հետեւաբար՝ տրամաբանական կլինի, որ առանց այն էլ ներկայիս առկա վիճահարույց սահմանների սահմանագծումն իրականացնելու բանակցությունների հիմքում դրվի դեմարկացիայի նախնական տարբերակը, որպեսզի որոշ չափով նվազեցվեն վիճարկվող հարցերը:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 28-ին հայտնել է, որ երեք երկրների փոխվարչապետերի ձեւավորած եռակողմ աշխատանքային խումբը, որպես բանակցությունների մեկնարկի հիմք, քննարկում է քարտեզի ընտրության հարցը եւ, բնականաբար, դիտարկվում է նաեւ սահմանազատման հիմք ունեցող միակ քարտեզի՝ 1929 թ. գծվածի ընտրության տարբերակը: Նրա խոսքերով՝ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացին, բայց դրա համար կարեւոր մոտեցումներից են նաեւ երկու երկրների զորքերի հայելային հետքաշումը, համապատասխան տարածքներում սահմանապահ զորքերի տեղակայումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀ բյուջեի 2022 թ. նախագիծը ներկայացնելիս հայտնեց. «Անվտանգային նոր միջավայրում մեր երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարեւորագույն առաջնահերթություն, եւ խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթն ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմանին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը: ՀՀ-ի տարածքից՝ մասնավորապես Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների դուրս բերման եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար»: ՀՀ վարչապետը, փաստորեն, գործընթացի մեկնարկի եւ սահմանին միայն սահմանապահ զորքեր տեղակայելու համար, որպես պայման, մատնանշեց Ադրբեջանի կողմից սահմանը չխախտելը եւ զորքերը հետ քաշելը:

Նկատենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում սահմանը պետք է ուղղվի, որոշներում էլ՝ փոխզիջումներ արվեն: Սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցը ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ աշխատանքին խումբը քննարկում է նաեւ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման համատեքստում: Պետությունների փոխվարչապետերի մակարդակով ձեւավորված աշխատանքային խումբն արդեն 8 հանդիպում է անցկացրել: Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի՝ բոլոր կողմերը բարձր են գնահատել աշխատանքային խմբի գործունեությունը, եւ արդեն եղել են բազմաթիվ մեկնաբանություններ, որոնք արվել են անմիջապես խմբի նիստերի արդյունքներով:

Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի համատեքստում արդեն կա դրական տեղաշարժ, եւ այն պակաս էական չէ: Բանն այն է, որ, հասկանալով պահանջի փակուղային բնույթը, Ադրբեջանը հետ է կանգնել այն նախապայմաններից, թե սահմանազատումը պետք է պայմանավորվի փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման համատեքստում: Այսօր Արցախի կարգավիճակի հարցը տարանջատվում է սահմանազատման գործընթացից, ինչն առաջընթացի միակ նախադրյալն է, հակառակ դեպքում Արցախի կարգավիճակի հետ միասին դիտարկելու փորձն անժամկետ կհետաձգեր այն:

Թեգեր: ԱդրբեջանդեմարկացիաՀայաստանսահման
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Իսրայելը պետք է  չափավորի իր լավատեսությունը»

«Իսրայելը պետք է չափավորի իր լավատեսությունը»

Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist