Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ով է Թուրքիայում նայում ռուսական տարածքներին

Պտտվիր, պտտվիր, կարուսել, դու իմ երգը դեռ չես էլ լսել

Նոյեմբերի 17, 2021
Տարածաշրջան
Ով է Թուրքիայում նայում ռուսական տարածքներին
46
ԿԻՍՎԵԼ ԵՆ
4.6k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքական խորհրդարանական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին հրապարակել է իր նկարը «Թուրքական աշխարհի քարտեզի» ֆոնին: Դրանում, մասնավորապես, ներառված են մի շարք ռուսական շրջաններ՝ Դաղստանից ու Օրենբուրգի մարզից մինչեւ Ալթայ ու Յակուտիա: Խոսքը Ռուսաստանի Դաշնության մոտ 20 սուբյեկտի մասին է: Հրապարակված լուսանկար-քարտեզում նշված են Սիբիրի լայնածավալ տարածքները:

Այս քարտեզը հայտնվել է Ստամբուլում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) գագաթնաժողովում` «Թյուրքական աշխարհի տեսլականը մինչեւ 2040 թվականը» հռչակագրի ընդունման հաջորդ օրը։ Այն խոսում է ընդհանուր ինքնության մասին՝ որպես «մշակութային հարստության աղբյուր»:

Այս գագաթնաժողովի ընթացքում Թյուրքական խորհուրդը վերանվանվել է Թյուրքական պետությունների կազմակերպություն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահեցրել է, որ «Թյուրքական պետությունների կազմակերպությունը ոչ մեկին չպետք է անհանգստացնի»։ «Ընդհակառակը, պետք է ձգտել դառնալ ծագող այս՝ պատմական ընդհանրությունների վրա հիմնված կառույցի մասը։ Այս կազմակերպությունը միջպետական կապերի զարգացման հարթակ է»,- ասել է նա։

Ընդ որում՝ սա առաջին դեպքը չէ, երբ դրսեւորվում են Թուրքիայի տարածքային նկրտումները։ Օրինակ՝ փետրվարին թուրքական TRT1 հեռուստաալիքը եթեր է հեռարձակել մի սյուժե, որում հաղորդավարը խոսում է այն մասին, թե «որ տարածքները մինչեւ 2050 թ. կմտնեն Թուրքիայի կազմի մեջ»։ Դրանց թվում անվանվել են Հունաստանը, Հայաստանը, Կիպրոսը, Վրաստանը, Աբխազիան, Հարավային Օսեթիան, Ադրբեջանը, Եգիպտոսը, Լիբիան, ինչպես նաեւ Արաբական թերակղզին եւ Միջին Ասիայի մեծ մասը։ Նշվում էին նաեւ ռուսական որոշ տարածքներ, որոնք ենթադրաբար պետք է անցնեն Թուրքիային, մասնավորապես՝ Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Սարատովի, Սամարայի շրջանները, Չուվաշիան, Չեչնիան, Դաղստանը, Ադիգեան, Հյուսիսային Օսեթիան, Ղրիմը, Սեւաստոպոլը, Կրասնոդարի եւ Ստավրոպոլի տարածքները։

Յակուտիայից Պետական դումայի պատգամավոր Ֆեդոտ Տումուսովը Թուրքիայի տարածքային նման հավակնությունները դատարկություն է անվանել:

«Մի կողմից՝ այո, մենք թուրքեր ենք, բայց որպեսզի այսպիսի քարտեզ նկարենք… Դա անօգուտ գործ է: Ռուսաստանը պետք է արձագանքի նման գործողություններին: Ինչո՞ւ մեկ այլ պետություն պետք է ոտնձգություն կատարի մեր տարածքային ամբողջականության դեմ»,- ասել է նա «Գազետային»:

Միեւնույն ժամանակ Թաթարստանից խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Այրաթ Ֆարախովը նշել է, որ հակված չէ Դեւլեթ Բահչելիի նման ժեստը գնահատել որպես Թուրքիայի դիրքորոշում: «Կարծում եմ՝ դա անհեռատես քաղաքական գործչի դիրքորոշում է, ով փորձում է իրացնել իրեն: Ըստ իս՝ Թուրքիան տարածքային հավակնություններ չունի Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է նա:

Պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Թաթարստանում Թուրքիան բավական մեծ ներդրող է եւ աշխատանքային տեղեր է ստեղծում: Նա Թուրքիայի հետ համագործակցությունն անվանել է փոխշահավետ եւ արդյունավետ:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը չպետք է արձագանքի նման «անհեռատես» գործողություններին:

«Դա նրանց սովորական ամբիցիան է, նոր բան չկա: Այն կարելի է տեսնել թուրքական ցանկացած դասագրքում: Երեխաներին դպրոցից սովորեցնում են, որ սա մի աշխարհ է, որում բացառապես թուրքեր են ապրում»,- «Գազետային» ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:

Նրա խոսքերով՝ խոսքը մի երեւույթի մասին է, որը հայտնի է պանթյուրքիզմ անունով, այսինքն՝ մեծ կայսրության ստեղծման գաղափարի մասին:

«Պանթյուրքիզմի նման ալիքը նրանց տարավ գերմանական բլոկի կողմը, որի կազմում թուրքերը մասնակցել են Առաջին համաշխարհային պատերազմին: Արդյունքում կայսրությունը փլուզվել է։ Սովորաբար այդպես են ավարտվում նրանց բոլոր հավակնությունները»,- ասել է փորձագետը։ Ինչպես նշել է Նադեին-Ռաեւսկին, այժմ Թուրքիայում շատ կազմակերպություններ հավատարիմ են այդ քաղաքականությանը, նրանց աջակցում է թուրքական կառավարությունը։

Նոր Թուրքիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Յուրի Մավաշեւը «Գազետայի» համար կատարած մեկնաբանությունում նաեւ կոչ է արել չմոռանալ, որ Թուրքիան այժմ նախապատրաստվում է 2023 թ. կայանալիք ընտրություններին.

«Սա բացառապես նախընտրական պատմություն է։ Իրականում ոչ ոք չի պատրաստվում վտանգ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար»։

«Այդ կուսակցությունն արդեն վաղուց գոյություն ունի, բայց ոչ ոք դրան լուրջ չի վերաբերվում: Ես կարծում եմ՝ մենք էլ չպետք է այդ ամենին լուրջ վերաբերվենք»,-շեշտել է նա: «Նման քարտեզներ սկսեցին հայտնվել Թուրքիայում թյուրքական աշխարհի ձեւավորման ֆոնին, սա ընդհանուր էյֆորիա է, որը դժվար թե որեւէ լուրջ հիմք ունենա»,- այս կարծիքին է ՌԴ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի աշխատակից Ամուր Հաջիեւը։

«Ես քաղաքական ազդակներ չեմ տեսնում։ Դժվար թե թուրքերը նման մտադրություններ ունենան։ Ավելի շուտ դրանք ցանկություններ են, որոնք հիմնավորված չեն կոնկրետ, փաստացի ռեսուրսներով։ Բայց դա, իհարկե, չի կարող որոշակի տարակուսանք չառաջացնել»,- նշել է փորձագետը։ Նա միեւնույն ժամանակ ճշտել է, որ այդ քարտեզները չեն արտացոլում Եվրամիության կամ Արաբական պետությունների լիգայի տիպի ինտեգրացիոն կառույց:

Նրա խոսքերով՝ այս դեպքում ավելի շուտ փորձ է արվում նշել թյուրքական աշխարհի ներուժը, քարտեզի վրա ցույց տալ, թե որտեղ է ապրում թյուրքալեզու բնակչությունը։

«Սա փորձ է՝ ցույց տալու, թե ինչ նշանավոր տեղ են նրանք զբաղեցնում աշխարհի քարտեզի վրա, շոյելու սեփական հպարտությունը, բայց ոչ ավելին։ Հավանաբար, այս տարածքների միավորման նպատակով ռեսուրսների մոբիլիզացման հետագա քայլեր չեն սպասվում։ Չափազանց շատ են հակասությունները, խոչընդոտները։ Բացի այդ, հիմքեր չկան ակնկալելու, որ թուրքերը կսահմանափակեն իրենց ինքնիշխանությունը հանուն միավորման»,- եզրափակել է փորձագետը։

Ակնհայտ է, որ Ռուսաստանում ներքին որոշակի ուժեր ձգտում են թաքցնել Թուրքիայի իրական նպատակները եւ ժամանակից շուտ, ինչպես արտահայտվում են որոշ թուրք գործիչներ ու վերլուծաբաններ, չբացահայտել «որսորդի» տեղը: Ոմանք էլ պարզապես չեն գիտակցում իրենց նետված մարտահրավերը եւ շարունակում են քամահրանքով վերաբերվել Թուրքիային՝ անգամ չցանկանալով պատկերացնել, որ այդ պետությունը կարող է համարձակվել նայել ՌԴ-ի ուղղությամբ: Բայց դա ընդամենը իներցիայի ուժով հավատ է սեփական պետության մեծության մասին: Թուրքիան ոչ միայն նայում է Ռուսաստանի ուղղությամբ, այլեւ չսխալվելու համար «հեռադիտակներ է պատվիրել»: Դա են վկայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի մասին նյութերը, որոնց կանդրադառնանք «ՀՀ»-ի առաջիկա համարում: Այո, «Գորշ գայլերն» աջ ծայրահեղական ազգայնական կուսակցություն է, որը մեծ աջակցություն չի վայելում Թուրքիայում, բայց չպետք է մոռանալ, որ Էրդողանը ջերմ հարաբերություններ է պահպանում Բահչելիի հետ:

Թյուրքական խորհրդի անվանափոխության արդյունքում ստեղծված Թյուրքական պետությունների կազմակերպությունը մեծ Թուրանի՝ եվրասիական հսկայական կայսրության կորիզն է: Այն կարող է իրականություն դառնալ միայն այն դեպքում, երբ կործանվի Ռուսաստանը: Իսկ Մոսկվան բարեկամություն է անում Էրդողանի հետ, նրան C-400 վաճառում, ատոմակայան կառուցում, մինչդեռ պետք է դիմադրեր…

Թեգեր: Դեւլեթ ԲահչելիԹուրքիաՌեջեփ Թայիփ ԷրդողանՌուսաստան
Կիսվել18Tweet12Կիսվել2
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հայաստանն ապավինում է միայն իր զինվորի բազկի ուժին

Հայաստանն ապավինում է միայն իր զինվորի բազկի ուժին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    65 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist