Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Կվերադառնա՞, վերջապես, մեր հարեւան երկիրը կառուցողական դաշտ

Միջազգային նորմերին հակասող առավելապաշտական նկրտումներով միջպետական հարաբերություն չի հաստատվում

Դեկտեմբերի 8, 2021
Տարածաշրջան
Կվերադառնա՞, վերջապես, մեր հարեւան երկիրը կառուցողական դաշտ
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
509
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջերս Հայաստան-Ադրբեջան գոյություն չունեցող հարաբերություններում տեղի ունեցավ հերթական՝ դիվանագիտական սկանդալ հիշեցնող միջադեպը: Ադրբեջանական կողմը հրաժարվեց դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում կայանալիք ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի  հետ իր նախարար Ջեյհուն Բայրամովի նախապես պլանավորած հանդիպումից: Պաշտոնական Բաքուն իր այդ քայլը պայմանավորեց հայ պատգամավորների՝ Արցախ կատարած այցով: Այդ մասին հաղորդագրություն տարածեց նաեւ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ պատճառաբանելով, որ աննպատակահարմար են համարել հանդիպմանը մասնակցել, քանի որ ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Արցախի Հանրապետություն:

Պաշտոնական Բաքվի նման գործելաոճը կարող է ընդամենը ժպիտ առաջացնել արցախյան հիմնախնդրին անգամ հայացք հառած միջազգային կազմակերպությունների, պետությունների ներկայացուցիչների եւ իրավիճակին տեղյակ անձանց մոտ: Բանն այն է, որ Ադրբեջանն Արցախի կարգավիճակի հարցով բանակցել եւ բանակցելու է ՀՀ-ի հետ, որը Արցախի անվտանգության երաշխավորն է: Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների միջեւ գործում է ցամաքային կապ, որը հնարավոր եղավ պահպանել արցախյան 44-օրյա արյունալի պատերազմի պայմաններում, անձնվեր պայքարի շնորհիվ: Բերձորի միջանցքն այսօր, թերեւս, շատ աննշան, բայց սփոփանք է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի, Հադրութի շրջանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջանների մի մասի կորուստների դիմաց: Այդ կյանքի ճանապարհով ինչպես ՀՀ քաղաքացիներն են անարգել կարողանում մուտք ու ելք ունենալ, այնպես էլ Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը եւ բնակիչներն են կապ պահպանում արտաքին աշխարհի հետ, քանի որ քաղաքացիական անզեն մարդկանց սպանություններով հայտնի Ադրբեջանի հետ անտրամաբանական է որեւէ անմիջական հաղորդակցություն՝ առավել եւս այդ երկրի տարածքով արտաքին աշխարհի հետ կապ, համենայնդեպս, մոտ ժամանակներում, քանի դեռ Ադրբեջանը չի հաղթահարել տասնամյակներով սեփական ժողովրդի մեջ ներարկած հայատյացությունը:

Դատելով հերթական հայտարարությունից՝ Ալիեւը չի էլ ձգտում այդ ուղղությամբ քայլեր կատարել, այլ ընդհակառակը՝ շարունակում է սպառնալիքների լեզվով խոսել հայկական կողմի հետ: Օրերս իր քաղաքացիների հետ հերթական հանդիպման ժամանակ նա կրկին հոխորտաց՝ դիմելով Հայաստանին. «Հայտարարեք, թե երբ է  բացվելու «Զանգեզուրի միջանցքը», եւ խնդիրներ չեն լինի»: Նա հայտարարեց, որ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները եւ վերջ տա ճանապարհների եւ հաղորդակցությունների հարցում «ոչ անկեղծ» մոտեցմանը: Այսինքն՝ ստացվում է, որ Ադրբեջանը կրկին խոսում է սպառնալիքների լեզվով, որը գերագույն ցանկության դեպքում էլ հնարավոր չէ կառուցողական գնահատել: Հայաստանի բարձրագույն իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ միջանցքի հարց չի քննարկվել եւ չի քննարկվելու, իսկ հաղորդակցության ուղիների բացման հարցում առաջին շահագրգռված պետությունները երկու կողմից շրջափակված Հայաստանն ու Արցախն են, բայց հաղորդակցության ուղիները չեն կարող բացվել երկրների սուվերենության հաշվին:

Այստեղ դժվար է պատկերացնելը, թե Ալիեւն ինչ նկատի ունի «խնդիրներ» ասելով: Եթե ակնարկում է Թուրքիայի հետ միասին արցախյան պատերազմի սցենարով ռազմական ուժի կիրառմամբ ՀՀ սուվերեն տարածքում միջանցք բացելը, ապա դրան պատրաստ են դիմակայելու ոչ միայն ՀՀ զինված ուժերը, այլեւ տարածաշրջանի առնվազն երկու պետություն՝ ՌԴ-ն եւ Իրանը: Առաջինը՝ որպես ՀԱՊԿ դոմինանտ երկիր, երկրորդը՝ որպես տարածաշրջանում սահմանների փոփոխության դեմ ռազմական վճռական պատասխան տալու մասին հայտարարած երկիր: Մեծ հավանականություն կա նաեւ արտատարածաշրջանային խոշոր պետությունների ներգրավմանը Ալիեւի ակնարկած կոնֆլիկտին, ինչը նշանակում է լայնամասշտաբ ապակայունացում տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս:

Ալիեւի պնդումը, թե արցախյան պատերազմում իրենց չկարողացան խանգարել, ուստի այս դեպքում էլ չեն խանգարի, ճիշտ չէ՝ այն պարզ պատճառով, որ Արցախի Հանրապետության դեպքում ագրեսիան ուղղված էր չճանաչված պետության դեմ, այս՝ ենթադրյալ զարգացումների պարագայում որակապես այլ իրականություն է լինելու: Հետեւաբար՝ Ադրբեջանը պետք է համակերպվի եւ տեղավորվի նման դեպքերի համար միջազգային ընդունված եւ դարերով օգտագործվող իրավական կարգավորումներում, այն է՝ ազատ հաղորդակցություն սուվերեն երկրների սահմանները հատելու ընդունված միջազգային համաձայնագրերի կարգավորումների շրջանակում:

Բայց Ստոկհոլմում հանդիպումից հրաժարվելու հիմնավորման մեջ ՀՀ ԱԺ պատգամավորների այցի հանգամանքը դնելն այնքան էլ համոզիչ չէր, դա ուղղակի  ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հերթական քաղաքական գործընթացից խուսափելու առաջնային նպատակ էր հետապնդում: Ստոկհոլմի հանդիպման առաջարկը եղել էր Մինսկի խմբի համանախագահների կողմից, եւ պատահական չէ, որ հենց վերջիններս ափսոսանք հայտնեցին հանդիպման ձախողման համար: Այս փաստը կրկին խոսում է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման մասին: Այս միտումները փաստում են, որ հենց Ադրբեջանն ու Թուրքիան են խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության դարաշրջանի բացմանը, եւ այդ գործընթացն անժամկետ կհետաձգեն, եթե չհրաժարվեն միջազգային նորմերին հակասող ու հարեւան պետությունների սուվերենության, ինքնիշխանության դեմ ուղղված առավելապաշտական նկրտումներից:

Թեգեր: ԱդրբեջանանկախությունԱրցախԵԱՀԿ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Թուրքիայի գաղափարախոսական երեք սյուները

Թուրքիայի գաղափարախոսական երեք սյուները

Թել Ավիվը Վաշինգտոնին համոզում է թեքվել դեպի «Բ» պլանը

Թել Ավիվը Վաշինգտոնին համոզում է թեքվել դեպի «Բ» պլանը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist