Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Անվասայլակների, պրոթեզների, այլ միջոցների կարիք ունեցողները կարող են ստանալ դրանք

Ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել

Դեկտեմբերի 8, 2021
Սոցիում
Անվասայլակների, պրոթեզների, այլ միջոցների կարիք ունեցողները կարող են ստանալ դրանք
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
200
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ընկերոջս որդին լսողական սարքի կարիք ուներ։ Ընկերներով հավաքվեցինք, մեր ընդհանուր հարթակում գրեցինք, ԱՄՆ-ից ծանոթն ուղարկեց սարքը։ Այդպես լուծել ենք նաեւ մեր մեկ այլ ընկերոջ ոտքի պրոթեզի հարցը։ Բայց սրանք մասնավոր լուծումներ են, եւ ոչ բոլորը հնարավորություն ունեն այդ լուծումներն ունենալու։

Փորձեցինք պարզել՝ ինչպես է տրվում խնդրի ընդհանուր լուծումը, ի՞նչ է անում պետությունը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկանում ենք, որ իրենք շարունակում են ընդհանրապես պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։ Եվ որ 2021 թ. օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը ժամանակահատվածում 2149 անձի տրամադրվել է 4052 աջակցող միջոց։

Նախ հասկանանք, թե ինչպես պետք է ստանալ պետական հավաստագիրը։ Դարձյալ ըստ այս պետական գերատեսչության` պետական հավաստագիր ստանալու համար հաշմանդամություն ունեցող եւ սոցիալապես անապահով անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր եւ այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը կամ միջոցները։ Պահանջվող փաստաթղթերը շահառուն կարող է ուղարկել նաեւ «e-request.am» կայքի միջոցով՝ ընտրելով «Լրացնել դիմում»/«Ֆիզիկական անձ» տարբերակը եւ կցելով նշված փաստաթղթերի գունավոր լուսապատճենները։

Անվասայլակներ, քայլակներ, հենակներ, ձեռնափայտեր, ստորին ու վերին վերջույթների պրոթեզներ, լսողական սարքեր եւ այլ աջակցող միջոցներ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը՝ 1. անձը հաստատող փաստաթուղթը, 2. սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, 3. ներկայացուցչի դիմելու դեպքում՝ շահառուի  կողմից գրավոր լիազորագիրը եւ ներկայացուցչի անձնագիրը:

Հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում, վերը նշված փաստաթղթերից բացի, անհրաժեշտ է ներկայացնել նաեւ բժշկասոցիալական փորձաքննական որոշումը (հաշմանդամության վկայականը), վերականգնողական անհատական ծրագիրը (տրված հաշմանդամություն սահմանող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից)։

Սոցիալապես անապահով անձինք վերոնշյալ փաստաթղթերից բացի պետք է ներկայացնեն նաեւ աջակցող միջոցի անհրաժեշտության վերաբերյալ բժշկի կողմից տրված տեղեկանքը եւ անապահովության տեղեկանքը։ Եթե դիմողը լսողական սարքի կարիք ունի, ապա պետք է ներկայացնի տեղեկանք քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից` ծանրալսողության եւ լսողական սարքի անհրաժեշտության մասին եւ աուդիոմետրիա։

Հարց է ծագում՝ իսկ ինչ անել այն դեպքերում, եթե այդ աջակցող միջոցների վերանորոգման կարիք լինի: Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության` «երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերի, աջակցող միջոցների վերանորոգման ծառայության եւ դրա տեսակի, սահմանված ժամկետից շուտ վերանորոգման ծառայությունների համար շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության  բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն եւ աջակցող միջոցներով ապահովման վարչություն՝ Երեւանում Արմենակյան 129 հասցեով:

Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Շալուա գետի հովիտ-4

Շալուա գետի հովիտ-4

Բանաստեղծը, որ չէր ուզում զառամյալ ծերունի դառնալ…

Բանաստեղծը, որ չէր ուզում զառամյալ ծերունի դառնալ…

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist