Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Էրդողանի արտաքին արկածախնդրությունների տնտեսական բաղադրիչը

Միասնական հանդես գալու ընդդիմադիր դաշտի հնարավորությունները փոքր են

Դեկտեմբերի 11, 2021
Տարածաշրջան
Էրդողանի արտաքին արկածախնդրությունների տնտեսական բաղադրիչը
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
811
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Դեմ առ դեմ» խորագրի շրջանակներում ակադեմիկոս, արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ անդրադարձել ենք թուրքական արժույթի (լիրա) արժեզրկման ֆոնին Թուրքիայում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին եւ այն բանին, թե կարո՞ղ են, արդյոք, դրանք հանգեցնել արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների։ Մասնավորապես` վերջերս թուրքական վեց ընդդիմադիր կուսակցություններ հայտարարեցին, որ պատրաստվում են համաձայնագիր ստորագրել՝ նպատակ ունենալով փոքրացնել նախագահի լիազորությունները եւ վերականգնել Թուրքիայում խորհրդարանական համակարգը։

Ռ. Սաֆրաստյանի խոսքերով` Թուրքիայի տնտեսական դժվարությունները եւ հատկապես թուրքական լիրայի «գահավիժումը» նախագահ Էրդողանի քաղաքականության հետեւանք են։ Պատճառն այն է, որ նա հանդես է գալիս բանկային տոկոսադրույքի իջեցման օգտին, ինչը հիմնավորում է մի կողմից՝ իսլամի սկզբունքներին հակառակ լինելով (իսլամն արգելում է վաշխառությունը, տոկոսով գումար տալը), մյուս կողմից՝ տնտեսության վերաբերյալ իր ունեցած պատկերացումներով։ Մինչդեռ Թուրքիայում տնտեսագետների մեծ մասը դեմ է նրա վարած ֆինանսական քաղաքականությանը։ «Սրանով Էրդողանը խառնվում է նաեւ ֆինանսական ոլորտի աշխատանքներին՝ կենտրոնական բանկին եւ ֆինանսների նախարարությանը պարտադրելով իր քաղաքականությունը»,- շեշտեց նա։ Նշենք, որ Էրդողանը թուրքական լիրայի փոխարժեքի անկման ֆոնին պաշտոնանկ է արել ֆինանսների նախարար Լյութֆի Էլվանին եւ նրա փոխարեն նշանակել Նուրեդին Նեբաթիին, որը նախկինում եղել է ֆինանսների նախարարության ղեկավարի տեղակալը։ Վերջինս պաշտպանում է թուրքական լիրայի արժեզրկման պայմաններում տոկոսադրույքները նվազեցնելու Էրդողանի քաղաքականությունը։

Բնականաբար, ընդդիմադիր դաշտը փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից եւ քաղաքական շահաբաժիններ հավաքել։ Օրինակ՝ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Էրդողանի կառավարության վերաբերմունքը տնտեսությանը ոչ թե պարզապես տգիտություն, այլ դավաճանություն է համարել՝ «կոչ անելով բոլոր քաղաքական ուժերին իրական տնտեսական պատերազմ սկսել անկախության համար այս դավաճանության դեմ»։ Օրեր առաջ Թուրքիայում ականատես եղանք զանգվածային ընդվզումների, երբ ընդդիմությունը պահանջում էր կամ Էրդողանի հրաժարականը, կամ լիազորությունների սահմանափակում։ Չնայած այս զարգացումներին, Սաֆրաստյանը չի կարծում, որ ընդդիմությանը կհաջողվի որեւէ լուրջ հակակշիռ ստեղծել ներկա փուլում. «Ընդդիմությունը հազիվ թե կարողանա միասնական ճակատ ստեղծել Էրդողանի դեմ, որովհետեւ այստեղ կա քրդամետ կուսակցության խնդիրը, որի հետ չեն ուզում համագործակցել հիմնական ընդդիմադիրները։ Քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը եւս չի ցանկանում համագործակցել ընդդիմադիրների հետ, քանի որ հիմնական ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, քեմալական կուսակցություն է, եւ նրանք տասնամյակներ շարունակ հայտնի են իրենց հակաքրդական քաղաքականությամբ»։ Այս ամենից ելնելով էլ զրուցակիցս հավանական չի համարում Էրդողանի դեմ միասնական ճակատի ստեղծումը, իսկ Էրդողանն էլ հստակ հայտարարում է, որ թույլ չի տա վաղաժամկետ ընտրություններ։ Թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում նախանշված են 2023-ին։ 

Թուրքագետի կարծիքով` տնտեսական դժվարությունների այս փուլը Էրդողանը կփորձի հաղթահարել արտաքին թատերաբեմում հերթական արկածախնդրությունն իրականացնելու գնով։ Ընդ որում` նման եզրակացությունը հիմնված է մի խումբ վերլուծաբանների հետազոտությունների վրա, որոնք նույնիսկ գրաֆիկ են գծել եւ ցույց են տալիս, որ երբ Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում առաջանում են խնդիրներ, ապա Էրդողանը մխրճվում է տարբեր հակամարտությունների մեջ։ Նման օրինակներից է 2013-ի «Գեյզիի» շարժումը, որը Էրդողանը որպես վտանգ էր ընկալել եւ միանգամից արկածախնդրության դիմել երկրի սահմաններից դուրս։ Պատասխանելով այն հարցին, թե որը կարող է լինել հաջորդ թիրախը, Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության վերջին զարգացումները հաշվի առնելով, որոնք ունեն պանթուրքական ուղղություն, հավանականությունը մեծ է դառնում, որ այն կլինի Կենտրոնական Ասիան. «Չի բացառվում, որ Էրդողանն օգտագործի Աֆղանստանում թալիբան շարժման իշխանության գալու հանգամանքը, փորձի օգտագործել նրանց Թուրքիայի տեղն ու դիրքը Կենտրոնական Ասիայում մեծացնելու համար։ Առավել եւս, որ նա փորձում է դաշինք կնքել թալիբների հետ, եւ կարծես թե վերջիններս, վերջիվերջո դրա հետ համաձայնվում են»։

Բացի դրանից, Էրդողանը բազմաշերտ քաղաքականություն է տանում այդ տարածաշրջանում նա փորձում է Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրներին Թուրքիայի հետ կապել ոչ միայն պանթուրքական գաղափարախոսության, այլեւ ռազմական համագործակցության շրջանակներում։ Մասնավորապես` շատ լուրջ ռազմական համագործակցություն է սկսել ծավալվել մի կողմից՝ Թուրքիայի, մյուս կողմից՝ Ղազախստանի, նաեւ Ղրղզստանի միջեւ։ «Այդ հանգամանքն արդեն մտահոգում է Ռուսաստանին, որովհետեւ նշված երկրները ՀԱՊԿ-ի անդամ են։ Էրդողանը կփորձի այդ տարածաշրջանում արկածախնդրության դիմել՝ շեղելու համար երկրի բնակչության ուշադրությունը ներքաղաքական խնդիրներից, ինչպես նաեւ տեղավորվելու Կենտրոնական Ասիայում` որպես առաջնորդ։ Այստեղ, իհարկե, շատ մեծ է Չինաստանի ազդեցությունը, դեռեւս պահպանվում է Ռուսաստանի ազդեցությունը, եւ Թուրքիան փորձում է մխրճվել այդ երկու գերտերությունների միջեւ»,- կարծիք հայտնեց զրուցակիցս։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես են գնահատում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունն արտաքին թատերաբեմում, Սաֆրաստյանը նկատեց, որ այստեղ ամենակարեւոր հանգամանքն այն է, որ ռազմավարական առումով Թուրքիան շարունակում է մնալ Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի դաշնակիցը, ՆԱՏՕ-ի հավատարիմ անդամը, եւ որեւէ նախանշան չկա, որ Թուրքիան պատրաստ է հրաժարվել այդ ռազմավարական գծից, առավել եւս, որ դա իրեն մեծ առավելություններ է տալիս։ Երկրորդ հանգամանքն այն է, որ Էրդողանն իր քաղաքականությունը կառուցում է հետեւյալ սկզբունքի վրա, նա իր համար սահմանում է «կարմիր գծեր», որոնք չպետք է անցնի եւ թույլ է տալիս այնպիսի արարքներ, որոնք մոտեցնում են դաշնակիցների հետ հարաբերություններում «կարմիր գծերին»։ Օրինակ՝ Էրդողանը տարբեր առիթներով վիրավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Գերմանիայի արդեն նախկին կանցլեր Անգելա Մերկելին, կամ 10 երկրների դեսպանների հետ կապված միջադեպը, որոնք բողոք էին ներկայացրել թուրք հասարակական գործիչ եւ գործարար Օսման Քավալայի ձերբակալության հետ կապված։ «Վերջիվերջո, բոլոր այդ խնդիրները հարթվեցին։ Էրդողանը «կարմիր գծերը» չի անցնում, Արեւմուտքն էլ, իր հերթին, այնքան է շահագրգռված Թուրքիայով, որ շատ բաներ ներում է։ Կարծում եմ՝ այս քաղաքականությունը կշարունակվի նաեւ հետագայում, այսինքն՝ Էրդողանը թույլ կտա հակաարեւմտյան ելույթներ, քննադատություն, շատ դեպքերում կգործի դաշնակիցների հետ չհամաձայնեցված, նույնիսկ որոշ չափով կառաջացնի նրանց դժգոհությունը, սակայն ռազմավարական առումով կպահպանի դաշնակցային հարաբերություններն Արեւմուտքի հետ»,- ընդգծեց ակադեմիկոսը։

Թեգեր: ԹուրքիաՌուբեն ՍաֆրաստյանՏնտեսություն
Կիսվել3Tweet2Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ոսկե սերմ անմահ հերոսները

Ոսկե սերմ անմահ հերոսները

Հայ գիտնականները գյուրզայի խայթոցի դեմ հակաթույն են ստացել

Հայ գիտնականները գյուրզայի խայթոցի դեմ հակաթույն են ստացել

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist