Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Առաջնային է նախապայմանների բացառումը

Երեւան-Անկարա հարաբերությունների վերականգնումը նաեւ առկա խնդիրների շուրջ երկխոսության հնարավորություն է

Դեկտեմբերի 17, 2021
Հանրապետություն
Առաջնային է նախապայմանների բացառումը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
246
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարեւոր նախադրյալ է տարածաշրջանում կայունության, համագործակցության զարգացման առումով, եւ դա կարող է լինել միայն ինքնիշխան երկրների միջեւ նույն հարթության վրա, առանց նախապայմանների սկիզբ դրվող գործընթացների միջոցով: Երկու երկրների հարաբերությունների հաստատումը պետք է առնվազն ողջունվի տարածաշրջանի պետությունների կողմից, քանի որ այն առաջին հերթին Հարավային Կովկասում ապակայունացնող ռիսկերի էական նվազում եւ հարեւան երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների սերտացում է ենթադրում: Հարեւան երկրների փակ սահմանները չեն կարող նպաստել տարածաշրջանի երկրների զարգացմանը, այդ պայմաններում նրանք սովորաբար միշտ էլ ինչ-որ բան կորցնում են:

Օրերս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման մասին դրական ուղերձ հղեց նաեւ Ռուսաստանը: Վերջինս իր ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի միջոցով հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը եւ վստահության ու բարիդրացիության մթնոլորտի ձեւավորմանը։ «Այս տեսանկյունից մենք ողջունում ենք հարաբերությունների կարգավորման խնդիրները քննարկելու համար երկկողմ երկխոսություն սկսելու Երեւանի եւ Անկարայի կողմից ցուցաբերված տրամադրվածությունը։ Այս նպատակների համար կողմերի կողմից հատուկ ներկայացուցիչների նշանակումը տրամաբանական եւ խելամիտ քայլ է՝ նման փոխադարձ ձգտումը զարգացնելու համար։ Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այս գործընթացին…»,- հայտարարել էր ՌԴ ԱԳՆ-ի խոսնակը եւ հավելել, որ իր երկիրը կողջունի Հայաստանի ու Թուրքիայի ցանկացած քայլ, որը կօգնի փոխադարձ վստահության ձեւավորմանը, երկրների ու ժողովուրդների մերձեցմանը:

Հայաստան-Թուրքիա հարաբերություններ հաստատելու բանակցություններում  նախապայմանների լեզվի բացառումն առաջնային է: Եթե Անկարան Ադրբեջանի հարցում նախապայմաններ առաջադրի, ապա հայկական կողմը ստիպված կլինի բարձրացնել 20-րդ դարի առաջին ցեղասպանության եւ արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի դերակատարության հարցերը, ինչը կնշանակի հարաբերությունների հաստատման հերթական գործընթացը երկրորդ անգամ փակուղի տանել՝ այն էլ 21-րդ դարում:

Այն, որ Անկարայի համար ցեղասպանության հարցն առաջնային նշանակություն ունի, փաստեց Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման համար իր ներկայացուցչի ընտրությունը: Թուրքիայի կողմից բանագնաց է նշանակվել փորձառու դիվանագետ Սարդար Կիլիչը, ով ներկայացնում է թուրքական դիվանագիտության՝ Հայոց ցեղասպանության հարցում մասնագիտացած դիվանագետների ճյուղը: Սա նշանակում է, որ Անկարան հարաբերությունների հաստատման գործընթացում գնահատում է երկու երկրների մեջ առկա հիմնական հարցի՝ Հայոց ցեղասպանության գործոնի նշանակությունը:

Բոլոր դեպքերում՝ հայ-թուրքական հարաբերությունների մեկնարկը նաեւ այն երկխոսության հարթակն է, որտեղ պետք է քննարկվեն պետությունների համար կարեւորագույն առանցքային հարցեր եւ դրանց գնահատականներ տրվեն, բայց ոչ՝ նախապայմանների վերածվեն: Նման խնդիրների լուծումը շատ կարեւոր է՝ հետագայում այդ մեծ հարցերը տարբեր աշխարհաքաղաքական «առեւտրային  գործարքներում» տարբեր ուժերի կողմից մանրադրամի չվերածելու համար: Հետեւաբար, Հայաստան-Թուրքիա երկխոսությունը եւ հարաբերությունների հաստատումը միայն կարող են դրական ազդեցություն թողնել պետությունների վրա, բայց այդ գործընթացներում առաջնայնություն պետք է տրվի գործիքակազմերին, ինչը հատկապես կարեւոր լուծելիք խնդիր է Հայաստանի համար:

Թեգեր: ԹուրքիաՀայաստանՑեղասպանություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատերազմի սպառնալիքն ուղղված է Ռուսաստանին ու Արեւմուտքին

Պատերազմի սպառնալիքն ուղղված է Ռուսաստանին ու Արեւմուտքին

2022 թ. հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կավելանան

2022 թ. հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կավելանան

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist