Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

2022 թ. հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կավելանան

Նվազագույն կենսաթոշակի չափը կբարձրանա 2100 դրամով

Դեկտեմբերի 17, 2021
Սոցիում
2022 թ. հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կավելանան
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
518
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գործադիրի երեկվա նիստում համապատասխան որոշմամբ փոփոխություններ արվեցին կառավարության 2010 թ. դեկտեմբերի 30-ի N 1734-Ն եւ 2013 թ. դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումներում։

Տեղեկացնենք, որ 2010 թ. որոշումը վերաբերում էր հիմնական կենսաթոշակի, նվազագույն կենսաթոշակի եւ թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության եւ նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելուն։

Իսկ 2013 թ. որոշումը ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների եւ թաղման նպաստի չափերը սահմանելու մասին էր։

Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի, փոփոխությունների նպատակը կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում «ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է»։ Եվ որ կառավարության ծրագրի համաձայն, պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ: Պետական կենսաթոշակների չափերի պարբերաբար ավելացումը 2022-2024 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով սահմանված սոցիալական ոլորտի ծախսային գերակայություններից մեկն է:

Այսպիսով՝ ինչ կարգավորում առաջարկվեց։ 

ԱՍՀ նախարարը տեղեկացրեց, որ 2022 թ. հունվարի 1-ից կսահմանվի այս չափերով։

1. Նվազագույն կենսաթոշակի չափը` 28600 դրամ (26500 դրամի փոխարեն)։

2. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը` ա) առաջին խմբի հաշմանդամի համար՝ 43000 դրամ (40.000 դրամի փոխարեն), բ) երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 33000 դրամ (30.000 դրամի փոխարեն), գ) երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ (27.000 դրամի փոխարեն)։

3. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն)։

Առաջարկվում է բարձրացնել  նաեւ ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով  28600 դրամ (26500 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37000 դրամ (26500 դրամի փոխարեն)։

Կառավարությունը խոստանում է՝ «քայլեր է ձեռնարկել մինչեւ 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի եւ կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել, համապատասխանաբար` պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներին, վերացնել ծայրահեղ աղքատությունը»։

Հիշյալ՝ 2010 եւ 2013 թթ. համապատասխան որոշումներում փոփոխություններով 2022 թ.  պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, իսկ ծախսերը նախատեսված են 2022 թ. պետբյուջեով (բյուջեի նախագիծը կազմված է առաջարկվող այս ցուցանիշների հիման վրա)։

Թեգեր: կենսաթոշակներնպաստներֆինանսներ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Թուրան» եզրույթն արձանագրվել է պաշտոնական փաստաթղթում

«Թուրան» եզրույթն արձանագրվել է պաշտոնական փաստաթղթում

Աջակցություն հադրութցի բազմազավակ ընտանիքներին

Աջակցություն հադրութցի բազմազավակ ընտանիքներին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist