Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Բանակը եղել եւ մնում է հայկական պետականության հենասյուներից մեկը

Տարածաշրջանային զարգացումները պարտադրում են ՀՀ-ի եւ Արցախի պաշտպանունակության բարձրացում

Դեկտեմբերի 18, 2021
Հանրապետություն
Բանակը եղել եւ մնում է հայկական պետականության հենասյուներից մեկը
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
757
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակին աջակցության կարգով տրամադրված սպառազինության համալրումն առաջնային է երկու հանրապետությունների անվտանգության մակարդակը բարձրացնելու տեսանկյունից: Ավելին` այն պարտադրված քայլ է՝ հաշվի առնելով սպառազինության այն մրցավազքը, որում ներգրավված են մեր երկու հարեւանները: Տարածաշրջանային զարգացումներն Իրանին նույնպես ստիպել են առաջին պլան մղել ռազմական արդյունաբերությունը եւ դրա ժամանակակից բաղադրիչը՝ ռազմական նանոտեխնոլոգիաները. վերջինի զարգացածության մակարդակով մեր հարավային հարեւանն աշխարհում 6-րդ հորիզոնականում է: Առերեւույթ պակաս ռազմականացված թվացող Վրաստանն ահռելի աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ի եւ նրա անդամ պետությունների ռազմական ոլորտներից:

ՀՀ ռազմական պոտենցիալը մեծացնելու համար ոչ միայն պետք է պաշտպանական բյուջեն ավելացվի, այլեւ ռազմական արդյունաբերությունը խթանող օրենսդրական եւ ինստիտուցիոնալ հիմքերը զարգացվեն: Ժամանակակից սպառազինության համատեքստում Հայաստանն ունի մեծ պոտենցիալ, այն զարգացնելու եւ իրացնելու համար ընդամենն անհրաժեշտ է բավարար պայմաններ ստեղծել: Նոր տեխնոլոգիաներով ռազմական արդյունաբերության զարգացման համար Հայաստանում կա առաջնային բաղադրիչը՝ գիտական տեխնոլոգիական ներուժը, եւ այդ ոլորտում կան արդեն իսկ գործող տնտեսավարողներ: Վերոնշյալ ներուժն արդյունավետ օգտագործելու դեպքում այն կարող է դառնալ արդյունաբերության առաջատար ճյուղերից մեկը եւ մրցակցային լինել նաեւ աշխարհում օրեցօր աճող ռազմարդյունաբերական արտադրանքի շուկայում:

Հետպատերազմյան եւ համավարակով պայմանավորված իրավիճակում ՀՀ պետական բյուջեում մոտ 12 տոկոս ռազմական բաղադրիչն ավելացնելը նշանակալի է, սակայն այն վերականգնվող ոլորտի համար բավարար չի կարող լինել՝ հաշվի առնելով նաեւ փաստը, որ Ադրբեջանն իր ռազմական բյուջեն ավելացրել է 50 տոկոսով, ինչին զուգահեռ ռազմական անհատույց աջակցություն է ստանում նաեւ Թուրքիայից եւ Իսրայելից:

Կառավարության վերջին նիստում չզեկուցվող հարցերի թվում ընդունվեց մի որոշում, որով գործադիրը պահուստային ֆոնդից 3.903.812.7 հազ. դրամի չափով ավելացումներն ուղղեց պաշտպանության նախարարության կողմից իրականացվող  «Ռազմական կարիքների բավարարում» միջոցառմամբ նախատեսվող ծախսերի ֆինանսավորմանը: Բնականաբար, որոշումը շատ կարեւոր եւ ողջունելի է: Նման քայլերը նպատակաուղղվելու են ՀՀ պաշտպանունակության բարձրացմանը, ինչը հատկապես հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կատարած ագրեսիվ քայլերի համատեքստում առաջնային անհրաժեշտություն է:

Պատերազմից հետո ադրբեջանաթուրքական զույգը շատ արագ գիտակցեց, որ օկուպացնելով Արցախի զգալի տարածքը` ավելի է խորացրել հակամարտությունը, եւ ներկայում մտահոգություն ունի, որ հայկական կողմը ռազմական գործողություններով հետ կվերցնի այդ տարածքները: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, թե Հայաստանը տարածքներ գրավելու նպատակ չունի, թյուրքական զույգը մտահոգված է ՀՀ բանակի հզորացմամբ եւ պաշտպանունակության բարձրացմամբ: Ինչպես նոյեմբերի 23-ին իր ասուլիսում հայտնեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ադրբեջանական կողմը, իր «ավագ եղբոր» հորդորով, բանակցություններում պարբերաբար պնդում է, որ  Հայաստանի կողմից սեփական իրավունքների, ինքնիշխանության պաշտպանությունը վտանգավոր է: Թյուրքական կողմի այս մտահոգությունը հասկանալի է եւ հիմնավոր, եթե նպատակադրված են հետագայում էլ հարաբերությունների հարթեցման գործընթացում առաջնորդվել ապակառուցողական թեզերով: Իսկ Հայաստանի Հանրապետության բանակը եղել է նորանկախ Հայաստանի կայացման կանթեղը եւ մնալու է նրա անվտանգության հիմնական գրավականը: Հայաստանի զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց պաշտպանունակության մակարդակի բարձրացման:

Թեգեր: Արցախբանակպատերազմ
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
2022 թ. կգործարկվի էլեկտրոնային հարթակ

2022 թ. կգործարկվի էլեկտրոնային հարթակ

«Պարսից ծոցի ՆԱՏՕ-ի» հայտնությունը քիչ հավանական է

«Պարսից ծոցի ՆԱՏՕ-ի» հայտնությունը քիչ հավանական է

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist