Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հուլիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախը՝ Ռուսաստան-ՆԱՏՕ դիմակայություն համատեքստում

Թուրքիան Անդրկովկասում արդեն ներկա է ադրբեջանական բանակով

Դեկտեմբերի 22, 2021
Տարածաշրջան
Արցախը՝ Ռուսաստան-ՆԱՏՕ դիմակայություն համատեքստում
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
329
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինայում Զելենսկու իշխանության գալուց հետո Դոնբասում աստիճանաբար մեծացավ լարվածությունը, հրադադարի խախտման դեպքերը կտրուկ աճեցին: Ուկրաինան շփման գծում սկսեց կիրառել թուրքական բայրաքթարներ: Աննախադեպ մեծացավ նաեւ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական աջակցությունը  Կիեւին: Բելառուսում նախագահական վերջին ընտրություններից հետո էլ լարվեցին նրա եւ եվրոպական երկրների, մասնավորապես՝ սահմանակից պետությունների հետ հարաբերությունները: Վերջին ամիսներին էլ Լեհաստանի սահմանին ներգաղթյալների ճգնաժամն այդ երկրին առիթ ընձեռեց զինված ուժեր կուտակել ՌԴ-ի հետ միութենական հարաբերությունների մեջ գտնվող Բելառուսի սահմաններին: Ներկայում ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային ուժերի նավերը գրեթե մշտապես Սեւ ծովում են՝ Ղրիմի եւ Ուկրաինայի ափերի մոտ: ՆԱՏՕ-ի օդուժն ավելի հաճախ է մոտենում ՌԴ օդային սահմաններին, քիչ չեն նաեւ այն խախտելու դեպքերը:

Այս իրավիճակում լիովին օրինաչափ էր ՆԱՏՕ-ին ուղղված՝ Պուտինի կտրուկ ուղերձը: Նա կոչ արեց ՆԱՏՕ-ին եւ ԱՄՆ-ին անհապաղ բանակցել Ռուսաստանի անվտանգության երաշխիքների շուրջ եւ պահանջեց իր երկրի անվտանգության իրավական երաշխիքներ։ ՌԴ նախագահն ընդգծել էր, որ պետք է բացառել ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի Արեւելք, ինչպես նաեւ զենքի համակարգերի տեղակայումը Ուկրաինայում եւ Ռուսաստանի Դաշնության մյուս հարեւան երկրներում։ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո Ռուսաստանն ԱՄՆ-ին փոխանցեց անվտանգության երաշխիքներին ներկայացվող պահանջների ցանկը։

Դեկտեմբերի 15-ին Մոսկվայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը ստացավ կոնկրետ առաջարկներ։ Դրանից հետո Ռուսաստանը հայտնեց, որ իր փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Դոնֆրիդի հետ բանակցությունների ժամանակ վերահաստատել է, որ Մոսկվան պնդում է ՆԱՏՕ-ից գրավոր երաշխիքներ ստանալու պահանջը, մասնավորապես, որ ավելի չի ընդլայնվի դեպի Արեւելք։ Ռյաբկովի խոսքերով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Վաշինգտոնը եւ ՆԱՏՕ-ն դրական կարձագանքեն Մոսկվայի առաջարկներին։

Ռուսաստանը պահանջում է, որ ՆԱՏՕ-ն չմոտենա իր սահմաններին: Այս գործընթացների համատեքստում հատկանշական է Արցախի Հանրապետության շուրջ ծավալված վերջին իրադարձությունների դիտարկումը: 44-օրյա պատերազմը հրահրեց եւ դրանում անմիջականորեն ներգրավվեց Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ, ԱՄՆ-ից հետո մեծությամբ երկրորդ բանակն ունեցող երկիրն է: ՌԴ-Թուրքիա ջերմացած հարաբերություններն օգտագործելով՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե ՌԴ-ն թույլ չտվեց Անկարային ռազմական ներկայություն ունենալ Ադրբեջանում, այլ կերպ ասած՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրին չթողեց շատ մոտենալ իր սահմանին, իսկ Ակնայի համատեղ մոնիթորինգի զորակազմում պաշտոնապես մի քանի տասնյակ թուրք զինվորականների ներկայությունը չի կարելի անվանել Թուրքիայի ԶՈՒ-ի ներկայություն Անդրկովկասում:

Սակայն իրականությունը լրիվ այլ է: Այսօր Թուրքիան կարիք չունի իր զորքերը անմիջականորեն տեղակայել Ադրբեջանում, նա սկսել եւ գրեթե ավարտին է հասցրել Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի, ասել է թե՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը: Այլ կերպ ասած՝ այսօր ՌԴ-ն իր հարավ-արեւմտյան սահմանների անմիջական հարեւանությամբ ունի այս պահին լարված հարաբերությունների մեջ գտնվող ՆԱՏՕ-ի անդամ պետության բանակի մի մասնաճյուղ: Որքան էլ այս պահին ջերմ թվան ՌԴ հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, գործընթացների փաստացի կողմի տրամաբանությունը տրամագծորեն հակառակի մասին է խոսում: Պատմությունը փաստել է, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ջերմացումները երկար չեն տեւել, եւ դրանց սովորաբար հաջորդել են  20 ռուս-թուրքական պատերազմները: Վերջին հաշվով այսօր էլ Թուրքիան զինում է Ուկրաինայի բանակը եւ հայտարարում, որ չի ճանաչում ռուսական Ղրիմը:

Հետեւաբար, Ռուսաստանի կտրուկ քայլերն ուղղված են նաեւ Թուրքիայի դեմ: Իսկ Հարավային Կովկասում Անկարայի այսօրվա գործողություններով մտահոգվելու առիթներ ՌԴ-ն շատ ունի: Նախիջեւանում ադրբեջանաթուրքական զորավարժություններն այնքան հաճախ են տեղի ունենում, որ կարելի է ասել՝ թուրքական զինուժն այնտեղից չի էլ հեռանում, մյուս կողմից էլ՝ Իգդիրում տեղակայված է մեծ թուրքական ռազմաբազա, որի զորքերը ժամերի ընթացքում կարող են մտնել Նախիջեւան: Էրդողանը ցանկանում է Թուրքիան Սյունիքի ճանապարհներով կապել թյուրքական աշխարհի մյուս պետությունների հետ, որը ոչ միայն Իրանի շրջափակման համատեքստում կարելի է դիտարկել, այլեւ, որոշակի անբարենպաստ զարգացումների դեպքում, Ռուսաստանի:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ՆԱՏՕ-ին ուղղված՝ ՌԴ-ի վերջին հայտարարությունը միայն Ռուսաստանի արեւմտյան եւ հյուսիս-արեւմտյան սահմանների անվտանգության համատեքստում չէ, այլ նաեւ՝ հարավ-արեւմտյանի, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է, Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանը եւ ռուս խաղաղապահների անվտանգային երաշխավորության ներքո գտնվող Արցախի Հանրապետությունը: Այսինքն՝ այսօր ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների կիզակետում նաեւ Հայաստանն ու Արցախն են, եւ այնտեղ արձանագրվելիք ցանկացած զարգացում ուղղակիորեն կանդրադառնա հայկական պետությունների վրա:

Թեգեր: ԱրցախՆԱՏՕՈւկրաինապատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել2
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ինչը կարող է խարխլել թուրքական պետականության հիմքերը

Ինչը կարող է խարխլել թուրքական պետականության հիմքերը

Ինչո՞ւ է Իսրայելն օգնում Ադրբեջանին

Ինչո՞ւ է Իսրայելն օգնում Ադրբեջանին

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Վազգենը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist