Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Միացումը կայացավ այստեղ՝ Բերձորում

Հունվարի 2, 2022
Սոցիում
Միացումը կայացավ այստեղ՝ Բերձորում
15
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.5k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Քաշաթաղի շրջկենտրոնը՝ Բերձոր աշխույժ քաղաքը, այսօր չունի նախկին հմայքը։ Քաղաքի մուտքերի մոտ ռուս խաղաղապահներն են հսկում՝ ստուգելով բոլոր այցելուների փաստաթղթերը։ Իհարկե, այսօր շատ է կարևոր խաղաղապահների ներկայությունը կյանքի ճանապարհին, բայց չպետք է ստեղծվեր նման պայման, որ Արցախը մնար թշնամու շրջափակման մեջ։

Ամենախաղաղապահը հայ զինվորն է։ Խաղաղության հրապարակում վերջերս քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի և քաղաքում բնակվող աշխատակիցների կողմից տոնածառ է տեղադրվել, որի մոտ դեկտեմբերի 29-ին կայացավ Ամանորին նվիրված հանդես։ Դատարկ է մշտապես մարդաշատ Խաղաղության հրապարակը, որի վրա էին մի ժամանակ տարբեր հիմնարկներ ու մոտ 10 խանութ։ Այժմ ընդամենը 2-3 խանութ են գործում։ Իր տեղում՝ հրապարակի վրա է զինվոր ու շինական խորհրդանշող հուշակոթողը։ Շրջվարչակազմի շենքի մոտ էին «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ի ներկայացուցիչներին սպասում բերձորցիները։ Յուրաքանչյուր տարի՝ Ամանորին ընդառաջ, նույն տարածքում տեղադրված էր շրջանի գլխավոր տոնածառը, որի մոտ շուրջպար էին բռնում քաղաքում գործող արվեստի դպրոցի պարի խմբակի սաները, նրանց էին միանում շատ երեխաներ ու տարեցներ։ Հնչում էին շնորհավորական ուղերձներ, երգով ու ասմունքով հանդես էին գալիս երեխաները և ստանում ամանորյա նվերները։ Եվ մշտապես այստեղ էր լինում Գուրգեն Մելիքյանը, և իր ղեկավարած հիմնադրամի կողմից բոլոր երեխաներին հատկացնում նվերներ։ Այս անգամ էլ վարչակազմի շենքերի հարևանությամբ հրապարակում երեխաներ ու տարեցներ էին հավաքվել։ Ողջունում ենք։ Բոլոր մանուկներն ստանում են նվերները Գուրգեն Պապիկի կողմից։ Քաշաթաղի շրջանի Մովսեսաշեն գյուղից, որը մնացել է թշնամու տիրապետության տակ, Բերդաձորի Մեծ Շեն գյուղ են տեղափոխվել և բնակություն հաստատել Մկրտչյան քույրերի ընտանիքները։ Հիմնադրամի կողմից նրանց հատկացվեց հեռուստացույց և լվացքի մեքենա, իսկ երեխաներն ստացան իրենց հասանելիք նվերները։ Ներկա բազմազավակ ընտանիքներից դիմեցին Գ․ Մելիքյանին դարձյալ կենցաղային տեխնիկա և կով ստանալու համար։ Բերձորի հնաբնակներից տիկին Աիդան դարձյալ իր խանութն է աշխատեցնում։ Զրուցում ենք, չկա առաջվա աշխուժությունը, բայց պետք է մնալ Բերձորում։

Հաջորդ օրը, երբ վերադարձանք Ստեփանակերտից, Բերձորում կանգ առանք Գ․ Մելիքյանի կողմից հիմնադրված պուրակների մոտ, որոնցում նաև հուշակոթողներ կան։ «Դավիթ Սամուէլեան և եղբայրք» պուրակը հիմնադրվել է 2019թ․, Բեդաձորի տարածքում է՝ Բերձորից մոտ 5 կմ արևելք։ Այստեղ մի բլրակ կա, որի վրա կան քարանձավներ և միջնադարյան պատաշարեր։ Բլրակը կիսել են ճանապարհ բացելու համար։ Մի ծառ կառչած է մնացել բլրակի կիսված պատին և տարիներ շարունակ պայքարում է կյանքի համար։ Թվում է ՝բերդաձորցիների խորհրդանիշն է այս հերոս ծառը։ Նույն բլրակի հարևանությամբ՝ ճանապարհի մյուս եզրին քարանձավային համալիր կա, որը միջնադարում, դրանից առաջ եղել է բնակելի։ Այժմ մի ֆերմեր՝ Արմեն անունով, այստեղ ոչխարներ է պահում։ Գ․ Մելիքյանը վարձատրեց նրան, որ խնամի պուրակի ծառերը։ Պատերազմի ժամանակ պուրակը վնասվել է, փշալարով ցանցապատը ոչնչացվել։ Այս պուրակից մոտ 1 կմ հեռու է «Վահագն Մահտեսի-Հակոբյան» պուրակը՝ հուշաքարով։ Այն նույնպես «ԳՄՔԲԸ» հիմնադրամի կողմից է հիմնվել՝ ԵՊՀ ուսանողների մասնակցությամբ։ Հիշում եմ՝ ինչպիսի խանդավառություն կար այդ օրը։ Գ․ Մելիքյանը հետագայում այստեղ նաև զրուցարան տեղադրել տվեց, ներկա էին Վահագնի հարազատներից։ Արցախյան պատերազմի լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի անվան պուրակում մեծ բազալտի վրա «Սա Հայաստան է և վերջ» հանրահայտ խոսքն է գրված։ Այս պուրակի հիմնադրումը կայացավ 2017թ․ մարտի 20-ին։ Հուշաքարին փորա գրված է նաև․ «Հիմնադրվել է 2017թ․ ԵՊՀ ռեկտոր Ա․ Սիմոնյան, «ԳՄՔԲԸ» հիմնադրամ՝ նախագահ՝ Գ․ Մելիքյան, ԵՊՀ ՈՒԽ՝ նախագահ Դ․ Ափոյան»։ Պուրակի հիմնադրման օրը ԵՊՀ ուսանողների, դասախոսների, վարչական աշխատողների հետ ներկա էին նաև «Կարին» խմբի անդամները՝ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ։ Յուրաքանչյուր ծառ տնկելուց հետո խումբը մի պար էր պարում։ Խմբի կազմում էր նաև Հարություն Ստեփանյանը, ով Արցախյան վերջին պատերազմում «Մեծն Տիգրան» ջոկատի կազմում մասնակցեց մարտական գործողությունների և 4 զինակից ընկերների հետ մարտիրոսվեց «Եղնիկներ»-ի տարածքում։ Կանգ առանք նաև Արցախյան գոյամարտի հաջորդ լեգենդար հրամանատարի՝ Մոնթե Մելքոնյանի՝ Ավոյի պուրակում կանգուն հուշաքարի մոտ։ «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը» խոսքն է փորագրված բազալտե քարին։ Մոնթեն հաճախ էր կրկնում իր հանրահայտ խոսքը։ Պուրակը հիմնվել է 2003թ․ հունիսի 12-ին՝ հերոսի նահատակության 10 ամյա տարելիցին։ Հուշաքարի թիկունքային մասում փորագրված է․ «Հիմնարկվեց մեծ հայրենասեր, Արցախի նվիրյալ ամերիկահայ Վահե Ղազանչյանի միջոցներով և «Գուրգեն Մելիքյան ՔԲԸՀ»-ի օժանդակությամբ»։ Սամվել Մուրադյանը հիշում է՝ Գուրգեն Մելիքյանի միջոցով է ծանոթացել Մոնթեի հետ ու մտերմացել։ Գ․ Մելիքյանը հուշեր է պատմում Մոնթեի մասին․ եղել են զինակիցներ։ Այն ժամանակ էլ ռազմաճակատին կարևոր պարագաներ էր տեղ հասցնում Մելիքյանը։ Նրա շնորհիվ արտերկրից շատ մտավորականներ, բժիշկներ են Արցախ եկել։ Հրաժեշտ տվեցինք նաև Լեոնիդին ու Մոնթեին՝ հավատով՝ Արցախը մնալու է որպես Հայաստան և ոչ թե վերջին, այլ Հայոց նոր էջ ենք բացելու, վերականգնելու ենք մեր արժանապատվությունը, հայի արժեհամակարգը․ վկան Աղավնոյի ու Բերձորի, Բերդաձորի ու Լիսագորի երեխաներն են։

Թեգեր: ԱրցախԲերձորհիմնադրամպատերազմՔաշաթաղ
Կիսվել6Tweet4Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ադրբեջանական ծառայությունները կեղծ լուրերով փորձում են վախի մթնոլորտ ստեղծել․ Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց

Ադրբեջանական ծառայությունները կեղծ լուրերով փորձում են վախի մթնոլորտ ստեղծել․ Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Սուրբ Գայանե վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Սուրբ Գայանե վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist