Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Վաղվա հաղթանակը կերտվում է այսօր

Հանուն խաղաղության պատրաստ լինենք զենք բռնելու

Հունվարի 7, 2022
Սոցիում
Արդյոք ժամանակը չէ՞, որ մե՛նք խոսենք նախապայմանների լեզվով
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
160
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հաղթանակ ասվածը մեկանգամյա գործողություն չէ, այն մշտական պայքար եւ անմնացորդ նվիրում է հանուն զարգացման ու հարատեւման։ Երբեմն հաղթանակը ճանապարհ է դեպի անկում, եթե նախանշված չէ հաջորդ քայլը։ Եվ հակառակը՝ հաղթանակի գրավականն է դառնում պարտությունը, երբ կատարվում են ճիշտ հետեւություններ, եւ դրվում են սեփական ուժերն ու հնարավորություններն առաջին հայացքից գերազանցող նպատակներ։

Սովորաբար ընդունված է յուրաքանչյուր տարեվերջին կամ տարեսկզբին ամփոփել անցած ճանապարհը, արված գործերն ու նախանշել առնվազն մեկ տարվա կտրվածքով ծրագրեր եւ դրանց հասնելու քայլերի հաջորդականությունը։ Ինչպես 2020 թվականը, այնպես էլ 2021-ը ծանր ու ցնցումներով լի տարիներ էին մեր երկրի եւ ժողովրդի համար, սակայն ամենածանր եւ դեռեւս չհաղթահարված ցնցումը բարոյահոգեբանականն է, որով սովորաբար պայմանավորված է հետագա վերելքը կամ անկումը։ Հանրային տրամադրությունները ցույց են տալիս, որ դեռեւս չենք գիտակցում, չենք տեսնում, չենք ձեւակերպել ապագայի մեր տեսլականը այս ծանր պարտությունից հետո, իսկ այդ տեսլականն ունենալու համար պետք է ինքներս մեզ հարց տանք՝ ունե՞նք արդյոք հայրենիք եւ պետականություն ունենալու կարեւորության ընկալումը, ինչպիսի՞ն ենք տեսնում մեր պետությունը եւ մեզ այդ միավորի մեջ։ Արդյոք ամբողջակա՞ն է, թե՞ մասնատված ու տրոհված ընկալում ունենք։ Սրանք ուղենիշներ են, որոնք որոշելու են մեր ապագան։ Այսօր առավել քան երբեւէ մեզ պետք է Միացյալ եւ ազատ, անկախ Հայաստանի տեսլականը։ Երբ նշաձողը շարունակաբար չես բարձրացնում, ապա գալիս է մի իրավիճակ, երբ այն անցնում ես անգամ առանց ցատկելու։

Մենք՝ որպես բոլոր ժամանակների խաղաղասեր ազգերից մեկը, եւ մեր հզոր անհատները՝ որպես մեր հավաքական գիտակցության եւ արժեհամակարգի խտացում, գիտակցում ենք, որ խաղաղությունը պահվում է ուժեղ բանակով եւ կուռ ազգային գաղափարախոսությամբ։ Հանուն այդպիսի խաղաղության կարելի է եւ անհրաժեշտ է զիջել այժմեական հանգիստը, հանուն խաղաղության կարող է կոշտուկներ առաջանան։ Աքսիոմատիկ է, որ խաղաղություն հաստատելու համար պետք է լավագույնս պատարստվել պատերազմի։

Ուժեղ բանակ ունենալու համար միայն սպառազինությունը բավարար չի եղել եւ բավարար չէ նաեւ ներկայում, զինվորի բարոյահոգեբանական վիճակը եւ ժողովրդի հավատը նրա նկատմամբ ամենազորեղ «վահանը» կարող են դառնալ։ Դրա համար հայոց ռազմարվեստի պատմության վերաբերյալ հանրության իրազեկումն անխուսափելիորեն կարող է նպաստել հաղթանակի պատրաստ, հոգեբանական բարդույթներից զերծ ինքնության վերաձեւավորմանը: Այս ուղղությամբ մշտական աշխատանքը պետք է դառնա մեր հիմնական քայլերից մեկն այս տարվա համար։

Թեգեր: բանակզենքժողովուրդհաղթանակպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հետդարձի ճանապարհ չկա

Հետդարձի ճանապարհ չկա

Անօդաչուները փոխո՞ւմ են ժամանակակից պատերազմի բնույթը

Անօդաչուները փոխո՞ւմ են ժամանակակից պատերազմի բնույթը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist