Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ղազախստանյան իրադարձությունների անդրադարձն Արցախում

Իր դարավոր բնօրրանում ապրելու արցախցու կամքն անբեկանելի է

Հունվարի 12, 2022
Տարածաշրջան
Ղազախստանյան իրադարձությունների անդրադարձն Արցախում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
351
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ղազախստանի իրադարձությունների համայնապատկերում ադրբեջանական զինուժն օրերս հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ էր բացել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա եւ Թաղավարդ համայնքների ուղղությամբ: Կարմիր Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարեւանությամբ այրվել էր այնտեղ կայանված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Հրադադարի խախտման այս դեպքն իր թիրախայնությամբ ու հանդգնությամբ գերազանցեց նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո արձանագրված հրադադարի խախտման մյուս դեպքերը:

Հայաստանի նախագահությամբ Ղազախստան ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորախումբ ուղարկելը չէր կարող դրական ընդունվել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Այդ առումով վերջիններիս բացասական վերաբերմունքի արտահայտման ամենազգայուն վայրը ռուսական խաղաղապահների առաքելության տարածաշրջաններից մեկը՝ Արցախի Հանրապետությունն էր: Հայկական բնակավայրերին ամենամոտ ադրբեջանական դիրքերից խաղաղ բնակիչների ուղղությամբ թիրախային կրակահերթերը միանշանակ իրենց մեջ ուղերձներ են պարունակում՝ ուղղված հենց Ռուսաստանի Դաշնությանը, առավել եւս, որ այդ հատվածում է տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հենակետերից մեկը:

Ռուս-թուրքական հարաբերություններում լարվածությունների առաջացման նախկին դեպքերն իրենց արձագանքն էին գտնում Սիրիայում ՌԴ զորախմբի դեմ տարբեր գործողություններով ու սադրանքներով: Այսօր Անկարան տեսնում է, որ Մոսկվայի համար առավել զգայուն է Արցախի Հանրապետության շփման գիծը: Արցախի խաղաղ բնակիչների նկատմամբ թյուրքական պետությունների նման վարքագիծը կանխատեսելի էր, ինչի մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրել է նաեւ նախկինում: Մոսկվայի եւ Անկարայի միջեւ ցանկացած լարում ապագայում էլ իր արձագանքն է գտնելու վերջիններիս զինված ուժերի շփման գծում՝ լինի դա Լիբիան, Սիրիան, թե Արցախը: Իսկ այն, որ նման իրավիճակներ հետագայում էլ են լինելու, միանշանակ է, քանի որ այդ պետությունները կիսում են իրենց համար կենսական կարեւորության նույն աշխարհաքաղաքական տարածքները:

Ղազախստան ՀԱՊԿ զորքեր մտցնելով՝ ՌԴ-ն միանշանակ «կոխոտել» էր Թուրքիայի ոտքը, որը նա փորձել էր «դնել» թյուրքական բնակչություն ունեցող այս խոշորագույն հանրապետությունում: Հետխորհրդային երկրներում անկախացումից ի վեր ամենակայուններից մեկի համարում ունեցող Ղազախստանում իրավիճակի հանկարծակի ապակայունացումը կարող էր ձեռնտու լինել միայն ՌԴ-ին մրցակից պետություններին: Ղազախստանը Բելառուսից հետո ավանդաբար եղել է ՌԴ-ի դաշնակից պետություն, որի բնակչության 25 տոկոսն ազգությամբ ռուսներ են, եւ այնտեղ ապակայունացումը բխում էր միայն Թուրքիայի շահերից, ուստի լիովին օրինաչափ էր, որ Բաքվից ու Անկարայից բացասական ուղերձներ հնչեցին այնտեղ ՀԱՊԿ զորքեր ուղարկելու առիթով: Անկարան միանգամից խոսեց թյուրքական պետությունների կողմից աջակցություն ցուցաբերելու մասին, իսկ Ադրբեջանն էլ իր «ավագ եղբոր» հորդորով օպերատիվ կերպով ապահովեց հրադադարի խախտումը Արցախի Հանրապետության շփման գծում:

Սպասելի է, որ նման միջադեպեր էլի կլինեն, եւ այդ դեպքում առաջնային լուծելիք խնդիր է ոչ միայն ռուսական խաղաղապահ ուժերի ուժեղացումը, նման իրավիճակներում նրանց կողմից կոշտ կանխարգելիչ գործողությունների իրականացումը, այլեւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կարողությունների հզորացումը եւ շփման գծի մոտ գտնվող բնակավայրերի բնակիչներին զենք հատկացնելը՝ անհրաժեշտության դեպքում ինքնապաշտպանության դիմելու համար: Իսկ, ընդհանուր առմամբ, կատարվածի վերաբերյալ Արցախից հնչած գնահատականը պատասխանում է միջադեպի շուրջ պտտվող բոլոր հարցերին: Ստեփանակերտից հայտնում են, որ նման միջադեպերն ավելի հաստատուն են դարձնում իր դարավոր բնօրրանում ապրելու արցախցու կամքը եւ վճռականությունը:

Թեգեր: ԱրցախՀԱՊԿՂազախստանպատերազմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ադրբեջանում սարսափ է՝ Հայաստանը «վրեժ է լուծել» Ղարաբաղի համար

Ադրբեջանում սարսափ է՝ Հայաստանը «վրեժ է լուծել» Ղարաբաղի համար

ՀԴՄ-ների ներդրման գրասենյակը կլուծարվի

ՀԴՄ-ների ներդրման գրասենյակը կլուծարվի

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist