Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հուլիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հարցեր, որոնք ավելի շուտ աշխարհաքաղաքական են

Մայիսի 11, 2021
Տարածաշրջան
Հարցեր, որոնք ավելի շուտ աշխարհաքաղաքական են
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
120
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը հարցազրույցներից մեկում հպարտացել է, թե Ալիեւն «առանձնահատուկ վերաբերմունք» ունի այն հարցում, որ «Հայաստանին թույլ չի տրվելու վերականգնել իր ռազմական եւ քաղաքական ռեսուրսները»։ «Minval.az»-ից էլ տեղեկանում ենք, որ Թուրքիայից պաշտպանական եւ ավիացիոն արտադրանքի արտահանման ծավալը հունվար-ապրիլին կազմել է մոտ 1 մլրդ դոլար: 2021 թ. հունվար-ապրիլին էլ Ադրբեջանը 117. 315 մլն դոլարի պաշտպանական արտադրանք է ներկրել Թուրքիայից: Համեմատության համար նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում համապատասխան ցուցանիշը 8.795 մլն դոլար էր: 

Այս երկու փաստը մեջբերեցինք պարզ մի պատճառով. հասկանալի դարձնելու համար, որ մեզ թշնամի այս երկու պետությունների հետ հարաբերությունների կարգավորումից խոսելն անգամ անհեթեթություն է։ Մեր հրապարակումներում բազմիցս ենք խոսել այս մասին՝ ներկայացնելով ապացույցներ եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական դիտանկյուններով՝ հատկապես «Մեղրիի միջանցքի» համապատկերում։ Վերջինիս մասով տեխնիկական մի նրբություն էլ կա, որը սնանկացնում է տարածաշրջանային ապաշրջափակման մասին բոլոր շրջանառվող միֆերը։ Խոսքը երկաթուղիների լայնությունների տարբերության մասին է, որի մասին «ՀՀ»-ի հարցադրումներին ի պատասխան մանրամասնում է տրանսպորտային ոլորտն ուսումնասիրող՝ քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։ Փորձեցինք հասկանալ, թե այդ լայնությունների տարբերությունն ինչ է ենթադրում, որպեսզի հասկանալի լինի, թե տեխնիկական այդ նրբությունն ինչպես է հօդս ցնդեցնում միֆերը եւ, հատկապես, ինչ միֆերի մասին է խոսքը։

Բանն այն է, որ, ըստ մեր զրուցակցի, տարբեր երկրներում երկաթուղու կառուցման ստանդարտները տարբերվում են: Ցարական Ռուսաստանի ժամանակ կառուցված երկաթուղիների լայնությունը, այսինքն՝ ռելսերի միջեւ հեռավորությունը կազմում էր 1520 մմ, ինչը պահպանվել է նաեւ խորհրդային ու հետխորհրդային տարիներին: Հայկական երկաթուղում, որը եւս սկսել է կառուցվել ցարական ժամանակներում՝ 1890-ականներից ի վեր, եւս պահպանվում է այդ ստանդարտը: Այն առկա է գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում: Թուրքիայում գործում է 1435 մմ ստանդարտը, այսինքն՝ լայնությունն ավելի փոքր է, այդ ստանդարտն ընդունված է անվանել եվրոպական: Բնականաբար, միջպետական փոխադրում իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջանում գտնել այնպիսի տեխնիկական լուծում, որը թույլ կտա գնացքին երթեւեկել՝ անցնելով մեկ ստանդարտից մյուսին: Այդ նպատակով օգտագործվում են հատուկ տեխնիկական ենթակառուցվածքներ, որոնց միջոցով բարձրացվում է վագոնը եւ փոխվում է դրա բեռնասայլակը: «Դիտարկելով այս ամենը տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման տիրույթում՝ պետք է նշեմ, որ նախագծվող Մեղրիի միջանցքով անցնող Կարս-Իգդիր-Նախիջեւան-Մեղրի-Հորադիզ-Բաքու երկաթուղու՝ մինչեւ Ղարաբաղ հասնող հատվածը կառուցվելու է եվրոպական ստանդարտով՝ 1435 մմ: Նշված տեխնիկական ենթակառուցվածքն էլ պլանավորվում է կառուցել արդեն Ղարաբաղի տարածքում՝ մինչեւ Բաքու փոխադրումն իրականացնելու համար: Ավելորդ չի լինի նշել, որ Ադրբեջանում, ինչպես եւ Հայաստանում, գործում  է «ցարական ուղին»՝ 1520 մմ»,– նշեց Վ. Դավթյանը:

Նա միաժամանակ հավելեց, թե այս՝ առաջին հայացքից զուտ տեխնիկական, բայց իրականում չափազանց կարեւոր հանգամանքը վկայում է այն մասին, որ նոյեմբերի 9-ից հետո «ապաշրջափակման մասին բանեցվող խոսույթն ընդամենը գեոտնտեսական միֆ է, քանի որ Հայաստանը՝ միջանցքին միանալու համար պետք է նշված տեխնիկական լուծումներն ապահովի: Սակայն, հաշվի առնելով Կարս-Բաքու երթուղուն Հայաստանի միանալու նպատակահարմարության իսպառ բացակայությունը, նման ենթակառուցվածքային լուծումը կունենա զրոյական ՕԳԳ: Բավական է հայացք գցել տարածաշրջանի քարտեզին՝ հասկանալու համար, որ Հայաստանի համար ապաշրջափակումը նպատակահարմար կլիներ միայն Իջեւան-Ղազախ երթուղով՝ Ռուսաստանի հետ ցամաքային կապ հաստատելու նպատակով: Մյուս կողմից, ապաշրջափակման միֆը պայմանավորված է այն հանգամանքով, որ պաշտոնական Անկարան մտադիր չէ բացել հայ-թուրքական սահմանը՝ վերագործարկելով Կարս-Գյումրի երկաթուղին, նույն երթուղով անցնող բարձրավոլտ օդային գիծը: Ու դա այն դեպքում, երբ տարիներ շարունակ թուրքական  կողմը որպես սահմանի բացման նախապայման դիտարկում էր ղարաբաղյան հիմնահարցի լուծումը: Ուստի ստացվում է, որ բացարձակ միֆ է նաեւ հիմնահարցի լուծման մասին խոսույթը: Խոշոր հաշվով, Կարս-Իգդիր-Նախիջեւան երկաթուղու կառուցման հեռանկարն այլեւս անիմաստ է դարձնում Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկումը, այն լավագույն դեպքում կարող է ունենալ լոկալ, այլ ոչ թե տարանցիկ նշանակություն՝ սպասարկելով բացառապես հայ-թուրքական առեւտրաշրջանառությունը: Այսինքն՝ այն կարող է վերածվել Հայաստանի ուղղությամբ իրականացվող տնտեսական ու դրա արդյունքում՝ քաղաքական ու մշակութային էքսպանսիայի գործիքի»:

Այստեղ պետք է խոսել նաեւ Երասխով Նախիջեւանին միանալու տարբերակից, մանավանդ՝ նպատակը հասկանալի է։ «Երասխով Նախիջեւանին միանալու սցենարը տնտեսապես նպատակահարմար չէ Հայաստանի համար, թեեւ զուտ լոգիստիկ առումով դա միակ երթուղին է, որով Հայաստանը կարող է ինտեգրվել միջանցքին: Խոսվում է այդ երթուղով Ռուսաստանի հետ Հայաստանի տրանսպորտային կապի դիվերսիֆիկացման մասին, մինչդեռ պետք չէ մասնագետ լինել՝ այդ մոտեցման անհեթեթությունը գնահատելու համար: Նախիջեւանով Ռուսաստան՝ սա արդեն աբսուրդի ժանրից է: Որեւէ բեռնափոխադրող պատրաստ չի լինի աշխատել նման երթուղով՝ նախընտրելով խնդրահարույց, բայց, այնուամենայնիվ, ավելի կարճ լոգիստիկա ապահովող Վերին Լարսը: Չմոռանանք նաեւ հայ վարորդների հանդեպ վրացական Մառնեուլում ադրբեջանցիների կողմից պարբերաբար արվող ոտնձգությունները»,- նշեց քաղաքական գիտությունների դոկտորը:

Նրա խոսքերով, երբ խոսում են, թե միջանցքին միանալը հնարավորություն կտա ակտիվացնելու տրանսպորտային հաղորդակցությունները նաեւ Իրանի հետ, տեսականորեն՝ այո, այդպես է: Սակայն հայտնի է, որ պաշտոնական Թեհրանը դեմ է միջանցքի ստեղծմանը, քանի որ դրա վերջնական նպատակն է ոչ թե թուրք-ադրբեջանական առեւտրի ակտիվացումը, որը նրանք բավականին հարմար պայմաններով իրագործում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով, այլ ռազմական փոխադրումների իրականացումը՝ Նախիջեւանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հեռանկարով: Այս առումով ամենեւին պատահական չէ Իսրայելի խորքային համագործակցությունը Բաքվի հետ:  «Աներկբա է, որ ստեղծվող միջանցքը նախ եւ առաջ ուղղված է Թեհրանի դեմ, հետեւաբար, հարցը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական, այլ ոչ թե զուտ կոմերցիոն տիրույթում»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Թեգեր: ԱդրբեջանԲաքուերկաթուղիԶանգեզուրԹեհրանԻլհամ ԱլիեւԻրանՄեղրիՆախիջեւանՌուսաստանՎահե Դավթյան
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Մայիսյան տոների խորհուրդը

Մայիսյան տոների խորհուրդը

ԽՍՀՄ-ը հաղթեց Գերմանիային մոլորակի համար

ԽՍՀՄ-ը հաղթեց Գերմանիային մոլորակի համար

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Կդառնար 21 տարեկան…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist