Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայաստանում դեռեւս դեֆոլտի հետ կապված բարձր ռիսկեր չկան

Բայց հարկ է, որ պարտքի մարումներն արվեն տնտեսությունում ձեւավորված հավելյալ արդյունքի, այլ ոչ նոր պարտքերի հաշվին

Հունվարի 26, 2022
Հանրապետություն
Հայաստանում դեռեւս դեֆոլտի հետ կապված բարձր ռիսկեր չկան
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
832
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2022 թ. աշխարհի ամենաաղքատ երկրները ստիպված կլինեն կտրուկ ավելացնել վարկատուներին վճարումները, ինչը մեծացնում է դեֆոլտի առաջացման ռիսկը։ Այս մասին «խոսել» է Համաշխարհային բանկը։ Բանկի փորձագետները հայտնել են, որ աշխարհն այժմ պարտքային ճգնաժամի շեմին է, քանի որ համավարակի ժամանակ խոցելի երկրները գումարներ են վերցրել կապիտալի շուկաներից՝ միջազգային կազմակերպություններից գումար վերցնելու փոխարեն։

Հայաստանին սպառնո՞ւմ է դեֆոլտի վտանգը, ինչքանո՞վ է, ընդհանրապես,  հավանական ռիսկը։ Վերջերս տնտեսական ոլորտի շատ մասնակիցների հետ ենք խոսել այս թեմայի շուրջ։ Կա մտահոգություն Իսկ չմտահոգվող կողմը հղում է անում դարձյալ նույն Համաշխարհային բանկին՝ մեջբերելով այն փաստը, թե  2022 թ. հունվարի 1-ից Հայաստանը դուրս է մնացել GSP+ արտոնյալ առեւտրային ռեժիմից հենց այն պատճառով, որ համարվել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր։ Փորձենք, սակայն, խնդրին խորքային՝ մասնագիտական տեսանկյունից մոտենալ՝ հասկանալու համար մեր երկրի մասով դեֆոլտի ռիսկը եւ հնարավոր այն քայլերը, որոնք թույլ կտան խուսափել այդ ռիսկից։

Տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում բացատրեց, որ խնդրո առարկայի շուրջ հայաստանյան իրավիճակը հասկանալու համար նախ պետք է հստակ պատկերացնել, թե ինչ է կատարվում աշխարհում։

Ըստ մեր զրուցակցի՝ տնտեսական գործունեության կտրուկ կրճատմանը աշխարհի պետություններն արձագանքել են լայնամասշտաբ հակաճգնաժամային միջոցառումներով, որոնք, բնականաբար, հանգեցրել են նաեւ պետական պարտքի կտրուկ աճի ամբողջ աշխարհում: Պետական եկամուտների կրճատման եւ ծախսերի անխուսափելի ավելացման պարագայում պետական պարտքի աճը եւս անխուսափելի էր, եւ աշխարհի բոլոր երկրները բախվել են այս խնդրին։ «Միայն նշեմ, որ 2020 թ.  համաշխարհային համախառն պետական պարտքի ծավալն աճել էր 15 տոկոսով եւ, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած զեկույցի, 2021 թ. վերջին կանխատեսվում էր, որ այն կհասնի համաշխարհային ՀՆԱ-ին՝ ընդհուպ գերազանցելով այն: Միայն զարգացող երկրների պարտքի վճարումները 2010-2021 թթ. աճել են 120 տոկոսով, եւ ներկայումս ամենաբարձրն են 2001-ից ի վեր: Կառավարությունների եկամուտների մասնաբաժինը, որն ուղղվում է արտաքին պարտքի վճարմանը, աճել է 2010 թ. 6.8 տոկոսից մինչեւ 14.3 տոկոս 2021 թ.»,- ասաց Կարեն Սարգսյանը։

Փաստացի, պետական պարտքի մակարդակի նման աննախադեպ աճի պայմաններում համաշխարհային ֆինանսական համակարգը լուրջ փորձության կենթարկվի, եւ համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամին կարող է հաջորդել պարտքային ճգնաժամը, որն էլ, իր հերթին, կհանգեցնի նոր ֆինանսատնտեսական ճգնաժամի: Համաշխարհային պարտքի արագ աճի պայմաններում ֆինանսապես նվազ կայունություն ունեցող երկրները ստիպված կդիմեն պարտքերի վերակազմավորման կամ դեֆոլտի ընթացակարգերի: «2020 թվականը հենց նաեւ ռեկորդային դարձավ պետությունների դեֆոլտների թվաքանակով,- նշեց տնտեսագետը,- եւ արդեն իսկ պետական պարտքի բարձր մակարդակ ունեցող մի շարք պետություններ՝ Արգենտինան, Լիբանանը, Էկվադորը, Սուրինամը, Զամբիան հայտարարել են դեֆոլտի մասին»:

Տնտեսագետը նկատեց, որ արտաքին պարտավորությունների հետ կապված՝ համեմատաբար մեծ ռիսկեր են առկա հատկապես այն երկրների մոտ, որոնք ֆինանսավորման դժվարություններ են ունեցել դեռ համավարակից առաջ: Խոսքը պակասուրդային բյուջե եւ ընթացիկ հաշվի մշտական պակասուրդ ունեցող երկրների մասին է, որոնց մեջ առավել հստակորեն առանձնանում են Թուրքիան եւ Ուկրաինան: Համեմատաբար ավելի ցածր ռիսկային գոտում են հայտնվել նաեւ Հնդկաստանը, Բրազիլիան եւ եվրոպական մի շարք երկրներ: Ըստ Համաշխարհային բանկի հրապարակած վերջին զեկույցի՝ աշխարհի ցածր եկամուտ ունեցող 74 երկիր պետք է վճարեն 35 մլրդ դոլար, ինչը 2020 թ. համեմատ գրեթե 45 տոկոսով ավելի է։ Պետական պարտքի դեֆոլտի ռիսկի տակ են Շրի Լանկան, Գանան, Սալվադորը եւ Հոնդուրասը։

Գանք Հայաստանին։ Իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար մասնագետը թվային պատկեր ներկայացրեց։ Ըստ այդմ, պայմանավորված համավարակի տնտեսական ազդեցություններով, ինչպես նաեւ 44-օրյա  պատերազմական գործողություններով, 2020 թ. պետական պարտքի մակարդակը եւս կտրուկ աճել է: 2020 թ. նախնական պլանավորվածի համեմատ՝ ՀՀ պետական պարտքն աճել է 14 տոկոսով, ընդ որում՝ նշված աճը տեղի է ունեցել առավելապես արտաքին պարտքի ընդլայնման հաշվին։ Հայաստանի պետական պարտքի ծավալը 2021 թ. վերջին կազմել է 9 մլրդ 225.7 մլն դոլար՝ աճելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 15.8 տոկոսով, իսկ 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` 26 տոկոսով: ՀՀ կառավարության պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 8 մլրդ 767.9 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 16.8, իսկ 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` 28.3 տոկոսով: ՀՀ կառավարության արտաքին պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 6 մլրդ 185 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 10.5, իսկ 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ՝ 16.8 տոկոսով: ՀՀ կառավարության ներքին պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 2 մլրդ 583 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 35.3 տոկոսով, իսկ 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` 68.1 տոկոսով: ՀՀ ԿԲ արտաքին պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 457.7 մլն ԱՄՆ դոլար՝ նվազելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 0.5 տոկոսով, իսկ 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` 6.5 տոկոսով:

ՀՀ կառավարության արտաքին վարկերի գծով պարտքը 2021 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլրդ 481.1 մլն ԱՄՆ դոլար՝ նվազելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 3.95 տոկոսով, իսկ 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճելով 4.05 տոկոսով, 2021 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ կառավարության արտաքին վարկերի գծով պարտքի կառուցվածքում՝ 1) միջազգային կազմակերպությունների բաժինը կազմել է 77.38 տոկոս, ինչն ավելի է 2020 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ արձանագրված ցուցանիշից 0.47 տոկոսային կետով, իսկ 2019 թ. դեկտեմբերի 31-ի ցուցանիշից ավելի է 2.21 տոկոսային կետով, 2) օտարերկրյա պետությունների բաժինը կազմել է 22.24 տոկոս, ինչը 2020 թ. դեկտեմբերի 31-ի համեմատությամբ պակաս է 0.41 տոկոսային կետով, իսկ 2019 թ. դեկտեմբերի 31-ի համեմատությամբ պակաս է 2.11 տոկոսային կետով, 3) առեւտրային բանկերի բաժինը կազմել է 0.38 տոկոս, ինչը 2020 թ. եւ 2019 թ. դեկտեմբերի 31-ի համեմատությամբ պակաս է համապատասխանաբար՝ 0.06 եւ 0.1 տոկոսային կետերով։

Կարեն Սարգսյանը մանրամասն վերլուծել է նաեւ նշված ժամանակահատվածում կառավարության պարտքի գծով վճարված ներքին ու արտաքին տոկոսավճարները, ընդհանրապես՝ պարտքի կառուցվածքը, ժամկետները Համարում է, որ «ներկա դրությամբ Հայաստանում դեռեւս առկա չեն դեֆոլտի հետ կապված բարձր ռիսկեր՝ հաշվի առնելով հենց նաեւ պետական պարտքի երկարաժամկետ բնույթը, որը կազմում է միջին հաշվով 9 տարի»։ Սակայն, ըստ մեր բանախոսի, մյուս կողմից՝ տնտեսությունը հետճգնաժամային փուլում վերականգնելու եւ 44-օրյա պատերազմի հետեւանքները հաղթահարելու համար ակնհայտորեն դեռ մեծ ֆինանսական ներարկումներ են պահանջվում, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է պետական պարտքի հետագա աճին։ Սակայն պետական պարտքի ծավալի աճին զուգընթաց, Հայաստանում պետք է ապահովվի նաեւ տնտեսության կառուցվածքի էական փոփոխություն եւ վերջինիս ներառականության աճ, խթանվեն ներդրումների ներհոսքերը, ինչի շնորհիվ պարտքի մարումները կիրականացվեն տնտեսության մեջ ձեւավորված հավելյալ արդյունքի, այլ  ոչ նոր պարտքերի ներգրավման հաշվին:

«Ուստի մեծապես կարեւոր է, որ կառավարության կողմից ներգրավված միջոցները բացառապես ներարկվեն տնտեսության մեջ՝ ենթակառուցվածքների զարգացման եւ նոր  արտադրական հզորությունների գործարկման ուղղությամբ։ Այլ կերպ ասած դրանք պետք է ուղղվեն դեպի այնպիսի ոլորտներ, որոնց հաշվին առաջիկա տարիներին հնարավոր կլինի ապահովել շոշափելի տնտեսական աճ։ Այլապես եթե ստացված փոխառու միջոցները ծախսվեն բյուջետային ընթացիկ պարտավորությունների կատարման եւ գործող պարտքերի սպասարկման ուղղությամբ, ապա չի բացառվում, որ առաջիկա տարիներին կհայտնվենք դեֆոլտի լուրջ վտանգի առջեւ, ինչպես դա տեղի է ունեցել արդեն  բազմաթիվ երկրներում։ Մինչդեռ Հայաստանի պարագայում ներգրավված միջոցների զգալի մասն ուղղակիորեն չի ներարկվում տնտեսության մեջ, այլ ծախսվում է այլ ուղղություններով՝ կառավարության ընթացիկ ծախսերի համար։ Սակայն ակնհայտ է, որ այդ պարտքերի վերադարձը պետք է ապահովվի հենց տնտեսության գեներացրած ավելացված արժեքի հաշվին, իսկ եթե դա առկա չէ՝ ստիպված նոր պարտքերի ներգրավման ճանապարհով։ Սակայն Հայաստանի ոչ բարվոք տնտեսական հիմնարարների առկայության պայմաններում շատ հնարավոր է, որ նոր վարկեր նաեւ չտրամադրվեն, իսկ եթե տրամադրեն անգամ, ապա շատ ավելի թանկ եւ ոչ բարենպաստ պայմաններով։ Պետական պարտքի ծավալը մեր տնտեսական իրողությունների դեպքում  արդեն իսկ մոտեցել է «կարմիր գծին»։ Եվ եթե չփոխվեն տնտեսության կառավարման մոտեցումները, ապա էլ ավելի լուրջ ֆինանսական ճգնաժամի մեջ կարող ենք հայտնվել շատ մոտ ապագայում»,- եզրափակեց տնտեսագետ Կարեն Սարգսյանը։

Թեգեր: GSPդեֆոլտՀայաստանՀՆԱՏնտեսությունֆինանսներ
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ինչ են հուշում հակառակորդի հանցավոր գործողությունները

Ինչ են հուշում հակառակորդի հանցավոր գործողությունները

Քաղաքական «շախմատային տախտակի» անհայտները

Քաղաքական «շախմատային տախտակի» անհայտները

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist