Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Հրամանատար, անվախ ընկեր…»

Փետրվարի 1, 2022
Սոցիում
«Հրամանատար, անվախ ընկեր…»
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
712
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Պատերազմը սոսկ ղարաբաղյան լինել չի կարող, այն պատկանում է ողջ հայ ժողովրդին, եւ այդ ճշմարտությունը պիտի դառնա մեր առաջնորդն ու ոգեկոչողը»։

Պետրոս Ղեւոնդյան

Մեծ Մռովից մինչ Հորադիզ

Փառքի ճամբայ ես անցել,

Ու այդ ճամբին քո համբավից

Մեր ձորերն են թնդացել:

Հրամանատար, անվախ ընկեր,

Դաշնակցական քաջ զինվոր,

Քո քաջ բազկի հուժկու զարկից

Թուրքն էր ընկնում ամեն օր:

Ստեփանակերտում է բնակվում այն զինվորը, ում կյանքը 1994 թ. փետրվարի 14-ին Քարվաճառում փրկեց ու նահատակվեց Արցախյան գոյամարտի հերոս հրամանատարներից Պետոն՝ Պետրոս Ղեւոնդյանը, ով հունվարի 30-ին կդառնար 58 տարեկան։ Արցախի հերոս, ԼՂՀ ՊԲ մայոր (1996, հետմահու), ՀՅԴ կուսակցության անդամ (1990) Պետրոս Արշալույսի Ղեւոնդյանը ծնվել է 1964 թ. հունվարի 30-ին, ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ Եղել է «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը։ 1990-1994 թթ. մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների եւ Արցախի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։

Իհարկե, պատերազմ մեկնող ցանկացած ոք (հատկապես՝ կամավորականները) գիտակցում է՝ կա մահ, վիրավորվել, գերեվարվել ու այլ անհաճո երեւույթներ։ Այլ է, երբ մարդ գիտակցում է, որ, ամենայն հավանականությամբ, զոհվելու է, բայց պետք է փրկի երիտասարդ զինվորի կյանքը, ով մնացել է ականապատ դաշտում։ Մինչեւ արցախյան վերջին պատերազմը, Արցախի Քաշաթաղի շրջանը շենացող ու կայացող հայրենիք էր դառնում։ Այստեղ գործում էին 52 հանրակրթական դպրոցներ, որոնց մոտ 20-ը կրում էին հայ հերոսամարտերի մասնակից քաջերի անունները։ Տիգրանավան գյուղը, որ իր անունն ստացել էր դարձյալ ի պատիվ արցախյան գոյամարտի հերոսի, հարավային թեւում է՝ փռված Հակարի գետի ձախ ափին։ Շրջանի առաջին կրթօջախներից է Տիգրանավանի միջնակարգ դպրոցը, որը 2010 թ. ապրիլի 10-ին անվանակոչվեց ի հիշատակ Պետրոս Ղեւոնդյանի։ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանավարտի անունով են կոչվում նաեւ իր ծննդավայր Պռոշյանի եւ Քարվաճառի Եղեգնուտ գյուղի միջնակարգ դպրոցները։ 2007 թ. ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում բացվեց հերոսի անունը կրող լսարան։ Անվանակոչման օրը մարդաշատ էր Տիգրանավանում։ Այստեղ էին նաեւ հերոսի հարազատները, մարտական ընկերներ, տարածքի զորամասերի ներկայացուցիչներ։ Եվ շատերը խոսեցին ու պատմեցին Պետոյի մասին։

Մարտական ընկերները տեղեկացրին նաեւ, թե ինչպես նահատակվեց Պետոն։ 1994 թ. փետրվարի 14-ին թուրքերը լքում են իրենց դիրքերը եւ հեռանում Քարվաճառից՝ անցնելով Օմարի լեռնանցքը, որի բարձունքը մնում է Հայոց բանակի հսկողության տակ։ Լեռնալանջերին դիրքավորված մարտիկներին անհրաժեշտ էր ժամանակին ապահովել անհրաժեշտ պարագաներով, ուստի պետք է բացվեր ճանապարհ։ Պետոն այդ նպատակով Յանշաղից իջնում է Ղամիշլի, ապա շարժվում դեպի Քարվաճառի խաչմերուկի ուղղությամբ: Այստեղ հանդիպում է շտապօգնության մեքենայի, որի մոտ հավաքված զինվորներից տեղեկանում է վիրավոր զինվորի մասին, որն ականապատ տարածքում է։ Շտապօգնութեան մեքենան սպասարկող անձնակազմը չէր համարձակվում առաջ շարժվել, իսկ մարտադաշտում նրանց օգնությանն սպասող 25-ամյա վիրավոր զինվորն արնաքամ էր լինում: Պետոն է վարում մեքենան եւ միայնակ առաջանում։ Սակայն բազում անգամ մահերից փրկված հերոսի համար այս պայթյունը վերջինը եղավ։ Նահատակվում է հերոս հրամանատարը։ Ճանապարհն արդեն բաց էր, եւ փրկվում է վիրավոր զինվորը՝ ստեփանակերտցի Արմեն Մարտիրոսյանը։ Նույն ճանապարհով սկսվում է նաեւ երթեւեկը։ Մարտական ընկերները պատմեցին նաեւ. «1991 թ. ապրիլի 18-ին պռոշյանցիների խումբն ուղղաթիռով Շահումյանից մեկնում է Գետաշեն։ Պետոն ու իր ընկեր Կարոտը (Կարոտ Հովհաննեսի Մկրտչյան՝ Ջամբազի արծիվ, ծնվ.՝ 19. 02. 1964 թ.,1992 թ. անհետ կորած) ներկայանում են Թաթուլ Կրպեյանին՝ քննարկելու իրենց ջոկատի հետագա անելիքները»։ Դա Թաթուլի, Պետոյի ու Կարոտի առաջին, ցավոք, նաեւ վերջին հանդիպումն էր: Թաթուլը հերոսաբար զոհվեց 1991 թ. ապրիլի 30-ին՝ «Օղակ» ռազմագործողության ընթացքում։ 1996 թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչման։ Կարոտի մասին մինչ օրս տեղեկություն չկա։

Հպարտությամբ տեղեկացրին, որ 1993 թ. հունվարին Սրխավենդում Պետոն խփել է թշնամու գերձայնային «Միգ-25» ինքնաթիռը, ինչի համար Արցախի բանակից ստացած գումարը փոխանցել է զոհված ընկերների ընտանիքներին: 10 տարուց ավելի Պետոյի ոգով էին կրթություն ստանում Տիգրանավանի դպրոցականները։ Պատահական չէ, որ Արցախի սահմանը պաշտպանելիս 2018 թ. սեպտեմբերի 22-ին հերոսաբար նահատակվեց Տիգրանավանի դպրոցի շրջանավարտ Արցախ Մհերի Հովսեփյանը։ 2014, 2016 թթ., երբ վտանգված էր Արցախի սահմանը, դարձյալ նույն դպրոցի շատ շրջանավարտներ մեկնեցին առաջնագիծ։ Իսկ դպրոցի բարձրդասարանցիները մշտապես իրենց գյուղում տեղակայված զինվորների հետ էին։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին մասնակից եղան Տիգրանավանի բոլոր երիտասարդները՝ կամավոր ու որպես պահեստազորայիններ։ Այս կռվում էլ նահատակվեց Արցախի եղբայրը՝ Հովսեփը։ Տիգրանավանի դպրոցականները հաճախ էին այցելում զորամասեր իրենց զինղեկ Ռազմիկ Պողոսյանի գլխավորությամբ ու ծանոթանում բանակի կյանքին։ 2012 թ. նոյեմբերի 3-ին դպրոցի աշակերտները «Պետոն՝ որպես հերոսության ու նվիրումի մարմնացում» խորագրով արիության դասի մասնակից եղան Արցախի ՊԲ այն զորամասում, որի ստեղծմանն իր անուրանալի մասնակցությունն է ունեցել Պետրոս Ղեւոնդյանը: Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Կ. Ջալավյանն արել էր ամեն ինչ` միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար: Հրավիրված էին եղել նաեւ  Պետոյի մարտական ընկերները։ Բոլորի համար առավել հաճելի անակնկալ է եղել Ստեփանակերտի թիվ 6 դպրոցի զինղեկ Արմեն Մարտիրոսյանի այցը։ Պետոն է փրկել Արմենի կյանքը, իսկ ինքն անմահացել։ Արմենը որդուն կոչել է Պետրոս՝ ի պատիվ հերոսի, որպես երախտիքի արտահայտություն։

Երբ աշխատում էի Քաշաթաղի շրջանի շրջվարչակազմի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչությունում՝ պետի տեղակալ եւ կրթատեսչական բաժնի վարիչ, ծանոթացա Արմեն Մարտիրոսյանի հետ, մտերմացանք։ Մի անգամ այցելել եմ Արմենենց տուն, փոքրիկ Պետոն միշտ զինվորական համազգեստով էր, քրոջը՝ Մարիամին պաշտպան: Այժմ արդեն Արցախի բանակի զինվոր է Պետրոս Մարտիրոսյանը եւ իր հերոս անվանակցի հետեւորդը։ Քույրն ուսանում է Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի տարրական կրթության մանկավարժություն եւ մեթոդիկա բաժնում: Արմենը նաեւ իր սրտի խոսքն է նվիրել հերոսին. 

Փոքրիկ Պետոն է արդեն իմ գրկում,

Իմ ընկե՛ր Պետրոս, իմ քաջ հայրենակից,

Առանց վարանման կյանքդ տվիր ինձ:

Իմ փոքրիկ տան մեջ քո անկյունը հավերժ կմնա.

Մարիամն ու Պետոն միշտ քեզ նայելիս,

Ասում են ` հայրիկ, ահա՛ փրկիչդ,

Մեր տանը հավերժ կենդանի է նա:

Դու հուր հավիտյան կապրես մեր սրտերում, սիրելի Պետո:

Այսօր կրկին գերության մեջ են Պետոյի ազատագրած Քարվաճառը, հայոց այլ տարածքներ, Տիգրանավանը եւ տիգրանավանցի հերոս Արցախի շիրիմը։ Իսկ Պետոն, նահատակ զինվոր Արցախը եւ բոլոր Անմահ հերոսները պահանջում են հզորացնել մեր բանակը, զինվորներին, դպրոցականներին իրենց ոգով սնել եւ կիսատ չթողնել հաղթական ճանապարհը։  

Թեգեր: Պետրոս Ղեւոնդյան
Կիսվել3Tweet2Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Անվճար բուժօգնության տրամադրումը կշարունակվի

Անվճար բուժօգնության տրամադրումը կշարունակվի

Բանաստեղծ «կամքն Աստծո»

Բանաստեղծ «կամքն Աստծո»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist