Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Օգոստոսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Երբ փորձ է արվում ապացուցել անապացուցելին

Փետրվարի 1, 2022
Հանրապետություն
Երբ փորձ է արվում ապացուցել անապացուցելին
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանական իռացիոնալ հակահայկական քարոզչությունը պարբերաբար բարձրացվում է աբսուրդի մակարդակի, եւ, ինչպես միշտ, դա արվում է Բաքվի ղեկավարի բերանով: Բանը հասել է այնտեղ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում միակ ազգային հերոս ունենալով Ռասուլզադեին, որը կռվել է գերմանական Վերմախտի կազմում ընդդեմ Խորհրդային Միության ժողովուրդների, Ադրբեջանը ցինիկաբար Հայաստանին մեղադրում է նացիզմի մեջ: Ավելորդ չէ արձանագրելը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակ զորակոչված մոտ 300 հազար ադրբեջանցիների կեսը հանձնվեց ու անցավ նացիստական Գերմանիայի կողմը:

Դրա դիմաց՝ Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 500 հազար հայ, որից միայն 300 հազարը՝ Խորհրդային Հայաստանից: 103 հայ արժանացավ հերոսի կոչման, 27-ը դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ: Հայ գեներալների թիվը կազմել է 64, որից 5-ը՝ մարշալ։

Այս պատմական իրողության պայմաններում օրերս Ադրբեջանի լսարանի առաջ Ալիեւը կրկին աքլորացել է՝ ասելով, որ երբեք թույլ չի տա, որ հայկական ֆաշիզմը գլուխ բարձրացնի տարածաշրջանում: Ալիեւի հիշողությունը պարբերաբար թարմացման կարիք ունի, եւ դրա համատեքստում նրան պետք է առերեսել իրականության հետ, որքան էլ այն դառը լինի իր համար: Տարածաշրջանում հակամարտությունը բռնկվել է նախորդ դարի 90-ականների սկզբում՝ ֆաշիստական ձեռագրով Բաքվում եւ Սումգայիթում՝ այդ քաղաքները կառուցած հայ բնակիչների կոտորածներով ու արտաքսումով: Նույն կոտորածները 1920 թ. Բաքվում եւ Շուշիում իրականացրել է թուրք-ադրբեջանական զույգը: Արցախյան առաջին պատերազմը սանձազերծել է պաշտոնական Բաքուն՝ անկախության հարցով կայացած ժողովրդավարական հանրաքվեին պատասխանելով ռազմական ագրեսիայով եւ Արցախի տարածքի 40 տոկոսի գրավմամբ ու հայաթափմամբ:

Ալիեւն իր ցնորամիտ համոզմունքների հորձանուտում փորձեր է անում գործողություններ իրականացնել նաեւ ՌԴ տարածքում: Օրերս ադրբեջանական լոբբին փորձել էր կանխել Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կենտրոնում «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը: Մինչ այդ մի շարք ռուսաստանյան լրատվամիջոցներ եւ պաշտոնյաներ ադրբեջանական ազդեցության ներքո համապատասխան քարոզչական ֆոն էին ստեղծել ֆիլմի ցուցադրության շուրջ: Ադրբեջանը ՌԴ-ում փորձել է հայ ժողովրդի մեծերից մեկին՝ ազգային գաղափարախոսության հենասյունը համարվող Ցեղակրոնի հիմնադրին ներկայացնել որպես ֆաշիստ, որը, իբր, գործել է Ռուսաստանի դեմ:

Աբսուրդի ամբողջ հմայքն այն է, որ նման մեղադրանք է հնչեցվում նախախորհրդային Ռուսաստանին ծառայելու համար երկու Ս. Գեորգիի խաչերի, Սուրբ Վլադիմիր եւ Սուրբ Աննա պատվո նշանի արժանացած Նժդեհի հասցեին, ում 1948 թ. դատապարտել են ՌԽՖՍՀ քրեական օրենսգրքի չորս հոդվածով, որոնցից որեւէ մեկը չի վերաբերում նացիստների հետ համագործակցությանը (մեղադրվել է հակահեղափոխական գործունեության մեջ)։ Ինչպես ֆիլմի ցուցադրման հետ կապված դեպքերի վերաբերյալ իր հայտարարության մեջ արձանագրել էր Ռուսաստանի հայերի միությունը, Նժդեհին դատապարտել էր ոչ թե ժողովրդական դատարանը, այլ ՊԱԿ-ի հատուկ ժողովը:

Վերոշարադրյալից ակնհայտ է դառնում, որ ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցած, Հիտլերի դահիճ ազգային հերոս ունեցող Ադրբեջանը ֆաշիզմի մեջ է մեղադրում այդ չարիքի դեմ պայքարում առաջամարտիկ ժողովուրդներից մեկի պետությանը՝ Հայաստանին, եւ այդ սուտը փորձում է համաշխարհային հանրությանը մատուցել հենց գեբելսյան մեթոդով՝ պարբերաբար այն կրկնելով՝ մոռանալով, սակայն, որ ի տարբերություն նացիստական Գերմանիայի, այսօր աշխարհում կա տեղեկատվության ոչ թե մեկ աղբյուր, այլ՝ բյուր, եւ հասարակությունը սովորել է սուտը ճշմարտությունից տարբերել, իսկ Ալիեւի նման հայտարարությունները լավագույն դեպքում դասում է դեղին մամուլի հրապարակումների շարքին:

Նույն հայտարարության մեջ Բաքվի առաջնորդի արած մյուս արտահայտությունը բոլորովին այլ թեմայից է: Վերջինս հոխորտացել է, թե թույլ չի տա, որ Հայաստանը կրկին դառնա հնարավոր սպառնալիք Ադրբեջանի համար, եթե նման վտանգ տեսնի՝ «անմիջապես կոչնչացնեն», եւ դա պետք է «բոլորն իմանան»: Նման արտահայտությունները բացառապես ներքին լսարանի վրա ազդելու միջոց են, քանի որ այդ համատեքստում Ադրբեջանի գործնական ժեստերին Հայաստանը սահմանին պարբերաբար ցավոտ պատասխաններ է տալիս, որոնք Ադրբեջանը խնամքով թաքցնում է՝ չհրապարակելով իրական կորուստները: Ներքին լսարանից բացի, վերջին՝ արտաքին լսարանին ուղղված դատողությունը բացառապես ուղղված է Ռուսաստանին: Բանն այն է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ սկսում է բանակի վերափոխման գործընթաց հենց ՌԴ-ի հետ միասին եւ նրա աջակցությամբ, ինչը տեղավորվում է ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի կարողությունների մեծացման տրամաբանության մեջ: Հետեւաբար, նման ոչ դիվանագիտական կոշտ կիքսը հյուսիսից իր գլխին կախված Ռուսաստանի հանդեպ, մեղմ ասած, հեռատեսական քայլ չէ պաշտոնական Բաքվի կողմից: Ալիեւը նման պարբերական հայտարարությունների շրջանակում ողջ ուժով փորձում է ապացուցել անապացուցելին՝ թե, իբր, արցախյան վերջին պատերազմի ելքն ապահովել է առանց Թուրքիայի, նրա դաշնակից այլ պետությունների ու ջիհադիստ ծայրահեղականների, եւ այդ մոլուցքի մեջ արդեն կորցրել է ուղերձների հասցեների հարցում կողմնորոշվելու ունակությունը:

Թեգեր: ԱդրբեջանԳարեգին ՆժդեհԻլհամ ԱլիեւՀայրենական պատերազմ
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Թուրքիան միացել է ուկրաինական «խաղին»

Թուրքիան միացել է ուկրաինական «խաղին»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    438 Կիսվել են
    Կիսվել 175 Tweet 110
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    61 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Կոմիտաս-Արամ Խաչատրյան-Չառլի Չապլին

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10
  • Իսլամը մասնակից չէ

    20 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist