Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Սկսենք տնտեսական որակական հիմքից

Զանազան ցնցումներից չփլվող տուն կառուցելու համար

Փետրվարի 3, 2022
Հանրապետություն
Սկսենք տնտեսական որակական հիմքից
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
315
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Խոսելով այս տարվա գնաճից՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նախօրեին հայտնել է, որ էլեկտրաէներգիայի, ջրի եւ գազի գների աճը 2022 թ. գնաճին հավելյալ կավելացնի 1-1.5 տոկոս. «Քանի որ գազի գնաճի մասով մի փոքր անորոշություն կա, թե ինչ տեղի կունենա, ենթադրությունների սցենարային վերլուծությունների արդյունքում կարգավորվող գների ընդհանուր գնաճը գնահատում ենք 1-1.5 տոկոս»։

Հիմա մի կողմ թողնենք «ենթադրությունների սցենարային վերլուծությունը», գանք հստակ փաստերին՝ հասկանալու համար, թե ինչ է մեզ սպասում։ Էլէներգիան ու ջուրն արդեն թանկացել են։ Ընդ որում` թանկացումն աննշան չի եղել: Ջրի խմ-ն հունվարի 1-ից 180 դրամից դարձել է 200.47 դրամ, իսկ էլէներգիայի միջին կշռված սակագինը բարձրացել է 4.7 դրամով՝փետրվարի 1-ից։ Ինչու ենք ասում միջին կշռված սակագին, որովհետեւ տարբերակումներ կան՝ ըստ սպառած էլէներգիայի ծավալի։ Այն է՝  սոցիալապես անապահով ընտանիքների (բնակիչ-բաժանորդների շուրջ 11 տոկոսը) համար գործող սակագները մնացին անփոփոխ, ամսական մինչեւ 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 55 տոկոսը) համար սակագները ավելացան 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 25 տոկոսը) համար սակագները ավելացան 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), մնացած սպառողների համար սակագներն ավելացան 5.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։

Սա ունենալու է սոցիալ-տնտեսական իր հետեւանքը։ Չմոռանանք նաեւ, որ սրան գումարվելու է թեկուզ հենց էլէներգիայի թանկացման հետեւանքով երկրորդային էֆեկտի ազդեցությունը։ Այսինքն՝ նույնիսկ այն խավը, որի համար էլէներգիան չի թանկացել, միեւնույն է, զգալու է այդ էֆեկտի ազդեցությունը։ Բացի այդ, այն «մնացած սպառողները», ում համար սակագինն ավելացել է 5.5 դրամով, բնավ էլ միայն հարուստները չեն։ Նշյալ 400 կՎտժ-ից ավելի սպառողները  կարող են լինել մարդիկ, որոնք բնակարանը էլտաքացուցիչներով են ջերմացնում կամ ունեն մանկահասակ երեխաներ, եւ իրենց աշխատաժամանակը գիշերն է։ Կամ նրանք, ովքեր տանն ունեն անկողնային հիվանդ, բնակարանը հոսանքով են տաքացնում եւն։ Ինչ են անելու այս մարդիկ…

Կարող ենք հուսալ, որ եթե գյուղատնտեսական տարին հաջող լինի, 2022-ն էլ կանցկացնենք։ Այստեղ ուզում ենք նորից փաստեր նշել, որոնք վկայում են, որ գյուղմթերքն այս տարի էլ է թանկ լինելու։ Թեկուզ հենց այն պատճառով, որ մեր գյուղատնտեսությունում լայնորեն գործածվող ազոտական ու ֆոսֆորական պարարտանյութերը թանկացել են։ Ազոտական պարարտանյութը 18 հազ. դրամ է դարձել՝ հետեւում թողնելով երբեմնի 6500 դրամանոց գինը։ Ֆոսֆորական պարարտանյութը 21500-22000 դրամ է դարձել։ Սրան հավելենք դիզվառելիքի գները, նաեւ՝ այն գինը, որ գյուղտեխնիկա չունեցող գյուղացին վճարելու է տեխնիկական ծառայությունների դիմաց։

Մեկ այլ փաստ, որի մասին խոսել ենք դեռ պատերազմից առաջ եւ, ցավոք, պարբերաբար խոսում ենք պատերազմից հետո։ Այն է՝ ՀՀ-ն բոլորովին այլ պետություն էր պատերազմից առաջ եւ բոլորովին այլ՝ պատերազմից հետո։ Արցախի մեծ մասի կորուստը մեզ կանգնեցրեց ամենատարբեր մարտահրավերների առաջ՝ սոցիալականից սկսած մինչեւ անվտանգության։ Այլ կերպ՝ տանք պարզունակ ձեւակերպում՝ շատերին հասկանալի լինելու համար. ուզո՞ւմ ենք լավ ապրել, նորից պետք է Արցախի հետ ու Արցախով ապրենք։ Ամենատարբեր օրինակներ ենք բերել պատերազմից հետո. Արցախի մեծ մասի կորստով ունենք էժան էլէներգիայի, ջրային պաշարների, հացահատիկի, խոտի, թարմ մսի, անասնագլխաքանակի եւ այլ խնդիրներ։ Հետեւանքը՝ թանկացում։ Այո, իբրեւ այլընտրանք կարող են դիտարկվել գյուղմթերքի թարմ, սառեցված կամ պաղեցված վիճակում ներկրումները։ Բայց հարցն այն է, թե այդ ներկրումները ինչ են տալու մեր գյուղացուն ու մեր գյուղատնտեսությանը…

Այնուամենայնիվ, այս իրավիճակով հանդերձ՝ հաշվի առնելով նաեւ սպասվող ու դեռ չերեւակվող մարտահրավերները՝ ձեռքերն անզոր ծալել պետք չէ։ Մենք իրապես կարող ենք ուժեղ տնտեսություն ունենալ եւ ամուր պետություն կառուցել։ Սա պրոֆեսիոնալների, մասնագետների գնահատականն է, եւ «ՀՀ»-ն մեկ անգամ չէ, որ դրանք ներկայացրել է, եւ, ընդ որում, դա կարող ենք անել ոչ երկար ժամանակահատվածում։ Բայց դրա համար պետք է որ խորքային փոխենք տնտեսական մեր քաղաքականությունը։ Խորքային ու որակապես։ Մեզ տնտեսական բոլորովին նոր մշակույթ է պետք։ Ու երբ ասում ենք, որ ունենք զարգացման ներուժ, պետք է հասկանանք, որ եւ՛ այդ ներուժն առաջ մղելը եւ՛ անխելամտորեն վատնելը մեր ձեռքում են։ Ուզո՞ւմ ենք ամուր տուն կառուցել՝ զանազան ցնցումներից չփլվող, ուրեմն պիտի հիմքից սկսենք։

Թեգեր: էկոնոմիկաՏնտեսությունֆինանսներ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Երկիրը պահող, շենացնող մարդիկ

Երկիրը պահող, շենացնող մարդիկ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Միայնության բացասական հետեւանքները

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուժգին հարված լռությանը

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist