Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Արցախում ապրող յուրաքանչյուր ընտանիք բնակարան պիտի ունենա»…

Փետրվարի 4, 2022
Սոցիում
«Արցախում ապրող յուրաքանչյուր ընտանիք բնակարան պիտի ունենա»…
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
707
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2021-ին գերբեռնված օրակարգով է աշխատել ամբողջ համակարգը՝ փորձելով իրագործել այն նախագծերը, որոնք կապիտալ շինարարության մասով ներառված են եղել կառավարության հաստատած ծրագրերում: Իսկ թե ինչ ծավալներով են իրականացվել այդ աշխատանքներն ու ինչպիսի ուղղություններ են ընդգրկված օրակարգում, այդ մասին, ամփոփելով տարին, նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրել է ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Ըստ նախարարի, տարին բարդ ու վճռորոշ է եղել շինարարների համար, եւ աննախադեպ ծավալների աշխատանք է կատարվել բնակարանաշինության, ճանապարհաշինության, վթարված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: Այդ մասին են վկայում պաշտոնական տվյալները: Եթե կապիտալ ներդրումների պետական պատվերի ծավալը տարեսկզբին կազմել է 9242,113 մլն դրամ, ապա տարեվերջին՝ 25460,302 մլն դրամ: Եվս 19359,606 դրամ է հատկացվել արտաբյուջետային միջոցներից: Տարվա կտրվածքով ծախսվել է 44819,908 մլն դրամ, որը կապիտալ ներդրումների տեսանկյունից աննախադեպ ցուցանիշ է:

Նախարարության 2021 թ. գործունեությունը գլխավորապես ուղղված է եղել պատերազմի հետեւանքների, ավերածությունների վերացմանը, բռնի տեղահանված քաղաքացիների համար բնակելի նոր տների կառուցմանը եւ հին բնակֆոնդի հիմնանորոգմանը: Ռազմական գործողությունների հետեւանքով հանրապետության տարածքում վնասված շենք-շինությունների թիվը գրեթե 7650-ի է հասնում:  Հավաստի տվյալների համաձայն,  2988 օբյեկտներից 2445-ում շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են, եւս 543-ում շուտով ավարտին կհասցվեն: Ավելի քան 1000 բնակելի տների եւ հասարակական նշանակության օբյեկտների տրամադրվել են շինանյութեր՝ տանիքների վերանորոգման նպատակով:

Շրջվարչակազմերի ներկայացրած 1748 հին եւ տիրազուրկ բնակելի տներից 429-ում վերանորոգման աշխատանքներն ավարտված են, եւ դրանք տրամադրվել են  տեղահանված ընտանիքներին: Մյուսների աշխատանքները շարունակվում են: Ընթացքի մեջ են 246 զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանների վերանորոգման աշխատանքները, եւ ծրագիրը, նախարարի հավաստմամբ, շարունակական բնույթ է կրելու:

Բնակարաշինության ծրագրով սկսված է ավելի քան 3000 բնակելի տների եւ բնակարանների կառուցումը: Պետական միջոցներով պիլոտային ծրագրի շրջանակներում կառուցվել եւ շահագործման է հանձնվել 35 տուն՝ արագ հավաքվող կոնստրուկցիաներով, որոնք գլխավորապես տրամադրվել են մշտական բնակավայրերից տեղահանված ընտանիքներին: Պետական բյուջեի միջոցներով սկսված է 957 բնակելի տների շինարարությունը, որոնք նույնպես հիմնականում կտրամադրվեն տեղահանվածներին: Գերատեսչության ղեկավարի տեղեկացմամբ, դրանք կառուցվում են մայրաքաղաքում, Ասկերանի շրջանի Հովսեփավան, Աստղաշեն, Նորագյուղ, Այգեստան, Խնածախ, Իվանյան համայնքներում:

Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ բարձրաձայնեց նախարարը, բնակարանաշինության լայնածավալ ծրագրեր են իրականացվում նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Սկսված է 1161 նոր բնակելի տների շինարարությունը, որից 300-ում աշխատանքներն արդեն ավարտման փուլում են: Մի մասն արդեն տրամադրվել է շահառուներին: Հովսեփավան համայնքում ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանի միջոցներով սկսված է 92, իսկ Դահրավ համայնքում՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ «Ապրելու Արցախ» հիմնադրամի նախագծով՝ 100 տների շինարարությունը:

Ի թիվս պետական միջոցներով իրականացվող մի շարք ծրագրերի, Արամ Սարգսյանն իր խոսքում անդրադարձավ նաեւ ճանապարհաշինական, արտաքին լուսավորության ցանցերի, գազամատակարարման եւ ջեռուցման համակարգերի արդիականացման աշխատանքներին: Համաձայն ամփոփ հաշվետվության, ավարտվել է մայրուղուց՝ Խնձրիստան, Հիլիս, Բերդաշեն-Աշան, Առաջաձոր, Հարությունագոմեր, Քերթ, Կարմիր Շուկա-Թաղավարդ, Հաթերք-Զարդախաչ, Մաղավուզ, Ստեփանակերտ-Խնածախ-Այգեստան ավտոճանապարհների շինարարությունը:  Ընթացքի մեջ են Պողոսագոմեր, Մեծ Շեն, Աղաբեկալանջ, Մոխրաթաղ համայնքներ տանող ճանապարհների կառուցման աշխատանքները: 2022 թ. ճանապարհաշինության ծրագրով («Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով) մասնավորպես սկսված են Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ մայրուղու 27 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները, ինչի շնորհիվ շուրջ 25 կիլոմետրով «կնվազեցվի» գործող Ստեփանակերտ-Դրմբոն-Մարտակերտ ավտոճանապարհի երկարությունը: Ընդգծելով, թե հիմնադրամի միջոցներով արդեն ասֆալտապատվել են մայրուղուց Կաղարծի-Պառավաթումբ, մայրուղուց Վերին Հոռաթաղ եւ Կոճողոտ տանող ավտոճանապարհները, նախարարը հիշեցրեց, որ հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 38 մլրդ դրամ:

Դատելով ծավալներից, աննախադեպ կարելի է համարել նաեւ  էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի արդիականացման ծրագրով հանրապետությունում իրականացվող նախագծերը: Անցած մեկ տարում կառուցվել են մի շարք տրանսֆորմատորային ենթակայաններ, 10 եւ 04 կՎտ օդային գծեր: Արդիականացվել են Ստեփանակերտ-Ասկերան, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ավտոճանապարհների, Մխիթարաշեն, Թաղավարդ, Կարմիր Շուկա, Շոշ, Սզնեք, Սարուշեն, Խաչմաչ, Հովսեփավան, Կարմիր գյուղ համայնքների լուսավորության ցանցերը: Ընթացքի մեջ են Ստեփանակերտ-Լիսագոր ավտոճանապարհի լուսավորության արդիականացման աշխատանքները, որը շահագործման կհանձնվի ընթացիկ տարում: Ըստ Ա. Սարգսյանի, արդյունավետ է նաեւ գազաֆիկացման ծրագիրը: Ավարտման փուլում են մայրաքաղաքի Արեշ եւ Աջափնյակ թաղամասերի միջին ճնշման գազատարների կառուցման աշխատանքները: Պատվիրված են ցածր ճնշման գազատարների կառուցման նախագծեր: Շրջվարչակազմերի ներկայացրած հայտերի համաձայն, գազաֆիկացվել են շուրջ 100 բնակելի տներ:

Հանրագումարելով տարվա արդյունքները, Արամ Սարգսյանը հիշեցրել է ԱՀ նախագահի այն խոսքը, թե «Արցախում ապրող յուրաքանչյուր ընտանիք սեփական տուն պիտի ունենա»: Նախարարը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին:   

Թեգեր: Արամ ՍարգսյանԱրցախբնակարան
Կիսվել3Tweet2Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայաստանի հարցում Իրանը մտահոգվելու հիմքեր չպետք է ունենա

Հայաստանի հարցում Իրանը մտահոգվելու հիմքեր չպետք է ունենա

Լաուրա Մուրադյանի նոր գիրքը

Լաուրա Մուրադյանի նոր գիրքը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist