Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Մեր երկրի համար ամենաբարձր արժեքը հայի առողջությունն է»

Օնկոլոգիան անբուժելի խնդիր չէ, օնկոլոգիան ինքներս ենք անբուժելի դարձնում

Փետրվարի 8, 2022
Հանրապետություն
«Մեր երկրի համար ամենաբարձր արժեքը հայի առողջությունն է»
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
456
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Իզմիրլյան» ԲԿ վիրաբույժ, Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Բադալյանը վստահ է, որ բժշկության հարցում զարգացումը պետք է լինի հետեւողական եւ համակարգային: Այս մասին նա շեշտեց «ՀՀ»-ին տված հարցազրույցում: 1994-ից վիրաբույժը գործնականում միշտ զբաղվել է օնկոլոգիական հիվանդների բուժմամբ եւ օնկոլոգիայի ծառայության զարգացմամբ, իսկ վերջին տարիներին Մոսկվայում աշխատել է որպես առողջապահության կազմակերպիչ՝ ղեկավարելով բժշկական հիմնարկ:

-Ինձ համար կարեւոր է, թե ինչպես կարելի է ճիշտ կազմակերպել, ճիշտ պայմաններ ստեղծել մասնագետների իրացման, հետագա զարգացման ու ծառայության բարձր որակն ապահովելու համար,- ասաց Խաչատուր Բադալյանը:- Իհարկե, այդ ամենի նպատակն առաջին հերթին մարդու առողջությունն է: Վերջերս հարցազրույցներից մեկում ասացի եւ ուզում եմ նորից հնչեցնել այդ շատ կարեւոր միտքը, նոր զարգացող եւ նոր ուղղություն վերցրած Հայաստանի համար կարեւոր պայման է առաջատար ու բարձր ամբիոններից միշտ նշել, որ մեր երկրի համար ամենաբարձր արժեքը հայի առողջությունն է: Ու եթե առաջին պլան մղենք մեր առողջությունը, դրան հասցնող բոլոր ճանապարհները, զարգացման ուղղությունները, իմ կարծիքով՝ եւ սոցիալական, եւ տնտեսական շատ հարցեր կլուծվեն, իսկ մենք կարող ենք առաջ ընթանալ բարձր զարգացած երկրների հետ համաքայլ: Եթե առողջությունը, առողջապահությունը ցածր մակարդակի վրա լինեն, չենք ունենա նորմալ զարգացած տնտեսություն, չենք ունենա եւ արդյունաբերություն, քանի որ անառողջ մարդը չի կարող անհրաժեշտ մակարդակ ապահովել:

-Պրն Բադալյան, օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարում ո՞րն է հիմնական խնդիրը:

-Գլխավոր խնդիրը ոչ թե օնկոլոգիայի խնդրահարույց լինելն է, այլ ճիշտ մոտեցման բացակայությունը: Օնկոլոգիան անբուժելի խնդիր չէ, օնկոլոգիան ինքներս ենք անբուժելի դարձնում՝ հիվանդները, նրանց հարազատները, բժիշկները: Ճիշտ չենք գնահատում, թե օնկոլոգիան իրականում ինչ է: Այն սովորական հիվանդություն է, որը կարող է առաջանալ ցանկացած մարդու մոտ, ոչ ոք երաշխավորված չէ, որ չի հիվանդանա: Բայց երբ առաջանում է, ամեն ինչ կախված է այն բանից, թե որքանով ենք պատասխանատու վերաբերվում մեր առողջությանը: Արդյոք ժամանակի՞ն ենք հետազոտվում: Օնկոլոգիայի հայտնաբերման համար չկան նախանշաններ, որոնք կվկայեն հիվանդության առաջացման ու ընթացքի մասին: Ցավոք, երբ հիվանդությունն սկսում է արագ զարգանալ, միայն այդ ժամանակ է մարդն զգում իր հիվանդությունը՝ ախորժակի կորստով, թուլությամբ կամ որեւէ այլ նախանշանով: Օնկոլոգիան ժամանակին բացահայտելու եւ դրա դեմ արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է, որ գոնե տարին մեկ անգամ մարդը հետազոտվի, ինչպես խորհրդային տարիներին: Իսկ ստեղծված իրավիճակը, երբ մարդը չի հետազոտվում, հավանաբար, անվստահության հետեւանք է, որովհետեւ բժշկության նկատմամբ հավատի կորուստ կա, մարդիկ կարծում են, որ նման հետազոտությունները բժիշկներն են հնարել՝ սեփական ֆինանսական հետաքրքրությունները բավարարելու համար: Բայց այստեղ խոսքը մարդու՝ իր առողջության նկատմամբ անհատական պատասխանատվության մասին է: Ես չեմ կարծում, որ Հայաստանում կա որեւէ մեկը, ով ծանոթ կամ վստահելի բժիշկ չունի: Նրա հետ կարող է խորհրդակցել: Ոչ բոլորն են մարդկանց շահադիտորեն վերաբերվում: Անձամբ ես միշտ աշխատել եմ, որ առողջությունը դիտվի որպես արժեք, որն առաջին հերթին մենք պետք է գնահատենք ու պահպանենք: Իսկ դա պետք է անենք այն ժամանակ, երբ դեռ առողջությունը չենք կորցրել: Հիվանդության դեմ պայքարը նշանակում է կանգնեցնել այն, չթողնել, որ զարգանա: Ոչ բոլոր դեպքերում է հնարավոր հիվանդությունն արմատախիլ անել: Ես կուզեի հասնել նրան, որ կազմակերպչական առումով այս միտքը տեղ հասնի: Ինչ-որ առումով պետք է, որ հիմնարկները, ղեկավարներն իրենց աշխատակիցներին պարտադրեն ստուգում անցնել, որովհետեւ դա փոխշահավետ է. հիմնարկի հետագա գործունեության համար անհրաժեշտ է, որ այնտեղ առողջ մարդիկ աշխատեն: Իսկ ապահովագրական բժշկությունն էլ կապահովի բժշկական հետազոտությունների կատարումը:

-Սակայն միշտ չէ, որ վստահություն կա հետազոտության արդյունքների կամ դրանց վերլուծության նկատմամբ: Կան դեպքեր, երբ բժշկական որեւէ հաստատությունում հաստատվում է օնկոլոգիական հիվանդության առկայությունը, իսկ մյուսում հերքվում է դա եւ այլն:

-Այո, շատ կարեւոր է, որ հետազոտման ընթացքում ճիշտ գնահատեն կամ  ճիշտ ձեւով մոտենան հիվանդին՝ հետազոտման, վերլուծության, հետագա ուղղորդման առումներով: Եվ շատ կարեւոր է, որ ճիշտ ձեւով հիմնավորվի հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը, եթե ավելի խոր հետազոտության կարիք կա: Այնուհետեւ սկսվում է բուժմամբ զբաղվող բժիշկների գործունեությունը, որը շատ մեծ պատասխանատվություն է: Ավելին կասեմ՝ երբեմն ոչ ճիշտ, ոչ մասնագիտական մոտեցման հետեւանքով հիվանդությունները զարգանում են, ու եթե սկզբնական փուլում հնարավոր էր ճիշտ բուժում կազմակերպել, հաջորդ փուլում դա դառնում է պակաս հնարավոր: Ցավոք, երբ բժշկի մասնագիտական մակարդակը չի համապատասխանում այն պահանջներին, որոնք անհրաժեշտ են կոնկրետ հիվանդի բուժման համար, ստացվում է՝ հիվանդը ոչ ճիշտ բուժում է ստանում, եւ այդ հիվանդությունը զարգանում է: Եվ խնդրահարույց է դառնում հետագա բուժումը:

Բուժհիմնարկը, բժշկական ծառայությունն ապահովող մասնագետները պետք է պատասխանատու վերաբերմունք ունենան ու կարողանան ճիշտ գնահատել, ճիշտ բուժում կազմակերպել: Այդ դեպքում օնկոլոգիան շատ ավելի հեշտ ու շուտ կհայտնաբերվի, ճիշտ բուժում կկազմակերպվի, ու այն ավելի արդյունավետ կլինի:

Կապված բժշկական որակյալ ծառայության հետ՝ պետք է եւս մի հարց քննարկել, որի մասին քանիցս առիթ եմ ունեցել խոսել ՀՀ առողջապահության նախարարությունում. խոսքը բժշկական ծառայության եւ բարդությունների, սխալների վերաքննման ու հետադարձ կապի մասին է: Հնարավոր է՝ բուժումը ճիշտ է կազմակերպվում, ախտորոշումը ճիշտ է արվում, բայց կան թերացումներ, որոնք կարող են հետագայում խանգարել ճիշտ բուժմանը… Այդ ամենը պետք է քննարկվի՝ սկսած ախտորոշման փուլից: Իսկ կապի հարցը, որը բուժող բժիշկը պետք է պահպանի ախտորոշողների հետ, շատ թերի է: Կոլեգիալ քննարկումները՝ խորհուրդների ձեւով, հետվիրահատական շրջանում քննարկումները պետք է վերագնահատել, վերլուծության արդյունքում վերանայել արդյունքները: Այդ դեպքում հետագայում ավելի արդյունավետ հետազոտություններ կունենանք: Բժշկական սխալների ու մահացության դեպքերի քննարկումների հարցը նույնպես ցածր մակարդակի վրա է, մինչդեռ անպայման պետք է իրականացվեն: Անհրաժեշտ է հասկանալ բարդությունների պատճառները եւ հետեւանքները՝ դրանց կրկնությունը նվազեցնելու համար:

Հաճախ, երբ բուժումը մերժվել է առաջատար բուժհիմնարկներում, մարդիկ դիմել են ինձ, ես զբաղվել եմ այդ հիվանդների բուժմամբ, որովհետեւ հասկացել եմ, որ հիվանդությանը ճիշտ գնահատական չի տրվել: Եվ նրանք ապրում են: Չունենալով համապատասխան փորձ՝ մարդուն տվել են վերջնական պատասխան, թե բուժումն անհնար է: Այդպիսի որոշում կայացնելուց առաջ հարցը պետք է քննարկված լինի բոլոր մասնագետների հետ, կատարված լինեն անհրաժեշտ հետազոտությունները: Ես կոչ կանեի ոչ թե մարդկանց պարզապես տուն ուղարկել, այլ ասել, որ կան մասնագետներ, որոնց հետ իրենք կարող են խորհրդակցել: Գուցե առողջապահության նախարարությունը փորձագիտական խորհուրդ ստեղծի, որն իրավասու կլինի պաթոլոգիայի հարցը ճշտել, քննարկել: Մարդու հանդեպ պարզապես սեր է պետք:

-Օնկոլոգիական հիվանդությունների բուժման գործում որքանո՞վ եք կարեւորում հիվանդի շրջապատի վերաբերմունքը:

-Հոգեբանական աջակցությունը, թե որքանով են ընտանիքում հարաբերություններն առողջ ու ջերմ, որքանով են պատրաստ օգնել միմյանց, շատ կարեւոր է: Հայկական ընտանիքում, բարեբախտաբար, ծնողի, երեխաների, կնոջ, ամուսնու նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք կա, իսկ հարեւանի, մյուսի նկատմամբ՝ ոչ: Խնդիր է, որ մեր հայրենակիցներին չենք կարողանում փոխանցել այդ ջերմության մի մասը: Շատ կարեւոր է, որ հիվանդն աջակցություն զգա. հոգեբանական դրական վիճակի շնորհիվ չի հանձնվի եւ կհաղթահարի հիվանդությունը: Պայքարելու դրական տրամադրվածությունը, հույսը, որ բժիշկը կարող է ներշնչել, կառաջացնեն մի իրավիճակ, երբ օնկոլոգիան այլեւս մահացության առաջատար պատճառ չի լինի: Այդպես ավելի զինված կլինենք հիվանդության դեմ պայքարում, ավելի ուժեղ կդառնանք: Ես մեծ հույսեր ունեմ եւ նպատակ՝ իմ բոլոր հնարավորություններն ու ջանքերը ներդնելու՝ այս հիվանդության դեմ պայքարում հաղթանակի հասնելու համար:

Թեգեր: առողջապահությունԽաչատուր Բադալյանվիրաբույժօնկոլոգ
Կիսվել2Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Մենք պարզապես պարտավոր ենք հայրենասեր լինել…»

«Մենք պարզապես պարտավոր ենք հայրենասեր լինել…»

Արցախը գովերգելով` պաշտպանեց նրա դատը…

Արցախը գովերգելով` պաշտպանեց նրա դատը…

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist