Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Շատ հաճախ բոլորի կողմից ընդունված սուտը դառնում է ճշմարտություն

Փետրվարի 11, 2022
Սոցիում
Շատ հաճախ բոլորի կողմից ընդունված սուտը դառնում է ճշմարտություն
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
362
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«ՀՀ»-ն շարունակում է զրույցը գրող, մանկավարժ Վաչագան Ա. Սարգսյանի հետ

-Բացի գրական գործունեություն ծավալելուց, նաեւ հիմնադրել եք շաբաթաթերթ եւ առայսօր թերթի գլխավոր խմբագիրն եք: Կխոսե՞ք այդ մասին:

-25 տարի շարունակ հրատարակել եմ «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթը, մոտ 800 համար: Շաբաթաթերթը հայոց լեզվի, հայոց պատմության քարոզչությանը նվիրված ժամանցային թերթ է: Դարձյալ նույն սկզբունքն է գործում՝ սովորել խաղալով, սովորել զվարթ, սովորածն անցկացնել սրտի միջով: Ընթերցողների մեջ ձեւավորել եւ զարգացնել ստեղծարար մտածողություն: Մեր խմբագրությունում մշակութային մի փոքր դաշտ էինք ստեղծել եւ իրականացնում էինք մեր մտածածը թե՛ անհատների, թե՛ ընթերցողների միջոցով: Մեզ համար ամենամեծ գնահատականը մեր եւ  ընթերցողների փոխադարձ սերն էր: Այդ ամենն ավելի լայն լսարանին հասանելի դարձնելու համար ստեղծեցի «9-րդ հրաշալիք» հեռուստախաղը, որի սցենարի հեղինակն էլ, վարողն էլ ես էի: Այն մոտ 5 տարի ցուցադրվեց Հանրային հեռուստատեսությամբ: Հեռուստախաղը դարձյալ մեծ ընդունելության արժանացավ հանրային դաշտում: Դրա շնորհիվ հասկացա, որ նման գաղափարների կարոտ կա հասարակության մեջ: Բավական երկար ժամանակ է անցել, ինչ այդ հաղորդաշարն այլեւս չկա, սակայն մինչեւ հիմա ինձ զանգահարում են մարդիկ կամ փողոցում մոտենում, հարցնում, թե ինչու այլեւս չի ցուցադրվում հեռուստախաղը: Հաղորդումն ինքս էի ֆինանսավորում, ինչը բավական բարդ էր: Կարողացա միայն այդքան տարի ֆինանսավորել: Սակայն պետք է անկեղծորեն նշեմ, որ ոչ միայն ֆինանսավորման բացակայության հետեւանքով փակվեց հեռուստախաղը, այլեւ, առհասարակ, վերաբերմունքը փոխվեց լեզվի, մշակույթի, մնայուն գաղափարների նկատմամբ: Փոխարենը ցածրակարգ հումորը լցվեց հեռուստադաշտ: Խաղը փակվելուց հետո կարողացա Հանրային ռադիոյով «Զարմանահրաշ հայերեն» հաղորդաշար իրականացնել Անահիտ Նավասարդյանի հետ: Դարձյալ սցենարային մասով ինքս էի զբաղվում: Այնուհետեւ միացավ նաեւ «ԱրմենԱկոբ» հեռուստաալիքը, որի ուղիղ եթերում եւս 5 տարի հաղորդաշարը գոյատեւեց: Հեռուստադիտողները «Սասունցի Դավիթ» էին կարդում, քանի որ հաղորդման մեջ հարց ու պատասխանի էջ կար, որտեղ էպոսից հարցեր էի տալիս: Ամենաակտիվներին խրախուսում էի մրցանակներով:

-Ըստ Ձեզ` հանրակրթական ծրագրերում ինչի՞ պակաս կա, ի՞նչն է բացակայում, ի՞նչը կուզեիք, որ անպայման լիներ:

-Ինչքան որ ժամանակին առնչվել եւ ուսումնասիրել եմ դպրոցական ծրագրերը, նաեւ այսօր էլ տեսնում եմ, որ մի բաց, այնուամենայնիվ, եղել է ու կա: Այժմ աշխարհում այն մարդիկ ունեն մեծ պահանջարկ, որոնք ունեն ստեղծարար մտածողություն: «Ստեղծարար» բառը համարժեք է անգլերենի «կրեատիվ» բառին: Ստեղծարար միտք ունեցողը տվյալ երեւույթին անսովոր տեսանկյունից է նայում, ցուցաբերում է ոչ ստանդարտ մտածողություն, ունի յուրօրինակ պատկերացում տվյալ երեւույթի մասին, կարողանում է կողքից նայել քննարկվող առարկային, երեւույթին: Բազմաթիվ ուսումնասիրություններից հետո եկա այն եզրակացության, որ դպրոցներում պակասում է ստեղծարար մտածողության ուսուցումը: Դպրոցում շատ հաճախ երեխաներին «մտցնում» են տրամաբանական լաբիրինթոսներ, որտեղից դուրս գալը գրեթե անհնարին է լինում: Շղթայվում են մտքի եզակիությունը, անսովոր, ոչ ստանդարտ լուծումներ գտնելու կարողությունը: Տրամաբանությունը պետք է լինի գործիք երեխաների ստեղծարար մտքի զարգացման համար, այլ ոչ թե ավանդական մտածելակերպով կառուցված մի փակուղի: Տրամաբանությունն այն ամուր հենքն է, որի վրա պետք է զարգանա երեխայի ստեղծարար մտածողությունը: Սակայն անսովոր ճանապարհ, նոր լուծում գտնելու համար երբեմն հարկ է լինում մի կողմ դնել կուտակած գիտելիքը, ազատագրվել տրամաբանորեն մտածելուց, որպեսզի արթնանա ստեղծարար մտածողությունը եւ տա լուծման բանալին: Իսկ այդ բանալիով փականները բացելն ու ճանապարհ հարթելն արդեն տրամաբանության խնդիրն են:

Մարդու մեջ գոյություն ունի մտածողության իներցիա, այսինքն կարծրատիպային մտածելակերպ: Ա՛յ, սա է պետք «կոտրել». կարծրատիպերը թույլ չեն տալիս լայն մտածել, սահմանափակում են մտահորիզոնը: Այս թեմայի վերաբերյալ մի օրինակ բերեմ. Կոլումբոսը, մտնելով իր նավաստիների սենյակ, տեսնում է, որ նրանք ցանկանում են հավկիթը գլխիվայր կանգնեցնել: Բնականաբար, ոչ ոք չի կարողանում: Կոլումբոսը կոտրում է հավկիթի ծայրը եւ այն կանգնեցնում գլխի վրա: Ի՞նչն էր այստեղ կարեւոր. ոչ ոք չէր արգելել հավկիթը կոտրել, բայց մտածողության իներցիան թույլ չէր տալիս որեւէ մեկին՝ կոտրել այն: Կոլումբոսը ստեղծարար մտածողություն դրսեւորեց: Դա է մեր երեխաներին անհրաժեշտ, դա է պետք սերմանել նրանց մեջ: Ընդհանրապես, կան հանրահայտ ճշմարտություններ, որոնք իրականում սուտ են: Շատ հաճախ բոլորի կողմից ընդունված սուտը դառնում է ճշմարտություն: Օրինակ` հին ժամանակներում բոլորին թվում էր, թե Արեգակը պտտվում է Երկրի շուրջը: Դա ընդունված համընդհանուր ճշմարտություն էր: Կոպեռնիկոսը հակադարձեց` ասելով, որ Երկիրն է պտտվում Արեգակի շուրջը: Այսինքն՝ կար մի ընդհանրական գաղափար, որին հետեւում էին բոլորը, համարում էին ճիշտ, որը, սակայն, ճշմարտություն չէր:

Յուրաքանչյուրի մեջ ստեղծարար մտածողությունն առկա է, մնում է դա մշտապես արթուն վիճակում պահել: Քաղաքակրթության մեջ հայերը մեծ ավանդ ունեն հենց ստեղծարար մտածողության շնորհիվ: Ողջ աշխարհում մարդիկ այժմ աշխատում են ստեղծարար մտածողությունը զարգացնելու ուղղությամբ: Անթիվ մեթոդներ կան՝ երեխայի մեջ արթնացնելու ու զարգացնելու ստեղծարար մտածողությունը: Ես հենվեցի մեր բանահյուսության վրա` օգտագործելով հանելուկներ, նկարելուկներ, հեքիաթներ, խրախճանականներ, պատմություններ, զրույց-հանելուկներ, ոչ ստանդարտ լուծումներ պահանջող առաջադրանքներ եւ այլն: Ստեղծեցի «Ստեղծարար մտածողություն» հսկայածավալ գիրքը եւ առարկան: 2017-ից դասավանդում եմ «Քվանտ» վարժարանում՝ 4-րդ դասարանի երեխաներին: Կարեւոր է փոքր տարիքից ստեղծարար մտածողության սերմը դնել երեխայի մտքում: Սիրո՞ւմ են երեխաներն այդ առարկան: Վստահորեն կարող եմ ասել՝ շատ:

-Մեր օրերում ինչպիսի՞ պատկեր ունենք մանկագրության դաշտում: Կա՞ն ժամանակակից մանկագիրներ:

-Շնորհակալ եմ հարցի համար: Մանկակագիրների խնդիրն այսօր մեր ամենախոցելի տեղն է: Ցավով եմ ասում՝ այսօրվա իրականությունը ներկայացնող տաղանդավոր մանկագիրներ գրեթե չունենք: Ռուսներն ունեն, եվրոպացիներն ունեն, ամերիկացիներն ու անգլիացիներն ունեն, մենք չունենք: Ցավոք մեր լավ մանկագիրներին, որոնք արդեն չկան, փոխարինողներ չկան այսօր:  Գուցե պատճառն այն է, որ մանուկների համար գրելն անասելի բարդ է: Կա մանկական թարգմանական բավական լավ գրականություն, որից շատ ենք օգտվում եւ հընթացս՝ նաեւ թարգմանում ու գրում:

-Պարո՛ն Սարգսյան, մի՞թե հնարավոր չէ ստեղծարար մտածողության մեթոդաբանությունը դարձնել հանրակրթական:

-Հիմա մի փոքր դրական միտում կա այդ առումով: Սակայն դրա համար առաջին հերթին պատրաստակամություն ու մեծ ջանքեր են պետք: Տեսեք` խորհրդային ժամանակներում դասագրքերը գաղափարական զենքեր էին, քարոզի միջոցներ: Դա էլ էր անհրաժեշտ, քանի որ պետությունը պետք է ունենար մի համընդհանուր գաղափար, որ բոլորը դրան ծառայեին: Այսօր շատ կարծրատիպեր կոտրվել են, բայց մեկ ուրիշ ծայրահեղության ենք բախվել` ընդհանրական գաղափարի կորստի: Ինչո՞վ լրացնել այդ դատարկությունը: Նոր չափորոշիչները տեղին շատ քննադատվեցին: Շատ բաներ կցկտուր էր արված ու մինչեւ վերջ մտածված չէր: Այնպիսի տպավորություն էր, որ արված էր ինչ-որ մեկին հաշվետվություն տալու համար: Եթե սրտացավություն չկա ստեղծված նախագծի մեջ, ապա «ցրտահարություն» հաստատ կլինի:

-Երբեւէ ունեցե՞լ եք առաջարկներ Ձեր գրվածքների հիման վրա ներկայացում բեմադրել կամ երաժշտություն գրել` մանուկների համար ավելի պատկերավոր դարձնելու նպատակով:

-Ներկայացում բեմադրելու առաջարկ չեմ ստացել, սակայն, իմ տասնհինգ բանաստեղծությունների հիման վրա Արեգ Լուսինյանը երաժշտություն ստեղծեց: Դրանք պետք էր գործիքավորել ու կյանքի կոչել, սակայն, ցավոք, ֆինանսների բացակայության պատճառով չկարողացանք: Մոտավորապես տասը երգ էլ գրեց ընկերս` Ներսես Մարգարյանը («Հրաշք մեղեդի» խմբի ղեկավար): Այդ երգերը շատ մեծ տարածում գտան: Դրանք երգվում են թե՛ սեպտեմբերի 1-ին, թե՛ այբբենարանի հանդեսներին, թե՛ ուսումնական տարվա ավարտական հանդեսներին: Մտադիր ենք Ներսես Մարգարյանի հետ ստեղծել մի երաժշտական կատակային երգախաղ: Հուսանք` մոտ ապագայում այդ միտքն էլ կիրագործենք:

Թեգեր: Վաչագան Ա. Սարգսյան
Կիսվել2Tweet1Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Յուվալ Նոյ ՀԱՐԱՐԻ. «Ով տիրում է տվյալներին, տիրում է ապագային»

Յուվալ Նոյ ՀԱՐԱՐԻ. «Ով տիրում է տվյալներին, տիրում է ապագային»

Ֆրանսիան՝ ներշնչանքի աղբյուր

Ֆրանսիան՝ ներշնչանքի աղբյուր

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist