Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Տրնդեզի արարողություն Կարմիր Բլուր հնավայրում

Փետրվարի 15, 2022
Սոցիում
Տրնդեզի արարողություն Կարմիր Բլուր հնավայրում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
425
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վանի թագավորություն՝ պետություն Հայկական լեռնաշխարհում, որ կազմավորվել է մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Հայկական այս թագավորության հիմնադիր արքան է Արամեն, ով կառավարել է Ք. ա. 860-840 թթ.։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում՝ «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն»։

Այս թագավորության Թեյշեբաինի կամ Կարմիր բլուր հնավայրը Երեւանի հարավ-արեւմտյան ծայրամասում է՝ Իլդարունի-Հրազդան գետի ձախ ափին՝ Եռաբլուրի դիմաց։ Քաղաքը կառուցել է Վանի թագավորության վերջին հզոր թագավոր Ռուսա Բ-ն (Ք. ա. 685-645) մ. թ. ա. VII դ առաջին կեսին։ Երեւան-Էրեբունիից ոչ հեռու կառուցված Թեյշեբաինի բերդաքաղաքը կրում է թագավորության ռազմի եւ ամպրոպի աստված Թեյշեբայի անունը։ 1946 թ. այստեղ պեղումներ իրականացնող  արշավախումբը գտել է բրոնզե դռան փական՝ սեպագիր արձանագրությամբ. «Ռուսա Արգիշտիի որդու, Թեյշեբաինի քաղաքի ամրոց»։ Այսինքն՝ քաղաքը կառուցվել է Արարատյան թագավորության պատերազմի եւ տարերքի աստված Թեյշեբայի պատվին։ Մինչ այդ՝ գտնվել էր Թեյշեբայի բրոնզե արձանը։ Թեյշեբաինին ժամանակին եղել է տարածքի կարեւոր ռազմական ու տնտեսական քաղաքներից մեկը։ Կործանվել է Ք. ա. VI դարի սկզբին, որից հետո այստեղ կյանքը չի վերականգնվել։ Ամրոցի շուրջը, հարթավայրում, մոտ 100 հա տարածքի վրա եղել են նույնանուն քաղաքի  բնակելի թաղամասերը, ինչպես նաեւ՝ այգիները՝ հիմնականում խաղողի, ինչպես նաեւ՝ մրգատու այլ ծառերի։ Այս մասին է տեղեկացնում  Զվարթնոցի թանգարանում պահվող Ռուսա Բ-ի թողած արձանագրությունը՝ այգիներ գցելու եւ բերդաքաղաքը կառուցելու մասին. «Այս հովտի հողն անմշակ էր, այնտեղ չկար ոչինչ։ Ինչպես որ Հայկ աստվածն ինձ կարգադրեց, այդպես էլ ես այս խաղողի այգին տնկեցի, հրամայեցի դաշտերը մշակել, մրգատու այգիներ գցել եւ սկսեցի քաղաքի կառուցումը։ Իլդարունի գետից ջրանցք անցկացրի… Ռուսա թագավորի այս հովտում եթե մեկն ուզենա ջրանցքի ջրով մի բան ջրել, թող մի ուլ մորթի հանուն Հայկ աստծո, մի ոչխար զոհաբերի Թեշիբ աստծուն, մի ոչխար էլ՝ Շիվա աստծուն։ Ես Ռուսան եմ, Արայի որդին, հզոր թագավորը, մեծ թագավորը, աշխարհի թագավորը, Վանա երկրի թագավորը, թագավորների թագավորը, Տոսպ քաղաքի տիրակալը»։

Եվ այս հնավայր-սրբավայրում փետրվարի 13-ին կայացավ Տրնդեզի արարողություն, որը կազմակերպվել էր «Արիորդիների ուխտի» եւ «Տաթեւ» դպրոցի կողմից։ Մինչ խարույկի վառելը՝ փառաբանվեցին հայոց աստված Արան, Վահագնը, Անահիտը… Արարողությանը մասնակցում էին նաեւ նորապսակներ, ովքեր «Ֆիդորա» ՀԿ-ի կողմից ստացան նվերներ։ Հնչեցին երգեր՝ նվիրված Վահագն աստծուն։ Երգերի կատարումով հիմնականում հանդես եկավ  գրող, երգահան, երգիչ, ճարտարագետ Արսեն Համբարյանը։ Ներկա էին ճանաչված մշակութային գործիչներ, ազատամարտիկներ, այլ ՀԿ-երի ներկայացուցիչներ, ազգային ծեսերի սիրահարներ։ Ընթացքում հիշատակվեցին Արցախյան գոյամարտի հերոս-նահատակները։ Խարույկը վառելիս հնչեցին Մարտական խաչի 1-ին աստիճանի շքանշանակիր, 1967 թ. Երեւանում ծնված, 1994 թ. մարտի 13-ին Օմարի լեռներում հերոսաբար նահատակված Գագիկ Ստեփանյանի՝ Հեթանոս Գագոյի, եւ քաղաքական գործիչ Հովիկ Վասիլյանի (ծնվ.՝ 1936 թ., վախճ.՝ 14. 09. 2012 թ.) անունները, ովքեր ծնվել են փետրվարի 13-ին։ 1989 թ. Հովիկ Վասիլյանի ղեկավարությամբ կազմավորվեց Բերդաձորի ինքնապաշտպանության խորհուրդը, որի ջոկատների կազմում 1989-90 թթ. ես էլ եմ մասնակցել Արցախի Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի 4 հայկական գյուղերի պաշտպանությանը։

«Վահագնատուն» ազգային խոհանոցի հիմնադիր-ղեկավար Վլադիմիր Նիկողոսյանը տեղեկացրեց՝ այս արարողությունն արդեն 20 տարի է, ինչ կատարվում է Կարմիր բլուր հնավայրում։ Հավելեց նաեւ՝ 44-օրյա պատերազմի օրերին «Ֆիդորա» ՀԿ-ի (ղեկավար՝ Աշոտ Վարդանյան) կողմից դեղաբույսերից արտադրված մեծ քանակության դեղանյութ է հատկացվել Ստեփանակերտի հոսպիտալին ու հասցվել առաջնագիծ։ «Հանուն հայրենիքի» հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից «Նախնյաց հետքերով» մշակութային ՀԿ-ն եւ նրա ղեկավար Սաիդա Պողոսյանը նույն 44-օրյա պատերազմի օրերին եւ մինչ օրս ցուցաբերած աշխատանքի համար պարգեւատրվեցին պատվոգրով եւ Գարեգին Նժդեհի կիսանդրիով։ Արարողությունն անցավ ազգային արժեքների գնահատմամբ, կարեւորվեցին հայոց արժեհամակարգի վերականգնումը, հայրենասիրությունը, Նժդեհյան ոգին։

Ինչպես ընդունված է՝ ներկաները թռան կրակի վրայով, հյուրասիրվեցին գինով ու ծիսական ուտեստներով։ Այստեղ հանդիպեցի նաեւ քաշաթաղցիների, ովքեր պատերազմից հետո տեղափոխվել են Երեւան։ Հիշեցինք՝ Տրնդեզի արարողություններ էինք կազմակերպում Բերձորում եւ բոլոր բնակավայրերում։ Այսօր թշնամուն ենք թողել մեր երկիրը, եւ միայն Աղավնոյում կայացավ Տրնդեզի տոնակատարություն։ Երեւի պատահական չէ, որ հենց Աղավնոյի միջնակարգ դպրոցը տարիներ առաջ Գարեգին Նժդեհի անունով կոչեցինք։ Եվ Նժդեհի ոգին այնտեղ է, բոլոր բնակիչների հետ։ Ընթացքում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ Արմանի հետ շրջեցի հնավայրում։ Անելիքներ շատ կան՝ Կարմիր բլուրը դարձնելու զբոսաշրջային կարեւոր կենտրոն։ Իսկ դիմացը Եռաբլուրն է՝ Եռագույնների ծածանումով։ Տղերքը պահանջատեր են…

Թեգեր: Տրնդեզ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման

Արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման

«Նրանից հետո դաժան լռություն տիրեց…»

«Նրանից հետո դաժան լռություն տիրեց…»

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist