Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախը տեր է իր իրավունքներին

Դա վերահաստատում է նաեւ 34 տարի անց

Փետրվարի 19, 2022
Տարածաշրջան
Արցախը տեր է իր իրավունքներին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
200
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախցին հերթական անգամ վերահաստատեց, որ անկախությունն ու արժանապատվությունն իր համար լոկ բառեր չեն. ինչպես 34 տարի առաջ, այնպես էլ՝ հիմա Արցախը հավատարիմ է իր ինքնիշխանությունն ու ազատությունն ամեն գնով պահպանելու եւ պաշտպանելու նպատակին։

1988 թ. փետրվարի 20-ին արցախցիները ոտքի կանգնեցին՝ պաշտպանելու իրենց ազատ ապրելու իրավունքը։ Այդ օրը Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «դիմել Ադրբեջանական եւ Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին՝ նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու եւ Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։ Նույն օրը Երեւանը նույնպես «ալեկոծված» էր, հայությունը ոտքի էր կանգնել հաջակցություն արցախահայության։ Փետրվարի 20-ին տրվեց ծանր եւ արյունալի պայքարի մեկնարկը, որն առաջին փուլում ավարտվեց հաղթանակով։ Հայ զինվորի բազուկը կերտեց փառահեղ հաղթանակ, քանի որ համայն հայությունն էր միասնական, դարձել էր մեկ բռունցք, մեկ սիրտ։ Ժամանակակիցները պատմում են, որ հեշտ չի եղել մարդկանց համար՝ դուրս գալ հրապարակ եւ բարձրաձայնել արդարացի պահանջը, որի իրականացումը սերունդներ էին երազել։ Ի վերջո, պիտի պոռթկար ցասումը՝ պատմական սխալն ուղղելու համար։ Հետագա վրիպումները, բացթողումներն ու սխալները հանգեցրին մի իրավիճակի, որից օգտվեց թշնամին։

Այնուամենայնիվ, այսօրվա ծանր պայմաններում, երբ թշնամին բռնազավթել է Արցախի Հանրապետության 75 տոկոսից ավելին, եւ վտանգված են անկախությունն ու արցախցիների անվտանգությունը, արցախցին մեկ անգամ եւս վերահաստատեց, որ հավատարիմ է ավելի քան երեք տասնամյակ առաջ ամրագրած նպատակին։ Արցախի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ երեկ ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը՝ դրանով իսկ իրավական ձեւակերպում տալով կատարվածին եւ միաժամանակ տեր կանգելով իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը տելեգրամյան իր ալիքում, անդրադառնալով ընդունված օրենքին, գրել էր, որ թեեւ ունեն «սահմանափակ իրավական մեխանիզմներ՝ օրենքում նշված գործառույթներն իրականացնելու եւ նպատակներին հասնելու համար, սակայն պարտավոր են առավելագույնս օգտագործել առկա իրավական եւ քաղաքական մեխանիզմներն այդ ուղղությամբ։ Արցախի Հանրապետության տարածքները պետք է դեօկուպացվեն, եւ մեր քաղաքացիները պետք է վերադառնան իրենց տները»: Այսպիսով՝ օրենքի ընդունումը փաստում է, որ Արցախը չի համակերպվել ներկա իրողությունների հետ եւ ցանկացած հնարավորություն օգտագործելու է այդ մասին բարձրաձայնելու համար։ Այն փաստում է ոչ միայն տարածքների կորստի, այլեւ արցախցիների իրավունքների խախտման մասին։

Ստեղծված իրողությունների հետ չհամակերպվելու պատճառների հիմքում պատմական իրողություններն են։ 1375 թ. Կիլիկիայի հայոց թագավորության անկումից հետո Հայկական լեռնաշխարհի տարբեր անկյուններում, մասնավորապես լեռնային շրջաններում, իրենց կիսաանկախ գոյությունն էին պահպանել մի շարք մանր իշխանություններ։ Դրանցից առավել հզորն Արցախի մելիքություններն էին, որոնց վիճակված էր մեծ դեր խաղալ թե՛ ուշ միջնադարի հայոց պատմության մեջ, թե՛ նոր եւ նորագույն ժամանակներում։ Այդ մելիքությունների շնորհիվ էր, որ ինչ-որ չափով պահպանվեցին եւ հետագա սերունդներին փոխանցվեցին պետականության մասին գիտելիքները, հիշողությունը, եւ արդյունքում վերստին վերականգնվեց հայոց պետականությունը:

Կատարվածից պետք է նաեւ դասեր քաղել, խոսքը վերաբերում է թե՛ երեք հարյուր, թե՛ երեսուն տարվա վաղեմություն ունեցող պատմական իրադարձություններին եւ ճակատագրական դարձած սխալներին ու թերացումներին։ Մենք կարողանում ենք համախմբման միջոցով լուծել մեր առջեւ կանգնած գոյութենական մարտահրավերները, սակայն դրանց ամրապնդման եւ հետագա փուլերին անցնելու միավորող գաղափարներ ու նպատակներ չեն դրվում։ Հայոց զենքը մեր պատմության գրքում փառահեղ էջեր է գրում, սակայն մենք դեռեւս մնում ենք ժողովրդից ազգ դառնալու ճանապարհին։

Թեգեր: անկախությունԱրցախճանաչում
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հնարավոր մերձեցումը՝ ոչ դաշնակիցների հաշվին

Հնարավոր մերձեցումը՝ ոչ դաշնակիցների հաշվին

Դոհայում կանցկացվի գազ արտահանող երկրների գագաթնաժողովը

Դոհայում կանցկացվի գազ արտահանող երկրների գագաթնաժողովը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist