Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Պատրանքային չափորոշիչներից ազատվելու եւս մեկ շրջան

Մարտի 1, 2022
Հանրապետություն
Պատրանքային չափորոշիչներից ազատվելու եւս մեկ շրջան
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
648
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուս-ուկրաինական իրադարձությունների համապատկերին հայ հանրությունը կարող է ձերբազատվել (եւս մեկ փորձ) տարիներ շարունակ իրեն մատուցված կեղծ «ուսմունքներից»։ Գաղափարներ, հենց որոնց պատճառով նաեւ հնարավոր եղավ այդքան դյուրությամբ երկփեղկել մեր հասարակությունը։ Հանրության այն հատվածի մասին է խոսքը, որը տեղեկատվական հոսքերի ճիշտ ու սխալն ընկալում է ըստ տվյալ տեղեկատվության քանակական ցուցիչի։ Օրինակ՝ ինչքան շատ է ասվում, որ մշակույթն ու շոու բիզնես կոչվող ցուցադրության գործը քաղաքականության հետ կապ չունեն, հանրությունն այդքան շատ է հավատում դրան՝ ողջունելով նաեւ նրանց, ովքեր տարածում են այդ գաղափարը։ Իսկ… պետության գործերում մանրուքներ չկան։ Եվ երբ գալիս է պահը, որ պետությունը որեւէ հարցի շուրջ պետք է միակամ գործի, չի ստացվում, որովհետեւ կեղծ քարոզչության հետեւանքով բնավորված ճեղքերն ի հայտ են գալիս միանգամից։

Խոսենք՝ փակագծերը բացելով։ Պարբերաբար մեր ուղեղները լցնում են, որ սպորտը, մշակույթը, շոու բիզնեսն ու քաղաքականությունը միմյանց հետ կապ չունեցող երեւույթներ են։ Հետեւանքը լինում է այն, որ պետության համար կարեւորագույն պահերին, երբ անհրաժեշտ է, որ այս ոլորտի ներկայացուցիչները զրուցեն հանրության հետ, լռություն է տիրում։ Որովհետեւ մարզիկը, արվեստի մարդը, երգիչը կամ համաձայն են քաղաքականության հետ կապ չունենալու իրենց «առաքելությանը», կամ չեն տիրապետության հանրության հետ զրուցելու նուրբ շերտերին, կամ էլ վախենում են չընկալված լինել այն հանրության կողմից, որ հաճույքով մարսել է կեղծ գաղափարները։  Հարգանքս, իհարկե, ձայն բարձրացնողներին, որոնց ձայնը, սակայն, լսելի չէ, քանզի քանակական ցուցիչն ապահովել չի կարողանում։ Ու հարթակը մնում է զանազան աստղակերպերին, որոնք միջազգային հարթակում լինելու դեպքում էլ բարձրախոսն օգտագործում են ոչ թե իրենց գործի ու երկրի քարոզի օգտին, այլ՝ հանուն կեղծ գաղափարների տարածման. «վայ չէ, ի՜նչ եք ասում, ի՜նչ թշնամություն, մենք Ադրբեջանի պատվիրակի հետ գրկախառնվեցինք», «բայց մենք երգում ենք ու պարում ենք, ի՜նչ քաղաքականություն» եւ այլն։ Հիմա սոցցացերում կարդում են՝ Ռուսաստանը զրկվել է «Եվրատեսիլ 2022»-ին մասնակցելու իրավունքից, ՖԻԴԵ-ն արգելել է ռուս եւ բելառուս շախմատիստներին հանդես գալ իրենց երկրների դրոշի ներքո, ՖԻՖԱ-ն Ռուսաստանին արգելեց հանդես գալ իր դրոշով եւ հիմնով, եւ զարմանում են՝ բա ասում էին քաղաքականության հետ կապ չունի։ Ուրեմն՝ եթե վաղը չմոռացվի այս ամենի՝ քաղաքականության հետ ուղղակի կապը, կարող է արձանագրվել դաս առաջինը։

Դաս երկրորդ։ Տարիներ շարունակ մեզ վարժեցրել են երկակի, նույնիսկ եռակի ստանդարտներն ընկալել իբրեւ բացարձակ ճշմարտություն։ Մինչդեռ սա պատրանք է, որից ժամ առաջ ազատվելն անհրաժեշտություն է մեր հանրության համար։ Հիշում ենք արցախյան պատերազմի օրերին միջազգային հանրություն կոչվածի կողմից հնչող անդեմ հայտարարությունները, կոչերը։ Թեեւ եթե ուշադիր լինեինք, կհասկանայինք, որ դրանք բնավ էլ անդեմ չեն, այլ՝ հավասարության նշան դնող։ Իսկ եթե հավասարության նշան է դրվում սեփական հողը պաշտպանող հայի եւ հայի հողի վրա հարձակվողի միջեւ, ապա դա նշանակում է մի բան՝ հայտարարությունը հօգուտ հայի հողի վրա հարձակվողի է։ Եթե հավասարության նշան է դրվում զինական պատիվը պահող հայի ու հայի հանդեպ ռազմական հանցագործություններ կատարած թշնամու  միջեւ, ապա հայտարարությունը հօգուտ հանցագործի է։ Եթե հավասարության նշան է դրվում հայկական կողմի, որ բուժում է թշնամու զինվորին ու ադրբեջանական կողմի, որ խոշտանգում է հայ զինվորին, միջեւ, ուրեմն հայտարարությունը բնավ էլ անդեմ չէ, այլ հօգուտ խոշտանգողի է։ Եթե դեռ դաս չենք քաղել սրանից եւ դեռ հույսեր ենք տածում ամենազոր միջազգային հանրության նկատմամբ, գոնե փորձենք հիմա զուգահեռներ անցկացնելով հասկանալ համաշխարհային խոշոր խաղերի խորքը։

Դաս երրորդ՝ հանրության առավել գիտակ հատվածը (փորձագետներ, մասնագետներ),  որ տեղեկատվության առավել լայն հոսքերի է տիրապետում, այդ հոսքերի վերլուծությունը հնարավորինս պարզ պետք է մատուցի հանրությանը՝ բայց առանց ազդեցության կողմնորոշումների։ Օրինակ, երբ խոսում են SWIFT վճարային համակարգից ՌԴ-ի մի շարք բանկերի անջատման քայլերից ու դրա հետեւանքներից, պետք է խոսեն նաեւ այն փաստից, որ, ասենք, Չինաստանը չի աջակցել այդ համակարգից ՌԴ-ի անջատմանը։ Եվ նոր միայն համապարփակ ներկայացնեն այդ ամբողջ գործընթացի հետեւանքն ու դրա ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա։ Կամ՝ ռուբլու արժեզրկման հետեւանքով կանխատեսել ռուսական տնտեսական կոլապս ու խոսել ՀՀ  տնտեսության վրա դրա ազդեցությունից, թերի է։ Ամբողջական եզրակացության համար զուգահեռ պետք է խոսվի նաեւ նավթի կտրուկ թանկացումից, ռուսական գազային մատակարարումներից։ Այո, ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կարող են կասեցնել դեպի Արեւմուտք ռուսական գազի ու նավթի մուտքը, բայց չպետք է մոռանալ նաեւ, որ ռուսական կողմը սպառման մեկ այլ գլխավոր ուղղություն ունի՝ Ասիան։ Օրինակ՝ Չինաստանի ազգային նավթագազային ընկերության հետ երկարաժամկետ մատակարարման պայմանագիր ունի եւն։ Այո, համապարփակ տեղեկատվության մշակումը դժվար ու տանջալից գործընթաց է։ Բայց պիտի արվի եւ միայն վերջնական եզրահանգումը մատչելի մատուցվի հանրության այն հատվածին, որին ուզում ենք հասանելի դարձնել իրական տեղեկատվությունը։ Որովհետեւ սա շատ նուրբ թեմա է, որովհետեւ մեր հանրության մի մասն ապրում է ռուսական տրանսֆերտների հաշվին։ Որովհետեւ մեր տնտեսությունը շատ զգայուն է այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է ռուսական տնտեսությունում։

Շարքը կարող ենք շարունակել. բայց սա էլ բավարար է հասկանալու համար, որ երբ հանրությունը կրթվի, կկարողանա վերլուծել։ Իսկ վերլուծող հանրությանը չեն կարող խաբել անորակ, ոչ ստույգ տեղեկույթով, կեղծ գաղափարներով, պատրանքային ստանդարտներով եւ այլն։ Իսկ այսպիսի հանրությունը միշտ ավելի լավ կծառայի իր պետությանն ու երկրին։

Թեգեր: ՀայաստանՈւկրաինապատերազմՌուսաստանՏնտեսություն
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ի՞նչ սահմաններով է ԵՄ-ն պատրաստ ընդունել Ուկրաինային

Ի՞նչ սահմաններով է ԵՄ-ն պատրաստ ընդունել Ուկրաինային

Արեւելքի եւ Արեւմուտքի աքցանում

Արեւելքի եւ Արեւմուտքի աքցանում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Հայ թյուրքագիտության զարգացման արդի փուլի առանձնահատկությունների շուրջ

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist