Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Օգոստոսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Հայ ձեռներեցը միշտ որոնել, գտել ու իմացել է իր անելիքը»

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը Գործարարի օրվա առթիվ

Մարտի 3, 2022
Հանրապետություն
«Հայ ձեռներեցը միշտ որոնել, գտել ու իմացել է իր անելիքը»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
186
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հարգելի՛ գործարարներ,

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Գործարարի օրվա կապակցությամբ։ Այս տարի մարտի 3-ն առանձնահատուկ խորհուրդ ունի՝ լրանում է հայ մեծանուն ձեռներեց ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-րդ տարեդարձը։ Չնայած անցած երկար ժամանակահատվածին, այսօր էլ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում արժանավոր հայորդուն՝ որպես հաջողված գործարարի, ազգանվեր գործչի, մեծ հումանիստի։

Ներկայում էլ մեզանում մեծ թիվ են կազմում Մանթաշյանցի կերպարին ու պատգամներին հավատարիմ գործարարները, որոնց անկոտրում ջանքերն ուղղված են ոչ միայն իրենց ընկերությունների բնականոն գործունեության հստակ կազմակերպմանը, այլեւ հանրային բարիքների, աշխատատեղերի ստեղծմանը, երկրի ու հասարակության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը։

Կարող ենք վստահաբար արձանագրել, որ այսօր Հայաստանում ունենք կայացած արհեստավարժ գործարար համայնք, որն իր ներուժով լիովին մրցունակ է միջազգային տնտեսական հարթակներում, կարող՝ արագ կողմնորոշվելու հանկարծահաս մարտահրավերների պայմաններում, նորարարական մոտեցումներ ու ճկուն մարտավարություն դրսեւորելու համաշխարհային տնտեսության միտումներին ու վայրիվերումներին համապատասխան։ Այդ կայացվածությունը վառ դրսեւորվեց նաեւ մեր երկրին պարտադրված պատերազմի ընթացքում, հետպատերազմյան ու համավարակային շրջանում, երբ գործարարության շնորհիվ պահպանվեց տնտեսական կայունությունը, աշխատատեղերի կրճատումներ չարձանագրվեցին, հաղթահարվեցին բազմաթիվ կազմակերպչական ու  սոցիալական խնդիրներ, իրականացվեցին մեծաթիվ բարեգործական նախաձեռնություններ։

Ժամանակներն այնպիսին են, որ ականատեսն ենք աշխարհաքաղաքական ու տնտեսական արագընթաց փոփոխությունների, օր օրի ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ։ Դրանց դիմակայելու ու հաղթահարելու լավագույն ճանապարհն անխոնջ շարունակական աշխատանքն է, եղած ներուժի, ջանքերի մեկտեղումը, ստեղծարար ու արդիական լուծումների որոնումը, հայրենական եւ սփյուռքի գործարար կարողությունների համադրումը, նպատակային ռազմավարությամբ Հայաստանի ու Արցախի տնտեսական հզորությունների ամրապնդումը եւ զարգացումը։

Հայ ձեռներեցը միշտ որոնել, գտել ու իմացել է իր անելիքը։ Ուստի, հարգելի՛ գործընկերներ, օրվա խորհրդին համահունչ՝ հաջողություններ եմ մաղթում ձեր գործարար նախաձեռնություններին, երկրի տնտեսական հզորությանն ուղղված ջանքերին, ազգանպաստ ու հայրենանվեր գործունեությանը։  

Թեգեր: Արսեն Ղազարյան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Նոր կարիբյան ճգնաժա՞մ

Նոր կարիբյան ճգնաժա՞մ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    438 Կիսվել են
    Կիսվել 175 Tweet 110
  • «Երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ…»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Տարածաշրջանային ճանապարհները պետք է բացվեն

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    106 Կիսվել են
    Կիսվել 42 Tweet 27
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    305 Կիսվել են
    Կիսվել 122 Tweet 76

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist