Լրացավ հայ երաժշտական արվեստի նվիրյալներից մեկի՝ Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ԱՀ ժողովրդական արտիստ Գեւորգ Մուրադյանի ծննդյան 75-ամյակը: «COVID-19» համավարակի կանխարգելմամբ պայմանավորված՝ հոբելյանական միջոցառում չկազմակերպվեց: Արվեստագետը խոստովանեց, որ ինքն էլ «հոբելյանական երեկոյի» անցկացման անհրաժեշտություն չի տեսնում: Նրա խոսքով՝ միանգամայն անլուրջ կլիներ արցախյան 44-օրյա պատերազմի վերքերը դեռ չսպիացած՝ հոբելյան նշել: Երկար խորհելուց հետո մաեստրոն որոշել էր «հոբելյանական հաշվետվությամբ» հանդես գալ արվեստագետների առաջ: Նվագախմբի համերգը, որը կայացավ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի մեծ դահլիճում, նվիրված էր արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների հիշատակին…
Շուրջ 20 տարի առաջ էր, երբ Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանա-վորությամբ եւ ԱՀ կառավարության աջակցությամբ Արցախի հոգեւոր կյանքում իրակա-նություն դարձավ վաղուց սպասված եւս մի լուսավոր երազանք: Պետական կարգավիճակ ունեցող մեկ տասնյակից ավելի գեղարվեստական կոլեկտիվներին միացավ ու համեր-գային անդրանիկ ծրագրով հանդիսատեսին իր հավատարմագիր-այցետոմսը հանձնեց նորածնունդ պետական կամերային նվագախումբը, որի ղեկը ստանձնեց ճանաչված դի-րիժոր, փորձառու մանկավարժ ու երգչախմբավար Գեւորգ Մուրադյանը:
Մինչ այդ նա Երեւանի սիմֆոնիկ նվագախմբի, ապա` ֆիլհարմոնիկ երգչախմբի գեղար-վեստական ղեկավարն ու դիրիժորն էր եւ դասավանդում էր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նրա փոխարեն գուցե շատերը կնախընտրեին մայրա-քաղաքային հորդաբուխ կյանքն ու հոգեւոր-մշակութային հարուստ առօրյան, մանավանդ արվեստի, երաժշտության բնագավառում ինքնադրսեւորվելու, ստեղծագործական կարի-երայի համար լայն հեռանկարներ էին բացվում, սակայն Գ. Մուրադյանը վճռական էր իր որոշման մեջ: Արցախում սիմֆոնիկ նվագախումբ ունենալն ու դասական երաժշտություն հնչեցնելը նա իր գերագույն նպատակներից մեկն էր համարում: Եվ եկավ արհեստավարժ երաժիշտների ու արվեստագետների ընտրանու հետ: Եկավ ու արցախցի գործընկերնե-րի հետ բազում մտահղացումներով ոգեշնչված՝ ստեղծեց նախադեպը չունեցող մի հրաշ-ալի կոլեկտիվ, որն այսօր արժանապատվորեն կարող է քննություն բռնել ոչ միայն տարա-ծաշրջանում, այլեւ աշխարհի շատ երկրներում:
Գեւորգ Մուրադյանի առաքելությունն արժեվորվում է այն բանով, որ Արցախ գալով՝ նա դասական երաժշտության արվեստը փաստացի «ռադիոհեռուստաէկրաններից դուրս բե-րեց ու բարձրացրեց բեմ», համաշխարհային հսկաների ստեղծագործությունները ոչ մի-այն ընկալելի, այլեւ շոշափելի դարձրեց երաժշտասեր հասարակությանը: Իր տաղանդի եւ կազմակերպչական ընդունակությունների շնորհիվ գերեց լեփլեցուն դահլիճը՝ մշտապես «ամրագրելով» իր լսարանը: Ու տեսնել է պետք, թե կախարդական փայտիկի նուրբ, եր-բեմն «գիժ» շարժումներով ինչպես է «համակարգում» նվագախմբի մասնակիցների կա-տարումը եւ հանդիսատեսներին հրամցնում Բախի, Մոցարտի, Չայկովսկու, Կոմիտասի, Բեթհովենի, Բրամսի, Խաչատրյանի, համաշխարհային մյուս երեւելիների հոգեպարար, կախարդական երաժշտության հնչյունները` նվաճելով նրանց սրտերը…
«Գեւորգը յուրաքանչյուր ստեղծագործության մեջ այնպիսի շերտեր ու երանգներ է բացա-հայտում, որոնց մասին, հնարավոր է, հեղինակն անգամ չի էլ մտածել,- կարծում է կոմպո-զիտոր Մարտին Վարդազարյանը:- Տաղանդավոր դիրիժորին բնորոշ են ժեստի մեղմու-թյունը, յուրաքանչյուր շարժման ճշգրտությունը, զգացմունքային հագեցվածությունը: Գեւ-որգ Մուրադյանը, երաժշտությունը պարզապես սինթեզելով իր մեջ, այն անցկացնում է սր-տի քուրայով, հուզում եւ կախարդում դահլիճը»…
Կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի համոզմամբ՝ նվագախմ-բի եւ ունկնդիրների միջեւ կայացած մտերմությունն այնքան է ներդաշնակ, որ ելույթի պա-հին դահլիճում տիրող խորհրդավոր լռությունը միմիայն ծափողջույններն են «խախ-տում»… Այլ կերպ ասած, այնպիսի փոխվստահություն է ձեռք բերվել, որ ոչինչ ի զորու չէ խաթարելու այդ ներդաշնակությունը:
«Երբ ձեւավորվել էր նվագախումբը, եւ առաջին ելույթը պիտի ունենայինք ունկնդիրների առաջ, ողջունելով դահլիճում ներկաներին` խնդրեցի անջատել բջջային հեռախոսները,- հիշում է Գ. Մուրադյանը:- Դրանից հետո այլեւս հարկ չեղավ բջջայինների համար զգուշ-ացնել մարդկանց, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրը նրբաճաշակ է, զգայուն եւ ամե-նակարեւորը` խոր հարգանք ունի արվեստի նկատմամբ: Իսկ երբ դահլիճում` քո դիմաց բարձրաճաշակ ունկնդիրներ են, պարտավորված ես երբեք հուսախաբ չանել նրանց: Եվ, առիթից օգտվելով, ուղղակի կցանկանայի խոստովանել, որ մեր ժամանակներում երջան-կություն է նման հանդիսատես ունենալը»:
Իրավացի է մաեստրոն: Իրոք, անհնար է ունկնդրել Գ. Մուրադյանի գլխավորած նվա-գախմբի ելույթներն ու չհուզվել, ոգեշնչման պահեր չապրել: Համերգի ժամանակ նա այն-պես է մերվում դասական երաժշտությանը, նվագախմբին, որ սեփական զգացումներն ու ընկալումները սրտից` հայացքին, ապա` նվագարական ձողիկին են փոխանցվում: Ու եր-կունքի պահին դիրիժորի ստեղծագործական պոռթկումն անդրադարձվում է մերթ մեղմ ու թեթեւ, մերթ էլ` ըմբոստ հնչյունների «տեսքով»: Գուցե հենց դա է գաղտնիքը, որ համեր-գից հետո հանդիսատեսն իրեն առավել կատարյալ ու ինքնամաքրված է զգում…
«Գարնան առաջին ամսվա առաջին օրվա ծնունդ եմ: Ու երեւի նաեւ Աստծո մատն է խա-ռը մարտին իմ լույս աշխարհ գալու «գործընթացում»,- կատակով նկատում է արվեստա-գետը:- «Մեղքս» ի՞նչ թաքցնեմ: Երբեմն գժության պահեր նաեւ ինքս եմ ունենում: Ախր հնարավոր չէ գեղեցիկը տեսնել ու չհմայվել, չգժվել: Չէ՞ որ, ստեղծագործող մարդը, «մնա-լով ինքն իր հետ», մելամաղձության մեջ է հայտնվում: Իսկ որպեսզի հիասթափության, տրտմության պահեր քիչ ունենաս եւ ձերբազատվել կարողանաս քեզ ճնշող մշուշոտ զգա-ցումներից, երբեմն գժվել է պետք… Վերջապես տարիքի մեջ չէ մարդու բովանդակությու-նը: Մարդու էությունն իր գործունեության, պահվածքի մեջ է»:
Ավելի քան կեսդարյա ստեղծագործական ուղի անցած արվեստագետի անկեղծությանը, որն ավելի շատ ինքնախոստովանության է նման, անհնար է չհավատալ: «Ելույթի պահին չընկալել ու չվայելել երաժշտությունը, չհաղորդակցվել դահլիճի հետ եւ լիարժեք դիրիժո-րել, անհնար է»,- զրույցի ժամանակ մի առիթով ասել է Գ. Մուրադյանը եւ անմիջապես ավելացրել, թե «դիրիժորելն անչափ նուրբ եւ գերզգայուն հոգիներ սնուցող արվեստ է», ու պիտի կարողանաս նավապետի ճշգրտությամբ այնպես «թիավարել» նվագախումբը, որ նրա անդամներից ոչ ոք դուրս չմնա երամի ճախրանքից ..․