Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Այս խաչը մեզ հետ է երկու հազարամյակ, նրա ճամփան շա՜տ երկար է…»

Մարտի 23, 2022
Մշակույթ
«Այս խաչը մեզ հետ է երկու հազարամյակ, նրա ճամփան շա՜տ երկար է…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
180
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գրականագետ, արձակագիր Ավիկ Իսահակյանն ավարտել է «Սեւանա կղզի» հուշապատումը, որից մեկ հատված առաջին անգամ տպագրվում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում։

Եվ դարձյալ մեր «Պարիժանկա» մոտորանավակը թռչում է Սեւանի կապույտ ջրերով։ Մենք ուղեւորվում ենք Գավառ, կուսշրջկոմի առաջին քարտուղար Պապին Հայրապետյանի հրավերով։ Մեկ օր անցկացնել Գավառում, իսկ երեկոյան ակումբում պետք է տեղի ունենար հանդիպում Վարպետի եւ նրա հետ եկած հայ գրողների հետ։

Սեւանի հյուսիս արեւմտյան ափից, որտեղ կղզին էր, լճի ամենահեռավոր հարավային կետը Վանեվանն է, որտեղ եւս կար մի երկու հին վանքային համալիր։

Վարպետն առաջարկեց. քանի որ երկար ճանապարհ ենք դուրս եկել երկու օրով, սկզբում ուղիղ կտրենք-անցնենք լիճը, դուրս գանք Մարտունի-Վարդենիսի կողմերը, այնտեղ էլ իշխանուհի Մարիամի 9-րդ դարում կառուցած համալիրները կան՝ Վանեվանը եւ Կոթավանքը, իսկ հետո արեւմտյան ափով կուղեւորվենք Գավառ. «Ես բենզինը կառնեմ, եթե պակասի։ Այս տեղերում ես եղել եմ 1939 թ. ամռանը, չնաշխարհիկ տեղեր են. շա՜տ ճամփաներ էլ ձիով եմ անցել, կուզենայի նորեն տեսնել, տեսնել թոռանս՝ Ավիկի աչքերով…»։

Վարպետի խոսքերն ընդունվեցին ընդհանուր հավանությամբ։

-Պապինը մեզ ժամը քանիսի՞ն է սպասում։

-Վարպետ ջա՛ն, սկզբում ճաշ, իսկ հետո երեկոյան Գավառի ակումբում հանդիպում,- պատասխանեց Քոչարը։

-Ճաշը կսպասի, առավել եւս` Պապինը։ Իսկ ա՛յ Վանեվանը եւ Կոթավանքը տեսնելու հնարավորություն էլ ե՞րբ ենք ունենալու, այն էլ այսպիսի խմբով։

Որոշված էր, սկզբում գնում ենք դիտելու Մարտունու ու Վարդենիսի շրջակա վանքերը։ Վարպետի խոսքը օրենք է։

Մարդկային կյանքը, այս խոսքերը գրելիս մտածում եմ ես, վաղանցիկ կատեգորիա է, Վարպետի «էլ ե՞րբ ենք ունենալու» խոսքը հենց այդ վաղանցիկության հաստատումն է… Էլ չեմ ասում, որ մենք բոլորս Սեւանի կողքին՝ ջրհեղեղի ականատես Սեւանի կողքին, այն վիճակում ենք, ինչ Վարպետը հիշատակում է իր հանճարեղ գործում.

Արարատի ծեր կատարին

Դար է եկել վայրկյանի պես

Ու անցել։

Մեր նավավարը՝ Սոբերտ Մանուկյանը, այս կախարդական լճի ջրերի լեզուն լավ գիտեր, շուտով մի հարմար տեղ հանգրվանեց «Պարիժանկան»։

-Բենզին ունե՞ս, թե՞ ճամփին վերցնենք։

-Նավապետը երկու կանեստր զապաս է տվել, Վարպետ ջան, հոգ չանեք։

«Ինչպես ասացի, ես այս տեղերը մի տասնհինգ տարի առաջ ձիով եմ անցել, առույգ էի, ամուր փափախ դնելու կարիք էլ չունեի,- մտաբերում էր Վարպետը,- սրանք Մարտունու լճամերձ դաշտերն են, այստեղ ընտիր ցորեն է աճում, մի քիչ էլ հարավ-արեւելք նշանավոր յայլաներ են, իսկական ալպիական մարգագետիններ, այստեղ ցուրտ է բավական, եւ ծիրան, խաղող չի աճում, փոխարենը՝ միս, պանիր, մեղր, յուղ։ Եթե մենք նորմալ հարեւաններ ունենայինք, այս ամենը մեծ շուկա կհանեինք։ Մարտունուց նաեւ շատ կարճ ճանապարհ է գնում դեպի Ղարաբաղ, բայց տասնամյակներ շարունակ այն բարձիթողի է։ Այստեղից Ջոջ-կող սարալանջով կարող ես բարձրանալ դեպի Սելիմի (Վարդենյաց) լեռնանցք»։

Սա շատ հին քարավանային ուղի է՝ Պարսկաստանից Նախճըվան եւ ապա՝ Սեւանով այնտեղից էլ Վրաստան։ Այս տարածքներում 9-10-րդ դարերում բուռն կյանք է եղել. քաղաքներ, վանքային համալիրներ, մնացել են լիճն ու վանքը։ Լճից բավական պետք է անցնեիր, որ հասնեիր մի գողտրիկ ձորակի մեջ պատսպարված Վանեվանի եկեղեցին։ Այն բավական լավ պահպանված էր։ Ինչե՜ր չեն անցել այս եկեղեցու վրայով, իսկ նա կանգնած է, անխորտակելի։ Զուր չէ, որ նվիրված է Գրիգոր Լուսավորչին։

Գավիթի ներսում կամարներին հենված խաչքարեր կան։ Վարպետն ուշադիր զննում է դրանք, տնտղում ձեռքով, կարծես շոյում.

-Եկեղեցում պիտի հավատացյալներ լինեն, որ նա հարատեւի, մեր ժողովուրդը դարեր Քրիստոսի լույսով է մաքառել, այս դարի սկզբի ավերումները, հեղափոխությունները բերին վիթխարի վնաս հասցրին մեզ կոտորածներից ոչ պակաս աղետալի՝ հեղափոխականները ժողովրդին փորձեցին կտրել իր կրոնից, ամայացնել վանքերը, անհավատություն սերմանել։ Բայց զո՜ւր, ոչինչ չի ստացվի նրանց մոտ…

Ու տարավ ձեռնափայտը սովորական շարժումով ուսից վերեւ՝ թեք, այսինքն՝ «վերեւների» կողմը. «Տեսնենք ո՞վ ում»։

Ես, որ լուռ լսում էի պապիս մենախոսությունը, կեսը հասկանում, կեսը չէ, բայց նա խոսում էր հաստատ, անվարան. «Այս խաչը մեզ հետ է երկու հազարամյակ, նրա ճամփան շա՜տ երկար է, մենք էլ կքայլենք շատ երկար…»։

Սոֆիկ տատս ասաց. «Ավետիք ջան, արի՛ արդեն վերադառնանք Գավառ, արեւը քանի մայր չի մտել, չհոգնես, ժողովուրդն էլ քեզ է սպասում»։

Եվ այսպես որոշում ընդունվեց Վանեվանից մեկնել ուղիղ Գավառ:

-Լա՛վ, իսկ Կոթավանքը մյուս անգամ, կամ Ավիկը մենակ կգնա իր սիրածի հետ,- եզրափակեց Վարպետը։

Սակայն բանաստեղծը հոգնած չէր, քայլում էր դանդաղ, բայց հաստատ, դեռ մի տեղ էլ՝ խաչքարերի մոտ կանգնեց, ու Քոչարի հետ ծխեցին։

Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Թեգեր: Ավիկ ԻսահակյանգրողՍեւան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Թումանյանն իր արվեստով նման է կախարդի…»

«Թումանյանն իր արվեստով նման է կախարդի…»

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Հոգեւոր արմատ. ի՞նչ է այն

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist