Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Առավել զգոն ու միաբան լինենք

Երբ վերստին վտանգված է Արցախի ճակատագիրը

Մարտի 29, 2022
Տարածաշրջան
Առավել զգոն ու միաբան լինենք
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
479
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արդեն վեցերորդ օրն է, ինչ Ասկերանի շրջանի սահմանամերձ Խրամորթ եւ Փառուխ գյուղերում իրադրությունը շարունակում է մնալ լարված: Ադրբեջանը շարունակելով Արցախի դեմ ցեղասպան իր քաղաքականությունը, նպատակին հասնելու համար ոչ մի հանցանքի առաջ կանգ չի առնում: Չբավարարվելով շաբաթներ առաջ Հայաստանից՝ դեպի Արցախ մուտք գործող գազատարի խափանմամբ, ինչը հումանիտար աղետի պատճառ դարձավ ամենածայրահեղ դրսեւորումներով, խախտելով հրադադարի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, Ադրբեջանի զինված ուժերը հատեցին շփման գիծը եւ ներխուժեցին Փառուխ բնակավայրը:

Ըստ ԱՀ տեղեկատվական շտաբի՝ առայժմ ռուս խաղաղապահներին չի հաջողվել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին վերադարձնել ելման դիրքեր, եւ այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են: Միաժամանակ չեն դադարում թշնամու առաջխաղացման փորձերը Շիկաքարի ռազմավարական նշանակության բարձունքների նվաճման համար: Մարտի 26-ի գիշերը թեժ մարտեր են ընթացել կողմերի միջեւ Քարագլուխ բնակավայրի ուղղությամբ, հայկական ջոկատները հիմնականում կասեցրել են հակառակորդի հարձակումները: Ցավոք, դաժան, անհավասար մարտերում անհնար է եղել խուսափել կորուստներից:

Ադրբեջանցիներն ամեն կերպ ձգտում են տիրանալ Քարագլխի բարձունքին, որի նվաճումը  ճակատագրական կարող է լինել արցախցիների համար: Ամրանալ Շիկաքարում եւ ռազմական նոր կառույցներ ապահովել այնտեղ, ռազմագետների համոզմամբ, նշանակում է մինչեւ Խաչենի հովիտ ամբողջովին վերահսկողության տակ առնել Ասկերանի շրջանի գրեթե բոլոր բնակավայրերն ու մայրաքաղաք Ստեփանակերտը եւ թիրախավորել ողջ խաղաղ բնակչությանը: Դժբախտաբար, Արցախում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին արտերկրից շատ քչերն են արձագանքում: Միջազգային հանրություն կոչվածը շարունակում է անտարբեր մնալ արցախցու ցավի եւ իր հողում անվտանգ ապրելու պահանջի նկատմամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ադրբեջանական կողմին ուղղված «հորդորները» նույնպես տեղ չեն հասնում…

Ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու, Արցախի խաղաղ բնակչության սպանդը կանխելու եւ անվտանգությունը լիարժեք ապահովելու նպատակով ԱՀ նախագահ Ա. Հարությունյանն Անվտանգության խորհրդի անունից դիմել է ՌԴ նախագահ Վ. Պուտինին՝ խաղաղապահ զորագնդի կազմը եւ զինտեխնիկայի քանակն ավելացնելու խնդրանքով: Նրանում մասնավորապես նշվում է, որ ելնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից եւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնության դրույթներից, խնդրվում է լրացուցիչ անվտանգության երաշխիքներ ստեղծել՝ ադրբեջանական զինված ուժերի օրեցօր աճող ռազմական նկրտումները զսպելու, Արցախի արեւելյան սահմանի ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիան հետ մղելու ու ելման դիրքեր վերադարձնելու համար:

Թշնամու հերթական հանցագործությունները դատապարտելու ու պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայտարարություններով հանդես են եկել ԱՀ արտգործնախարարությունը եւ Մարդու իրավունքների պաշտպանը, հասարակական մի շարք կազմակերպություններ: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությանը եւ Արցախի բնակչության ֆիզիկական գոյության հետագա ճակատագրին, անվտանգության ապահովման պահանջով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Արցախի կանայք՝ հանուն Արցախի ապագայի» հասարակական կազմակերպությունը հրավիրել է հանրահավաք, որտեղ ելույթ ունեցողները կոչ են արել համայն աշխարհի հայությանը՝ համախմբվել եւ կանգնել Արցախի կողքին, թույլ չտալ նոր ցեղասպանություն:

«Ճակատագրական  այս պահին առավել զգոն, համախմբված եւ միաբան լինելու, վտանգված հայրենիքը նենգ թշնամուց փրկելու» կոչով ժողովրդին է դիմել Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Հավելենք, որ երկիրը գտնվում է ռազմական դրության պայմաններում, եւ ԱՀ նախագահի հրամանագրով հանրապետությունում արգելված են հանրահավաքներն ու գործադուլները:

Արցախի Հանրապետության նախագահ Ա. Հարությունյանը նախօրեին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որտեղ երկրում առկա ռազմաքաղաքական վերջին իրադարձությունների վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը: Նախագահը հանդիպել է նաեւ խորհրդարանի պատգամավորների հետ ու նրանց ներկայացրել իրադրությունը շփման գծում: Նա ընդգծել է, թե բոլոր մակարդակներով տարվում են համապատասխան աշխատանքներ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական, հումանիտար եւ հոգեբանական գործողությունները դադարեցնելու, Արցախում բնականոն կյանքը վերադարձնելու ուղղությամբ: Երկրի ղեկավարն այցելել է Ասկերանի շրջանի Խրամորթ ու Խանապատ համայնքներ եւ բնակիչների հետ քննարկել նրանց մտահոգող խնդիրները:

Թեգեր: ԱրցախԵԱՀԿՌուսաստանսահմանՓառուխ գյուղ
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«Բարձունքը գրավված է, կարող եք սկսել հարձակումը»

«Բարձունքը գրավված է, կարող եք սկսել հարձակումը»

Քրդերի ճակատագիրն Ադրբեջանում

Քրդերի ճակատագիրն Ադրբեջանում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Միտքը կենսական շահի կվերածվի, երբ իրացվի

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist