Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Շահմուրատը, որ հայ հողի սերմն է, հայ ջրովը սնված…»

Այն ժամանակների Ֆրանսիայի ամենաթովիչ տենորը

Ապրիլի 6, 2022
Մշակույթ
«Շահմուրատը, որ հայ հողի սերմն է, հայ ջրովը սնված…»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
444
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Աշխարհով մեկ թափառելուց հոգնած, արդեն խարխլված առողջությամբ, նյութապես խիստ անապահով Շահմուրադյանը 1930 թ. վերադառնում է Եվրոպա, գալիս Փարիզ եւ ամենից առաջ շտապում հիվանդանոցում տառապող իր մեծ ուսուցչի՝ Կոմիտասի մոտ: Հիվանդասենյակում, որտեղ Կոմիտասն էր պառկած, բժշկի խորհրդով երգում է «Հայաստան, երկիր դրախտավայր» երգը, որի առաջին քառատողն իսկ մոգական ազդեցություն է ունենում Կոմիտասի վրա: Նա ճանաչում է իր սիրելի աշակերտին, վեր է կենում անկողնուց, ձեռքերը տարածում գրկելու համար եւ բացականչում միակ բառը՝ Արմենա՛կս… Այդքանը միայն: Կոմիտասն այլեւս ոչ ճանաչում է, ոչ հիշում եւ ոչ էլ պատասխանում է Շահմուրադյանի հարցերին: Գնում է լուսամուտի մոտ, դեմքը հպում ապակուն եւ խռովածի տեսք ընդունում: Շահմուրադյանը երկար ժամանակ չի կարողանում թողնել հիվանդասենյակը…»:

Այդ օրվանից ինը տարի անց նույն հիվանդանոցում երկրային կյանքին հրաժեշտ էր տալու նաեւ ինքը՝ հայ ջրով սնված, հայ ոգեղեն հողի անմեռ սերմը՝ մեր ազգային երգն աշխարհին տարած Արմենակ Շահմուրադյանը, ամենասիրելի սանը Կոմիտասի՝ ծնված 1878-ին, Մուշում: Քաղաքում որպես դարբին ճանաչված Շահմուրադենց Սրգոն (Սարգիսը) ութամյա որդուն ուսման է տալիս տեղի վարժարանում: Այդ հասակից էլ փոքրիկն սկսում է երգել Մուշի եկեղեցում: Բայց հոր վաղաժամ մահով ամեն ինչ ընդհատվում է: Բարեբախտություն էր, որ Մշո հոգեւոր թեմի առաջնորդ Ներսես եպիսկոպոս Խարախանյանը, ով նկատել էր Արմենակի ձայնային արտասովոր տվյալները, որդեգրում է նրան եւ սովորելու ուղարկում Մշո սուրբ Կարապետ վանքի ժառանգավորաց դպրոցում: Սակայն եկեղեցու անձուկ միջավայրը ձանձրացնելու էր նրան՝ ստիպելով վերադառնալ Մուշ: Բարեգութ ու հեռատես եպիսկոպոսն այս անգամ սեփական ծախսերով ու հանձնարարական նամակով ապագա երգչին ուղարկում է Էջմիածին: Գեւորգյան ճեմարանի ուսանողին այստեղ էլ է ժպտում բախտը. Արմենակը դառնում է կրթօջախի երաժշտության ուսուցչի՝ անվանի երգահան Կարա-Մուրզայի երգչախմբի մենակատար: Շուտով նրա արտակարգ ձայնը, երգերի բարձրակարգ կատարումները գրավում են Կարա-Մուրզային փոխարինած երիտասարդ Կոմիտասի ուշադրությունը: Այդուհետ ավելի սեւեռուն է դառնում Կոմիտասի հոգատար վերաբերմունքը շնորհառատ պատանու հանդեպ: Շուրջ տարիուկես Արմենակը, որպես երգիչ-երաժիշտ, ձեւավորվում է իր ուսուցչի անմիջական հսկողությամբ: Սակայն ճեմարանական ուսումնառությունը եւս անավարտ էր մնալու. կրթօջախի հետադիմական ղեկավարության դեմ ուսանողության խռովությանը մասնակցելու համար նրան հեռացնում են ճեմարանից: Իսկ առջեւում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցն էր, որտեղ ուսանելուն միջնորդում է Խրիմյան Հայրիկը: Այստեղ էլ աշակերտում է վաստակաշատ Մակար Եկմալյանին, մշակում ձայնը: 1896-ին, երբ ավարտում էր դպրոցը, Արեւմտյան Հայաստանում սկսվել էին համիդյան ջարդերը, որի դեմ թիֆլիսահայությունը բողոքի ալիք էր բարձրացրել: Ըմբոստացածների շարքում էր Արմենակը: Շատերի հետ նրան էլ է ձերբակալում ցարական ոստիկանությունը, նետում Մետեխի բանտ եւ հետո, որպես թուրքահպատակի, հանձնում թուրքական կառավարությանը: Բանտից բանտ՝ մինչեւ Կարս, որտեղ մնում է ութ ամիս: Այստեղ է, որ նրան օգնության է հասնում իր մխիթարանքը դարձած երգը, որով նվաճում է հսկիչների բարյացակամությունը: Ավելին՝ նրա երգը դուրս է գալիս բանտի պատերից, հասնում թուրք հյուպատոս Ֆուադ բեյին, որի հրահանգով էլ ազատ աքսոր է ուղարկվում դեպի հայրենի Մուշ: Իր երբեմնի ուսանած Ժառանգավորացում երկու տարի ուսուցչություն անելուց հետո հասնում է Կարին, դասավանդում քաղաքի երկսեռ վարժարանում, ղեկավարում իր ստեղծած երգչախումբը: Իսկ Կոմիտասը չէր մոռացել շնորհառատ իր սանին. «Ասացեք Արմենակին՝ չնստի մնա Էրզրումում, պետք է անպայման Իտալիա երթա ձայնը մշակելու»: Սակայն ազատ աքսորականին դեռեւս չէր թույլատրվում հատել թուրքական սահմանը առանց թույլտվության: Եվ դպրոցի ղեկավարության օգնությամբ, իբր բուժման մեկնելու նպատակով, ձեռք է բերում լիբանանյան անձնագիր եւ ֆրանսիական նավով մեկնում… Փարիզ: Այստեղ սովորում է ֆրանսիացի օպերային աշխարհահռչակ երգչուհի, կոմպոզիտոր եւ վոկալի ուսուցչուհի Պոլինա Վիարդո-Գարսիայի մոտ: Երկու տարի անվճար ուսումնառությունից հետո ընդունվում է Փարիզի կոնսերվատորիա: Մինչ այդ Արմենակ Շահմուրադյանն արդեն մասնակցել էր երեք հնչեղ մրցանակաբաշխությունների եւ արժանացել մրցանակների: Դրանցից վերջինը Մեծ օպերայի մրցանակն էր:

1911 թվականին Մեծ օպերան հայազգի երգչին հրավիրում է երգելու: Նույն թվականի հունվարի 27-ին առաջին անգամ Փարիզի օպերայում կատարում է Ֆաուստի դերը՝ «Ֆաուստ» օպերայում: Օթյակներից մեկում էր երգչի լավագույն բարեկամը՝ Պոլինա Վիարդոն: Երբ ավարտվում է ներկայացումը, դահլիճը ցնծության աղաղակներով է ընդունում երիտասարդ երգչին: Վիարդոն, հուզմունքից, ուրախությունից արտասվելով, մոտենում է երբեմնի իր սանին. «Միայն այդքան տառապած ժողովուրդը կարող էր տալ այսպիսի մեծ երգիչ, որը ոչ թե կոկորդով է երգում, այլ՝ սրտով… Ապրես, եթե աշխարհում կան երեք հազվագյուտ ձայներ, մեկը քոնն է…»: Փարիզի մամուլի եւ երաժշտասեր հասարակության խնդրանքով հայ երգչի մասնակցությամբ ներկայացումը կրկնվում է շուրջ մեկ ամիս:

Այդ ժամանակների Ֆրանսիայի «ամենաթովիչ տենորն» ու Փարիզի Մեծ օպերայի երգիչը հաջորդ երկու տարիներին համերգներ է ունենում Կահիրեում, Պոլսում, Բաքվում, Թիֆլիսում, այլուր՝ երգացանկում ընդգրկելով հայ ազգային ավանդական եւ ժողովրդական երգեր:

1914-ին՝ Միջազգային երաժշտական ընկերության համագումարի օրերին Արմենակ Շահմուրադյանը մասնակցում է Կոմիտասի կազմակերպած համերգին, առաջին անգամ կատարում նրա «Անտունին»: Այնուհետեւ հյուրախաղերով շրջագայում է տարբեր երկրներում: Նույն թվականին Պոլսում Կոմիտասի մշակած երգերը՝ հեղինակի նվագակցությամբ եւ իր կատարմամբ, ձայնագրվում են սկավառակների վրա:

Առաջին աշխարհամարտի տարիներին երգիչն արդեն Ամերիկայում էր, համերգներ էր ունենում Բոստոնում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, Դետրոյթում, Նյու Յորքում, նաեւ Լոնդոնում, Ժնեւում, Անտվերպենում, Ցյուրիխում, Բրյուսելում, Բաղդադում, Կալկաթայում:

Եվ այդպես անընդմեջ: Այդ ընթացքում նրան օժանդակում էր մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանը: 1930-ին մեծահամբավ երգիչը վերադառնում է Փարիզ, որտեղ իր մեծ ուսուցիչն էր եւ ով վաղուց ասել էր գնահատանքի իր խոսքը. «Շահմուրատը, որ հայ հողի սերմն է, հայ ջրովը սնված եւ հայ արեւով կիզված, ունի ընտիր, պայծառ եւ եռանդուն ձայն: Հայերուս համար որքան պարծենալիքներ պիտի առթնե տակավին նա, որ իր գործունեության գարնան շեմին վրա է կանգնած…»:

Պարծենալիքներ մեզ պարգեւած մեծանուն երգիչն ապրեց 61 տարի՝ որպես գանձ մեզ ու գալիք սերունդներին ժառանգելով մշտահունչ ու հոգեզմայլ իր երգարվեստը…

Թեգեր: Արմենակ ՇահմուրադյաներաժշտություներգիչԿոմիտաս
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքիր է իմանալ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist