Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Թուրքերի վայրագությունները հաստատվում են

Վաշինգտոնի հետաքննությունը բացահայտում է սարսափելի դաժանություններ

Ապրիլի 16, 2022
Մշակույթ
Թուրքերի վայրագությունները հաստատվում են
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
326
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՆՅՈՒ ՅՈՐՔ, սեպտեմբերի 26.- Թուրքիայում հայերի կոտորածը հաստատող հայտարարություն է այսօր թողարկվել պրոֆեսոր Սամուել Թ. Դաթթոնի՝ հայերի կոտորածների փաստերն ուսումնասիրելու համար հիմնված ու կոտորածներն ամերիկյան հետաքրքրությունների հետ առնչակցող կոմիտեի քարտուղարի կողմից՝ հասկանալու՝ արդյոք կարելի՞ է որեւէ բան անել իրավիճակի հանգուցալուծումը որոշարկելու համար։ «Ենթահանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրել է ապացույցները եւ հենց նոր ամենայն մանրամասնությամբ զեկույց է ներկայացրել ամբողջական հանձնաժողովին, մասնավորապես՝ Վիկոնտ Բրայսի կողմից վերջերս արված հայտարարությունն անպաշտպան եւ անմեղ հայերի բանտարկության, խոշտանգումների, սպանությունների, կոտորածների եւ Հյուսիսային Արաբիայի անապատներ աքսորի վերաբերյալ, այդ թվում՝ ուժասպառ տղամարդկանց, կանանց ու երեխաների եւ նրանց բռնի իսլամացման»,- ասվում է հայտարարության մեջ։ Այն տպագրված է «The Sun» եւ «The Birmingham Age-Herald» թերթերի 1915 թ. սեպտեմբերի 27-ի համարներում։ 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում երեկ տեղի ունեցավ ավստրալահայ գրականագետ, «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press» («Հայոց ցեղասպանություն. նախերգանք եւ հետգրություն: Հաղորդումներ ամերիկյան մամուլում») բազմահատորյակի համահեղինակ Արա Քեթիպյանի կազմած նոր «Forced Conversions in Ottoman Turkey: Reports from The U.S. Press (1895-1920)» («Բռնի կրոնափոխումը օսմանյան Թուրքիայում. հաղորդումներ ամերիկյան մամուլից») գրքի շնորհանդեսը, որտեղից էլ վերցված է վերոնշյալ հատվածը:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում գրքի հեղինակ Արա Քեթիպյանը նշեց, որ թեեւ աշխատությունը տասնհատորյակի մաս չի կազմում, սակայն այն ամբողջացնում է բազմահատորյակը՝ անդրադառնալով այդ տարիներին Օսմանյան կայսրությունում իրականացվող բռնի կրոնափոխումներին։ «Եթե 10 հատորյակը կենտրոնացած է Հայոց ցեղասպանության վրա, ապա այս մեկը բռնի կրոնափոխություններին է անդրադառնում։ Ինչ որ կա տասնհատորյակի բովանդակության մեջ, առկա է նաեւ այս գրքում։ Լրացուցիչ օգտվել են ուրիշ օրաթերթերից եւս, ավելացրել եղածը եւ ավելի ամբողջական ներկայացրել կրոնափոխման թեման։ Կրոնափոխությունը միայն Օսմանյան կայսրությանը հատուկ չի եղել, սակայն նրանց կողմից այն պետական-քաղաքական գործիք էր»,- ասաց գրքի հեղինակը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում նախատեսում է լույս ընծայել հույների, ասորիների ցեղասպանության մասին գրքեր, ինչպես նաեւ մեծ հատոր է պատրաստում որբերի մասին։

Այս գրքի վերաբերյալ Քեթիպյանը դեռեւս արձագանքներ չի ստացել, նոր է գիրքը լույս ընծայվել։ Գիտական շրջանակներում բազմահատորյակի մասին արձագանք կան տարբեր երկրների համալսարաններից՝ Իսրայել, Անգլիա, Միացյալ Նահանգներ, Կանադա։ Մինչդեռ ցավալիորեն հայ իրականությունը չափազանց իներտ է, եւ այդ տեսակետից հայկական իրականությունը մի քիչ հուսախաբում է գրքի հեղինակին։

Գրքի արժեքն այն է, որ հիմնված է օտար աղբյուրների վրա։ Հեղինակը կենտրոնացել է ամերիկյան մամուլի վրա, քանի որ այդ տարիներին (բայց ոչ հիմա) ամերիկյան մամուլն ավելի անաչառ էր։ «Այդ տարիներին ամերիկացիները քաղաքական շահեր չէին հետապնդում Օսմանյան կայսրության հետ ունեցած իրենց հարաբերություններում։ Օսմանական կայսրության մեջ իրենց շահը հսկայական ներդրումներն էին ուսումնական հաստատություններում, եկեղեցիներում, որբանոցներում։ Այդ տեսակետից նրանք ցանկանում էին անխափան շարունակել միսիոներական գործունեությունը։ Դա ինձ հուշում է, որ մամուլն ավելի անաչառ կլիներ, որովհետեւ պետք է շատ զգույշ լինեին իրենց արտահայտություններում։ Չնայած դրան, հանդես են եկել Օսմանյան կայսրութան մասին շատ խիստ քննադատությամբ եւ տեղեկություններ էին հայթայթում կառավարության իրականացրած կոտորածների մասին»,- մանրամասնեց Քեթիպյանը։ Նա ընդգծեց, որ գրքի արժեքը նաեւ այն է, որ միայն լրատվություն չէ։ Բազմաթիվ են հարցազրույցները, որոնց մեջ կան ականատեսների վկայություններ։ Թերթերում բերված տեղեկությունները ստուգվում էին։ Կան հայտարարություններ դիվանագետների, հյուպատոսների, քաղաքական անձանց կողմից, որոնք դեռ գտնվում էին Օսմանյան կայսրությունում։ Օրինակ՝ Իտալիայի դեսպանը Տրապիզոնի կոտորածների ականատեսն էր եւ տեղեկություններ էր հաղորդում նաեւ թերթերին։

Պատասխանելով այն հարցին, թե այս հարյուրամյակի ընթացքում փոխվե՞լ է, արդյոք, Թուրքիան իր մտադրություններում, հետազոտողը նշեց, որ թուրքական քաղաքական կեցվածքը նույնն է եւ որեւէ փոփոխություն չի կրել այս հարյուր տարվա ընթացքում։ Այդ պատճառով մեր արտաքին քաղաքականությունը մշակողներն ու դիվանագետները պետք է շատ մանրամասն տեղյակ լինեն այս գրքում զետեղված նյութերին, երբ կհարաբերվեն թուրքերի կամ ադրբեջանցիների հետ։ Քեթիպյանի խոսքով՝ ինքը որպես ուսումնասիրող քայլ առ քայլ գիտի, պատկերացնում է, թե ինչ են պատրաստվում անել թուրքերն առաջիկա ամիսներին, ինչը հուշում է պատմությունը։ Օսմանյան կայսրությունում երեխաների թրքացումը, իսլամացումն իրականացվում էին հատուկ որբանոցներում։ Տեղի էին ունենում նաեւ բռնի ամուսնություններ, քանի որ նրանք քաջ գիտակցում էին, որ եթե թրքանա կինը, ապա կթրքանա նաեւ ընտանիքը։ Իսկ հայ կանայք մշտապես համարվել են ընտանիքի կարեւոր հենասյուներից մեկը։

ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի եւ վերապրածների ուսումնասիրության եւ փաստագրման բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող Շուշանիկ Խաչատրյանը նկատեց, որ կրոնափոխությունը նոր երեւույթ չէր, այն իրականացվել է նաեւ մինչեւ Կ. Պոլսի գրավումը։ Հետագայում այն զարգացվեց, եւ մտցվեց արյան հարկի ինստիտուտը, երբ մինչեւ ութ տարեկան քրիստոնյա երեխաներին կրոնափոխում էին, իսլամացնում։ Վերջիններս մեծանալով՝ աչքի էին ընկնում իրենց առավել դաժան վարքով։

«Այս աշխատությունն աղբյուրագիտական կարեւոր տեղեկություններ է տալիս, թե ինչպես, որտեղ, ում կողմից է իրականացվել, թե ինչ աղբյուրներից են ստացվել տեղեկությունները։ Մյուս կարեւոր կետը վիճակագրական թվերի առկայությունն է, որը նույնպես կարող է հետաքրքրել մասնագետներին եւ ուսումնասիրողներին»,- ասաց նա։ Գիտաշխատողն ուշադրություն հրավիրեց նաեւ ԱՄՆ-ի մամուլի եւ հասարակության արձագանքին, որը մտահոգ եւ կարեկից էր բնաջնջվող քրիստոնյաների հանդեպ։ Աչքի էր զարնում կրոնով պայմանավորված հոգածությունը, ինչը հարյուր տարի անց այլեւս չենք նկատում։ Սրանով դրսեւորվում է գրքի պատմափիլիսոփայական կողմը։ Ամերիկյան հասարակությունն այդ տարիներին ցանկանում էր հասկանալ, թե ինչու է տեղի ունենում կրոնափոխությունը, եւ ինչպես է դա հարաբերվում ամերիկյան շահերի հետ։

Նշենք, որ լույս են տեսել գրականագետ, ավստրալահայ հետազոտող Արա Քեթիպյանի եւ Վահան ծայրագույն վարդապետ Օհանեանի աշխատասիրությամբ «The Armenian Genocide: Prelude and Aftermath, as Reported in the U.S. Press» անգլերեն մատենաշարի 7 հատորները: Նախատեսված է եւս 3 հատոր: Այս գրքերում ժամանակագրական կարգով ներկայացվում են ամերիկյան մամուլում լույս տեսած հոդվածները Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին, որոնք ընդգրկում են 1890-ից մինչեւ 1922 թ.: Մատենաշարում հավաքված են այդ տարիներին ԱՄՆ-ում գործող ամենանշանավոր «The New York Times», «The Boston Daily Globe», «The Chicago Tribune», «The Christian Science Monitor», «The Los Angeles Times» եւ «The Washington Post» թերթերի հոդվածները:

Թեգեր: Արա ՔեթիպյանգիրքՑեղասպանություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ վերջապէս ամենդ համամիտ, կարեկից, եղբայրասէր, բարեսիրտ, քաղցրաբարոյ եղեք»

Լոռեցիների հյուրն էր… Համո Սահյանը

Լոռեցիների հյուրն էր… Համո Սահյանը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist