Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Իսկ աղավնին կուլ տվեց Այվազովսկու «Իններորդ ալիքը»…

Ապրիլի 16, 2022
Մշակույթ
Իսկ աղավնին կուլ տվեց Այվազովսկու «Իններորդ ալիքը»…
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
203
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայտնի է, որ միլարանոց ջութակի վրա նվագել է վիրտուոզ Պագանինին, սակայն նա աշխարհում միակը չեղավ այն բանից հետո, երբ իր ձեռքով պատրաստած ջութակների վրա սկսեց նվագել եւ Էդուարդ Տեր-Ղազարյանը, իսկ նա դեռեւս միակն է, որ նվագել է չափսերով չափազանց փոքրիկ միլարանոց գործիքի վրա, ավելին` զենքը միլարանոց ջութակի վերածած խաղաղության գործիքով համերգային շրջագայություններ կատարել աշխարհով մեկ, զարմացրել ու հիացրել բոլորին անհավատալի հրաշքներով…

Իսկ հրաշքն սկսվեց դեռ մանկապարտեզում, երբ երեք տարեկան մանուկի առջեւ հայտնվեց կավը, ու նա ունեցավ առաջին ցուցահանդեսը, բայց սա դեռեւս այն հրաշքը չէր, որի մասին գլխի ընկներ ապագա հրաշագործը կամ որն այնչափ աղմուկ բարձրացներ, որի ձայնը տարածվեր աշխարհով մեկ, բայց սերմն արդեն գտել էր իր հողը եւ սպասում էր ծիլ տալու նպաստավոր ժամանակին, իսկ ժամանակն այնքան էլ չուշացավ… Հոր կամքով Էդուարդը վեց տարեկանից սկսում է հաճախել ջութակի, իսկ տասներեք տարեկանում պատրաստում առաջին ջութակը` լուցկու հատիկի չափ. զարմանք ու հիացմունք առաջացրած աշխատանքը ոգեւորում է պատանուն, եւ նա սարքում է հաջորդը, այս անգամ` ասեղի ծայրին, 14 մմ-ոց` առավել փոքր ջութակը։ Այնուհետեւ հրաշքները հետեւեցին մեկը մյուսին… Ձայնը տարածվեց աշխարհով մեկ…

Հրաշքի սպասողները շատ են, հավատացողները` առավել քիչ, իսկ արարողները` է՛լ ավելի քիչ, եւ գուցե հենց սա է պատճառը, որ լսել, սակայն չէին հավատում մանրաքանդակի մեծ վարպետի արարչագործությանը։ Վարպետը հղանում է նրանց պատասխանել մոր` մի հատիկ սպիտակ մազի վրա գրված նախադասությամբ. «Եղբայրական ողջույն գերմանական ժողովրդին հայ ժողովրդի կողմից»։ Հաջորդ օրը թերթում մի հոդված վերնագրվեց. «Հեքիաթները երբեմն իրականություն են դառնում»։ Իսկ հեքիաթի արարիչը չէր դադարում զարմացնել. նա գործում էր հրաշք-հրաշքի ետեւից ու երբեք չէր կրկնում իրեն. նա մազի վրա բծախնդրորեն փորագրում էր խաչքարեր, որոնք բազմաթիվ նախշազարդեր ունեն` պահպանելով յուրաքանչյուր մանրամասն։ Էդուարդ Տեր-Ղազարյանն օգտագործում է բազմաթիվ գործիքներ, որոնք պատրաստում էր անձամբ, սրում, հարմարեցնում աշխատանքի բնույթին։ Երբ աշխատանքը հազար անգամ մեծացնում էր, գործիքի ծայրը ցնցվում էր, սրտի բաբախումներն ազդում էին գործիքի ծայրի հարվածների վրա, ու մինչեւ հարվածների ու սրտի բաբախումների հաճախականությունները չէին ներդաշնակում, փորագրելն անհնար էր դառնում։ Հավանաբար, ոչ մի ոսկերիչ այնքան մանր ու ջանադիր աշխատանք չի կատարում, որոնք մանրաքանդակի վարպետը, ում քանդակները նաեւ շարժուն են ու ձայնեղ։ Փայտից, լուցկու հատիկից, մազից, թզի կորիզից, ոսկու փոշեհատիկից, պողպատից անցում է կատարում ձեռքի տակն ընկած զանազան հումքի, ինչպես, ասենք, Սիբիրից գտած մամոնտի հնամյա ժանիքը, յուրաքանչյուր հումքի հետ տանում առանձնահատուկ աշխատանք` ելնելով հումքի տեսակից, որակից, գույնից եւ այլ հատկություններից։ Մամոնտի ժանիքից պատրաստվեց Երեւանի օպերայի եւ բալետի շենքը, որից ժամանակ անց նկատվեց ներսուդուրս անող մարդկանց հոսք. պարզվեց, որ մամոնտի ժանիքից մանրէներ են առաջացել եւ շարժվում են։ Սա առիթ դարձավ, որ վարպետը մտածի շարժվող մանրաքանդակներ ստեղծելու ուղղությամբ, որի գաղտնիքը նա հաղորդեց միայն անվանակից թոռանը։ Ասեղի անցքի մեջ վարպետը տեղադրում է սիրելի կերպարներ, ինչպես «Չարլի Չապլին» աշխատանքը` պողպատից, ոսկու փոշեհատիկի վրա` «Նիկոլո Պագանինին»։ Նա հպարտանում է, որ աշխարհում ամենափոքրիկ ջութակը, Քրիստոսի մանրաքանդակը եւ շատ այլ հետաքրքիր աշխատանքներ միայն Հայաստանում են։ Ու թեեւ Տեր-Ղազարյանի աշխատանքները որակվում են որպես «ութերորդ հրաշալիք», պատճառն այն չէ, որ հրաշալիքների շարքում դրանք ութերորդն են. պարզապես՝ առաջին յոթ հրաշալիքներն ավելի վաղ են ծնվել, ու նրանց բախտը բերել է սոսկ ժամանակային առումով… Վարպետի մանրաքանդակներից տասը գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում, իսկ «Դիվո» կոչված ռուսական ռեկորդների գրքում միայն 1983 թ. նա հիշատակվել է 9 անգամ։

Հեշտ չէր նվաճել աշխարհի ուշադրությունը. անբարենպաստ ու կենցաղային սուղ պայմանները նրանց ընտանիքն էլ չեն շրջանցել. հայրը բարձր պաշտոնյա էր, եւ 1937 թ. շատերի թվում նա էլ է ձերբակալվել, որից հետո հրաշագործ վարպետի ընտանիքն ստիպված է եղել շուրջ 20 տարի ապրել նկուղային հարկում, իսկ ինքն էլ` կիսախավարում ստեղծագործել, եւ միայն նրա հանճարեղ մանրաքանդակների  ու ճանաչման շնորհիվ է պետությունը փոխել ընտանիքի հանդեպ չարդարացված վերաբերմունքը եւ ընտանիքին լուսավոր ու մեծ բնակարան հատկացրել, որ աշխարհի առջեւ «խայտառակ չլինեն», իսկ հրաշքներին ականատես եղած աշխարհն արդեն սկսում է պատվերներ տալ մանրաքանդակի կախարդին։ Եվ, իրոք որ, Էդուարդ Տեր-Ղազարյանի աշխարհը հեքիաթային էր ու անակնկալ` ոչ միայն իր արարչությամբ, այլեւ` ոչ այն է` զավեշտական, ոչ այն է` դրամատիկ ելքով։ Այսպես՝ Լուվրի թանգարանը վարպետին պատվիրում է բրնձի հատիկի վրա անմահացնել Հովհաննես Այվազովսկու հանճարեղ գործը` «Իններորդ ալիքը», սակայն պատրաստի գործը բաժին է ընկնում «արվեստասեր» մի աղավնու, որ, հայտնվելով պատշգամբում, անակնկալ կուլ է տալիս մեկ միլիոն դոլար արժողությամբ ու երեք ամսվա չարչարանքով արարված թանգարանային եզակի նմուշը… Իսկ ի՞նչ իմանաս, թե դա հատուկ հանձնարարությամբ Լուվրից գործուղված թեւավոր փոստատար չէր, որ վարպետին զրկեց վաստակած մեծ գումարից…

Էդուարդ Տեր-Ղազարյանի թանկարժեք բրնձահատիկը ոչ միայն աղավնին է  տարել, այլեւ նրա հանճարեղ մանրաքանդակներն իրենց թեւով են ճամփորդել աշխարհի տարբեր ծայրեր` ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Հարավսլավիա, Ճապոնիա, Իրան, Եգիպտոս, Ռուսաստան. մի խոսքով` այլուր եւ ամենուր։ Այդ թանկարժեք քանդակներից նվեր են ստացել աշխարհի հարուստ ու հայտնի մարդիկ` Ջոն Ռոքֆելերը, Անգլիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը, Ստալինը, Խրուշչովը, Հո Շի Մինը, Հոնեկերը եւ շատ ուրիշներ… Առիթները, իհարկե, հետաքրքիր էին, հատկապես ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Նիկիտա Խրուշչովի դեպքում. երբ Դելիում կառավարական ընդունելությանը նրան նվիրել են ասեղի վրա փորագրված յոթ փղիկ, նա տրտմել է, թե ինչո՞ւ ԽՍՀՄ-ում նման վարպետներ չկան. պատասխանը չուշացավ. հենց Դելիում էլ նա դիվանագիտական փոստով փոքրիկ ծանրոց ստացավ` 1 սմ-ի չափ մազի վրա փորագրված 300 փղիկներով։

Բացի սեփական հղացումներից, Էդուարդ Տեր-Ղազարյանը վերակերտել ու կենդանացրել է Յ. Ս. Բախի «Վիոլա պոմպոզան», որ 1724 թ. պատրաստել էր Հոֆմանը. անհարմար լինելու պատճառով ջութակը գործի չէր դրվել առնվազն 270 տարի, իսկ վարպետի բծախնդիր աշխատանքի շնորհիվ այն կատարելագործվեց ու սկսեց նվագել։ Երաժշտական գործիքների վարպետը ստեղծել է 120 ռեզոնատոր ունեցող լարային երգեհոն՝ նոր, աներեւակայելի հարուստ ձայնով հզոր նվագարան, յուրօրինակ նվագարաններ է պատրաստել նաեւ «Դվին» լարային քառյակի համար, իսկ 1987 թ. ստեղծված «Խաղաղության երաժշտական ավտոմատը» համատեղում է տարբեր երկրների 40 մանրաչափ նվագարաններ։

Էդուարդ Տեր-Ղազարյանի՝ մանրաքանդակներով ու ծաղրանկարներով հեքիաթային աշխարհը պարուրված էր երաժշտական կախարդիչ հնչյուններով. խաղաղության պատգամավորը ներկայացնում էր գեղեցիկ ապրելու արվեստը եւ ապացուցում, որ հրաշքները մեր ներսում են, ու եթե ցանկանանք, կարող ենք պեղել դրանք… Էդուարդ Տեր-Ղազարյանի արվեստը պետք եկավ եւ ակնաբուժության ասպարեզում. աչքի վիրահատության համար նա ստեղծեց ամենաբարակ ասեղները, իսկ ակնաբույժ Յարոսլավ Ֆեոդորովի հետ մշակեց արհեստական ակնաբյուրեղ։

2006 թ. Էդուարդ Տեր-Ղազարյանը  Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից արժանացավ «Կենդանի լեգենդ» ոսկե մեդալի եւ հայտարարվեց բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկը, Ոսկե մեդալ բարձրագույն պարգեւի արժանացավ ՀՀ մշակույթի նախարարության կողմից, իսկ 2010 թ. «Սրբ Սահակ եւ Սրբ Մեսրոպ» մեդալով նրան պարգեւատրեց Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն։

Ապրիլի 16-ը Էդուարդ Ավագի Տեր-Ղազարյանի հիշատակի օրն է. նա վախճանվեց ծննդավայրում` Երեւանում, 2012 թ., 88 տարեկանում` իրենից հետո թողնելով գեղեցիկ հեքիաթների հրաշք աշխարհը, որն այսօր շարունակում է վարպետի թոռը…

Թեգեր: Էդուարդ Տեր-Ղազարյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Իզուր էլ զայրացրի, այդպես էլ ոչ մի բառ չասացիր…»

«Իզուր էլ զայրացրի, այդպես էլ ոչ մի բառ չասացիր…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist