Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հայ-սերբական բարեկամության ճարտարապետը

Նվիրում ու վաստակ, եռանդ, որ հատնում չունի…

Ապրիլի 20, 2022
Մշակույթ
Հայ-սերբական բարեկամության ճարտարապետը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
166
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Իսկական հայրենասերը նա է, ով իր կյանքով ու գործով ավելացնում է հայրենի ժողովրդի բարեկամների թիվը: Բաբկեն Սիմոնյանն այդպիսի հայրենասեր է: Նրան այդպիսին լինելուն օգնում է իր ջերմ, բանաստեղծական սիրտը, բարձր գաղափարներին նվիրվելու նրա հատկությունը: Այդ իմաստով Հայաստանի եւ Սերբիայի բախտը բերել է, որ Սիմոնյանի պես նվիրյալ ունեն, որն իր սրտագին աշխատանքով նորոգում է սերբ եւ հայ ժողովուրդների դարավոր հոգեհարազատությունը…»:

Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Մեծանուն բանաստեղծուհու գնահատանքի խոսքը հիմնավոր է եւ արդարահունչ. բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, սերբագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Բաբկեն Սիմոնյանը բանաստեղծությունների, էսսեների, ակնարկների, ուղեգրությունների տասներեք գրքի, շուրջ հազարի հասնող հրապարակումների հեղինակ է, որոնց գերակշիռ մասը վերաբերում է հայ-սերբական գրական, մշակութային կապերին: Իսկ այդ ամենն ակունքվում է 1975-ից, երբ բանաստեղծն իր համար բացահայտում է բոլորովին անծանոթ ու հետաքրքիր մի աշխարհ՝ Սերբիա անունով: Սկզբում գրքերի, հանրագիտարանների միջոցով է հաղորդակցվում այս երկրի ու ժողովրդի պատմությանը, մշակույթին, գրականությանն ու հոգեւոր արժեքներին: Սակայն սերբական բառուբանն ըմբոշխնելու, դրա հմայքը զգալու համար անհրաժեշտ էր լեզուն սովորել: Եվ սովորեց՝ կատարելապես տիրապետելով սերբերենին, ինչը հնարավորություն էր ընձեռելու ուսումնասիրել սերբական հին եւ նոր գրականությունը, պատմական անցուդարձերը, ավանդույթները, կյանքն ու կենցաղն այս հինավուրց ու մեզ բարեկամ ժողովրդի: Կարճ ժամանակ անց՝ Բաբկեն Սիմոնյանի թարգմանությամբ պարբերաբար հայ ընթերցողին էին հասնելու սերբական գրականության լավագույն քերթվածները, իսկ սերբերին՝ արժեքավոր նմուշներ հայ պոեզիայից:

Պատվախնդիր արժանապատվությամբ ապրող-ստեղծագործող բանաստեղծը Սերբիայի հայ գաղթօջախին վերաբերող նյութերի հավաքման նպատակով բազմիցս էր լինելու Բելգրադում, Նովի Սադում, այլ քաղաքներում ու շեներում՝ հայտնաբերելու հայ հոգեւոր մշակույթի պահպանված հազվագյուտ նշխարներ՝ որպես խոսուն վկայագրեր երկու բարեկամ ժողովուրդների համատեղ կյանքի: Ավելին՝ սերբական աղբյուրներից զատ սերբահայ գաղթօջախին վերաբերող նյութերի ուսումնասիրություններ էր կատարելու Վիեննայի Մխիթարյան միաբանության դիվաններում: Այդ փնտրտուքների, ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված արժեքավոր ու հետաքրքիր նյութերը տեղ կգտնեն առաջիկայում հրատարակման պատրաստվող «Հայերը Սերբիայում 13-20-րդ դարերում» աշխատության մեջ: Անտարակույս, այն մեծ ավանդ կբերի հայրենական պատմագրությանը՝ հարստացնելով հայ գաղթօջախների անցյալի տակավին չուսումնասիրված էջերը:

Սերբիայի հանդեպ իր անխառն սերն ու վերաբերմունքը բանաստեղծը լավագույնս է արտահայտել չափածո ստեղծագործություններում: Նրա գրողական  ներկապնակում առանձնանում է կոսովյան թեման. «Սիմոնիդա», «Արձանագրություն Լեւիշկա Աստվածածնի որմին», «Ձոն Կոսովոյին», «Կոսովյան երգ», «Սուբ Սավայի թթենին», «Հայ-սերբական երգ», «Մերդար», «Բալկանի սրտում», այլ  գործեր, որոնք գեղարվեստական խոսքի բարձր մակարդակով ու ինքնատիպ պատկերավորումներով ներկայացնում են պատմական իրողություններ, հիշատակելի անցուդարձեր: Ուշագրավ է այն հանգամանքը, որ Բաբկեն Սիմոնյանը իր յուրաքանչյուր գրվածքում՝ լինի չափածո թե արձակ՝ ընդգծված զուգահեռներ է տանում մեր եւ սերբ ժողովուրդների պատմության միջեւ, համանմանություններ ուրվագծում նրանց ճակատագրերում: Ասվածի վկայությունն են «Արարատից մինչեւ Կոսովո» գրքի առանձին հատվածներ:

Սերբիան վաղուց է դարձել բանաստեղծի երկրորդ հայրենիքը, նրա ստեղծագործական ներշնչանքի մի երկրորդ աղբյուր: Եվ բնավ պատահական չէ մեր իմաստուն բանաստեղծներից մեկի՝ Գեւորգ Էմինի՝ ժամանակին ասած խոսքը. «Յուրաքանչյուր բանաստեղծ մի հայրենիք ունի, եւ դա է նրան դարձնում անմահ ու հարուստ այս աշխարհում: Բաբկեն Սիմոնյանը կրկնակի հարուստ է, որովհետեւ երկու հայրենիք ունի՝ Հայաստանն ու Սերբիան…»: Էմինի խոսքերն հաստատում է ինքը՝ յոթ տասնամյակը բոլորող հոբելյար բանաստեղծը.

Երբ մեռնեմ մի օր, մարմինս այրեք

Եվ փոշին խառնեք հայոց լեռներին

Ու մի պտղունց էլ տարեք, շաղ տվեք

Սերբական չքնաղ հեռաստաններին…

Սերբերի հետ իր վաղեմի բարեկամությունը նա ոչ թե խոսքով ու կարգախոսներով, այլ գործով է հաստատել. ամեն տարի մի քանի ամսով լինում է հոգեհարազատ դարձած այս երկրում, ուսումնասիրում նրանց հուշարձաններն ու սրբավայրերը, հանդիպում անվանի մտավորականների, պատմաբանների, արվեստագետների հետ, հրավիրվում մասնակցելու Բելգրադում անցկացվող գրողների, թարգմանիչների միջազգային հանդիպումներին, կազմակերպում հայ-սերբական գրական երեկոներ, ելույթներ ունենում սերբական ռադիոյով ու հեռուստատեսությամբ, զբաղվում նաեւ հրատարակչական գործունեությամբ: Սերբիայում տասնյակ գրքեր են լույս տեսել հայ բանաստեղծի գրած առաջաբաններով, գրախոսվել մեծարժեք ժողովածուներ: Նրա հեղինակային գրքերի, ելույթների, հրապարակումների շնորհիվ սերբ հասարակությունն ավելի մոտիկից է հաղորդակցվում մեր ժողովրդի անցյալին ու ներկային, մեր մշակույթին: Եվ այս ամենը անում է հոգու թելադրանքով, առանց պետական հոգածության, իր խիստ համեստ միջոցներով՝ չակնկալելով, թե ինչով եւ ինչպես կհատուցեն երկու հայրենիքները: Իսկ իր վաստակը մեծ է, գործը՝ նվիրական… Հիշատակենք սերբերենով հրատարակված նրա հեղինակային գրքերից մի քանիսը՝ «Բալկանյան կրակների միջով», «Ուխտագնացություն», «Մի պտղունց սերբական հող»: Սերբերենով կազմված գրքերը՝ Թումանյանի «Հեքիաթները», «Հայոց մեծ եղեռնը», «Հայոց արեւ»: Հայերենով սերբ հանրահայտ հեղինակների հրատարակությունները՝ Հայաստանին նվիրված սերբական պոեզիայի անթոլոգիա՝ «Արարատի երկիր», «Սերբական ժողովրդական հեքիաթներ»: Առաջաբանները՝ սերբ ընթերցողին հասցեագրված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը», Հենրի Մորգենթաուի «Բոսֆորի գաղտնիքները», պատմահայր Խորենացու «Հայոց պատմություն» աշխարհաճանաչ գրքերի:

Հիրավի ծանրակշիռ է մեր երկրում Սերբիայի պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյան նվիրյալ մտավորականի վաստակը. «Նախորդ ավելի քան չորս տասնամյակների ընթացքում Սերբիան ավելի ու ավելի խոր արմատներ է գցել իմ հոգում: Ո՞վ իմանա, Բարձրյալի կամքը չէ՞ արդյոք, որ կապեց իմ ճակատագիրը բազմաչարչար Սերբիային: Շնորհակալ եմ իմ առաջին սիրուն՝ Հայաստանին, որ ծնել ու խնամել է ինձ, նաեւ սեր պատվաստել իմ մեջ՝ տառապակից քրոջ՝ Սերբիայի հանդեպ: Շնորհակալ եմ ճակատագրիս, քանի որ սերբական քառուղիներում բազմիցս հանդիպել եմ բարի մարդկանց ու տեսել հիանալի արարչագործություններ…»:

Իր ճակատագրից շնորհակալ բանաստեղծը  բազմաթիվ հնչեղ մրցանակների, պարգեւների է արժանացել իր հոգու երկու հայրենիքներում՝ եւ Հայաստանում, եւ Սերբիայում: Այսօր Հայաստանի գրողների միությունում կայանալիք միջոցառման ժամանակ նա կարժանանա նաեւ «Գրական  վաստակի համար» մեդալի: Բայց ինչպես ինքն է ասում՝ ազատ շունչ կքաշի միայն այն օրը, երբ ավարտին կհասցնի իր կոթողային երեք աշխատությունները՝ սերբերեն-հայերեն բառարանը, «Հայերը Սերբիայում 13-20-րդ դարերում» գիրքը եւ «Լեռնային պսակ» պոեմի թարգմանությունը:

Շնորհավորենք գործի նվիրյալ հոբելյարին եւ մաղթենք իր բոլոր ազգաշահ   նախաձեռնությունների բաղձալի ավարտ:

Թեգեր: Բաբկեն ՍիմոնյանՍիլվա Կապուտիկյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Նա Փարիզում ստեղծեց Արամյան տպատառատեսակը

Նա Փարիզում ստեղծեց Արամյան տպատառատեսակը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist