Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Ես ավելի շատ նկարում եմ, քան խոսում…»

Հայոց դյուցազնավեպով ներշնչված նկարիչը

Ապրիլի 22, 2022
Մշակույթ
«Ես ավելի շատ նկարում եմ, քան խոսում…»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
252
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ինձ թվում է, որ Խորեն Հակոբյանը, այո, փնտրեց եւ գտավ: Նա «Սասունցի Դավթին» ձեռք մեկնեց բավականին երկար ստեղծագործական փորձ ունենալուց հետո եւ ստեղծեց «Սասունցի Դավթի» նկարազարդումները, որոնք աչքի են ընկնում ընդգծված հայկականությամբ, շնչում են էպիկականությամբ, շնչում են մոնումենտալ լուծումներով…»:

Գրիգոր ԽԱՆՋՅԱՆ

Մեր ժողովրդի ստեղծած դյուցազնավեպերից ամենակուռն ու համապարփակը՝ «Սասունցի Դավիթ» էպոսը, իր արտացոլումն է գտել կերպարվեստում: Այն հարուստ, գունեղ նյութ է, ներշնչանքի աղբյուր նկարիչների, քանդակագործների, կոմպոզիտորների համար: Էպոսի առանձին հատվածներ, նրա հերոսներն իրենց գեղարվեստական կերպավորումն են ստացել կտավների, գրքի գրաֆիկայի, քանդակագործության, երաժշտության մեջ: Այս թեմային անդրադարձել են արվեստագետներ, նկարահանվել է մուլտֆիլմ:

Հայ նկարիչներից շատերն են ոգեշնչվել էպոսի հերոսական պատումներով ու կերպարներով: Նրանցից յուրաքանչյուրը հանդես է եկել էպոսի ուրույն մեկնաբանությամբ: Հակոբ Կոջոյանի, Սեդրակ Ռաշմաճյանի, Երվանդ Քոչարի, ուրիշ շատ արվեստագետների գործերում կերպարներն առանձնանում են գեղարվեստական տարբեր լուծումներով, սակայն բոլորին միավորում է հայոց դյուղցազնավեպի էպիկական շունչը փոխանցելու ձգտումը: Էպոսն այսօր էլ շարունակում է մնալ ստեղծագործական ինքնատիպ արարումների աղբյուր: Ահա «Սասնա ծռերի» մերօրյա լավագույն պատկերազարդողներից մեկը՝ Խորեն Հակոբյան վրձնի վարպետը, ով առաջինն է մեզանում ստեղծել դյուցազնավեպի ամենամանրամասն նկարազարդումների շարքը՝ ավելի քան 220 տեսարաններով (ջրաներկով եւ պաստելով արված աշխատանքներ) եւ 33 մեծամասշտաբ գործեր, որոնք ներկայացնում են էպոսի բոլոր՝ չորս ճյուղերի կարեւորագույն հատվածները: Տաղանդավոր նկարիչն այս շարքի մեծածավալ կտավներն առաջին անգամ հանրությանն է ներկայացրել 1994-ին՝ անհատական ցուցահանդեսով: Հենց այդ ցուցահանդեսի առիթով է իր հիացումն արտահայտել մեծանուն Գրիգոր Խանջյանը… 

…Արտաշատի շրջանի Նորաշեն գյուղում ծնված արվեստագետն ավարտել է մայրաքաղաքի գեղարվեստի ուսումնարանը, 1972-ին՝ գեղարվեստաթատերական ինստիտուտը, եղել հայկական հեռուստատեսության բեմադրող նկարիչ, «Գարուն» ամսագրի գեղարվեստական խմբագիր, «Արեւիկ» մանկական հրատարակչության գլխավոր նկարիչ: 1992-ից ի վեր ստեղծագործում է որպես ազատ նկարիչ՝ համագործակցելով հայրենի եւ միջազգային հրատարակիչների, արվեստի կոլեկցիոներների հետ: Նրա պատկերազարդած գրքերը բազմիցս ցուցադրվել են միջազգային գրքի փառատոներում՝ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառ, Մոսկվայի ցուցահանդես: Խորեն Հակոբյանի վրձնով են պատկերազարդվել մեր նորանկախ հանրապետության եւ ԱՄՆ-ի արեւմտյան նահանգների հայկական դպրոցների դասագրքերից շատերը:

«Ես ավելի շատ նկարում եմ, քան խոսում». սակավախոս նկարչի խոսքերն են, որի արվեստանոցի պատուհանը միշտ բաց է ու բաց: Երեխաներն հաճախ են ծիկրակում այնտեղից, նայում նորաստեղծ կտավները, «գնահատում»: Իսկ երբ իր թոռնիկներն էլ են հավանում՝ ուրախությանը չափ ու սահման չկա…

Այսօր հայոց դյուցազնավեպի աննախադեպ հարուստ պատկերաշարերով առանձնացող ու հայտնի գեղանկարչի ծննդյան օրն է: Նոր ներշնչանքներ ու շքեղ արարումներ մաղթենք վրձնի նվիրյալին եւ իհարկե՝ նոր ու հնչեղ ցուցահանդեսներ:

Թեգեր: Գրիգոր ԽԱՆՋՅԱՆԽորեն Հակոբյաննկարիչ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Հայ գեղանկարչի վառ ու շնչող արվեստը

Հայ գեղանկարչի վառ ու շնչող արվեստը

Քարի երաժշտության եւ խոսքի վարպետ

Քարի երաժշտության եւ խոսքի վարպետ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist