Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հայ գեղանկարչի վառ ու շնչող արվեստը

Ապրիլի 22, 2022
Մշակույթ
Հայ գեղանկարչի վառ ու շնչող արվեստը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
309
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի «Creo Studio»-ում վերջերս բացվել է գեղանկարիչ Մուշեղ Գրիգորյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել արվեստասերների շրջանում:

Յուրաքանչյուր արվեստագետի ստեղծագործական ուղին լի է խոչընդոտներով: Այն շարունակ զարգացող բարդ մի ընթացք է, որը ոչ բոլորին է տրված հաջողությամբ  անցնել: Մուշեղ Գրիգորյանը թեեւ աշխարհ է եկել ի վերուստ տրված բացառիկ շնորհքով, սակայն անցել է իսկական  արվեստագետին բնորոշ ստեղծագործական բարդ ուղի, հասունության ու վարպետության երկար ճանապարհ: Ուսուցչի հարցում, սակայն, նրա բախտը բերել է: Նկարիչը ծնվել ու մեծացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, նրբազգաց ու նրբանկատ արվեստագետ, գեղանկարի հրաշալի վարպետ Զուլում Գրիգորյանի ընտանիքում եւ, բնականաբար, մանկուց  զբաղվել է նկարչությամբ, եղել Հայաստանի տարբեր շրջաններում, հիացել հայկական բնության գեղեցկությամբ ու անկրկնելիությամբ, սակայն չի մտածել նկարիչ դառնալու մասին եւ բարձրագույն կրթությունն ստացել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում, այնուհետեւ սովորել ՀՀ գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրայում:

Սերը դեպի նկարչությունը հորից աննկատ անցել է որդուն ու ամբողջությամբ գրավել նրա սիրտը: Մուշեղն իր հոգու խորքում սկսել է ավելի մեծ տեղ տալ նկարչությանը: Նա թողել է իր բուն մասնագիտությունն ու լրջորեն զբաղվել գեղանկարչությամբ: Շուտով նկարչի գործերը հայտնվել են Հայաստանի նկարիչների միության կազմակերպած խմբակային ցուցահանդեսներում, գրավել այցելուների ուշադրությունը, իսկ 1985 թ. բացվել է նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը: Հետագայում Գրիգորյանը բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Ֆրանսիայում, Իսպանիայում, Ճապոնիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում, նրա գործերը ցուցադրվել են Բարսելոնայի, Լոնդոնի, Շանհայի «Արտ էքսպոներում»՝ ամենուրեք արժանանալով ջերմ ընդունելության եւ ամենատարբեր խավի խստապահանջ այցելուների դրվատանքին:

Մուշեղ Գրիգորյանն արդեն երրորդ անգամ ԱՄՆ-ում է։ 2016-ին ունեցել է ցուցահանդես Լոս Անջելեսի հայկական հյուպատոսությունում։ 2019-ից ներկայացվում է Նյու Յորքի Մանհեթենի «Ագորա» գալերեայի կողմից եւ 2019 թ. հոկտեմբերին ցուցադրվել է այդ գալերեայում։ Թագուհի Վարդանյանն ու Տիգրան Բաղդասարյանը Գլենդել քաղաքի իրենց պատկանող «Creo studio»-ում կազմակերպել էին նկարչի անհատական ցուցահանդեսը: Այն բացվել է ապրիլի 3-ին: 

Թեեւ բազմաժանր նկարիչ է, սակայն Գլենդելյան ցուցահանդեսում Մուշեղ Գրիգորյանը հիմնականում ներկայացրել է իր բնանկարներն ու նատյուրմորտները: Նա բնապաշտ նկարիչ է: Նկարում է պարզ ու անկաշկանդ, անկեղծորեն եւ ներշնչումով, այնպես, ինչպես ինքն է տեսնում ու զգում շրջապատող աշխարհը: Նկարիչը բնության տարբեր վիճակները ներկայացնում է զգացմունքի ուժգնությամբ ու ինքնատիպ մեկնաբանությամբ: Նրա՝ թանձր ու հյութեղ կոլորիտով,  գունային հարուստ նրբերանգներով, արտահայտիչ բնանկարները զարմացնում եւ հիացնում  են իրենց գեղեցկությամբ ու ճաշակով: Այդ կտավներում, որոնց մեծ մասը Գրիգորյանը նկարել է բնության գրկում, պարզությունն ու նրբությունը լրացնում են իրար` դառնալով սիրով ու լավատեսությամբ լի, յուրօրինակ տրամադրությամբ հյուսված հեքիաթային հորինվածքներ: Նկարչի՝ հայկական բնության գողտրիկ անկյունները պատկերող գործերը լի են հոգեւոր էներգիայով, համոզիչ են, հուզում են դիտողին եւ հաղորդակից դարձնում նրա բանաստեղծական քնքուշ աշխարհին:

Գեղանկարչի արվեստում մեծ տեղ է գրավում նաեւ նատյուրմորտի ժանրը, եւ պետք է ասել, որ հենց այս ժանրում ավելի ակնառու դրսեւորվեցին Գրիգորյան նկարչի ստեղծագործական ես-ը, նրա բացառիկ շնորհքը: Նրա նատյուրմորտներում տաք ու տրամադրող գույներն առանձնանում են կոլորիտի բացառիկ արտահայտչականությամբ: Գեղանկարչի նատյուրմորտներում հիմնականում ծաղիկներ են, ամենատարբեր նուրբ, գեղեցիկ ծաղիկներ, բայց դրանց միջոցով Գրիգորյանը  կարողանում է ստեղծել գույների, երանգների համադրությունների ու հակադրությունների բազմազանություն, որտեղ տաք, հյութեղ գույները միաձուլվում են վրձնի պարզ թրթիռի հետ ու դառնում են գեղեցիկ, անկրկնելի ստեղծագործություններ: Միակուռ կոմպոզիցիան, թանձր, հյութեղ գույների ու երանգների ճիշտ ընտրությունն ու նուրբ համադրությունը ենթարկվում են նատյուրմորտի բովանդակությանն ու առանձնահատուկ հնչողություն հաղորդում դրանց: Նկարիչը կարողանում է իր ապրումներն ու հույզերը հաղորդել դիտողին, գրավել նրա սիրտն ու արժանանալ ուշադրությանն ու համակրանքին:

Մուշեղ Գրիգորյանի՝ հայրենի եզերքի բնությունը պատկերող գողտրիկ կտավներից, միջավայրի գեղեցկությունը ներկայացնող նատյուրմորտներից յուրաքանչյուրի արտաքին հանգստության տակ քնարական մի տրամադրություն է թաքնված: Դրանք կատարված են գեղանկարի ինքնատիպ, գրիգորյանական գունեղ լեզվով, գունային ռիթմերի, պլաստիկական ձեւերի հարստությամբ եւ լավատեսություն ու տոնական տրամադրություն են հաղորդում դիտողին: Մ. Գրիգորյանի ստեղծագործությունները խոսում են ոչ միայն նկարչի տաղանդի մասին, այլեւ այն անկեղծ հետաքրքրության, որով նա վերաբերվում է իրեն շրջապատող աշխարհին:

Մնում է ավելացնել, որ հարուստ ու նուրբ հոգի ունեցող արվեստագետը հայկական արվեստ է մտել նոր ասելիքով, նոր խոսքով` հնարավորություն տալով դիտողին շփվելու Մուշեղ Գիրգորյան գեղանկարիչի տաղանդի զանազան դրսեւորումների, նրա գեղեցիկ ու անկրկնելի արվեստի հետ:

Սյուզաննա ՓԻԼՈՍՅԱՆ

Արվեստաբան

Թեգեր: Մուշեղ Գրիգորյաննկարիչ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Քարի երաժշտության եւ խոսքի վարպետ

Քարի երաժշտության եւ խոսքի վարպետ

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist