Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Երկու հպանցիկ հանդիպում մեծն Շիրազի հետ

Ապրիլի 23, 2022
Մշակույթ
Երկու հպանցիկ հանդիպում մեծն Շիրազի հետ
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
842
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հեռավոր 1975ի սեպտեմբերյան մի խաղաղավետ երեկո ԵՊՀ ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս Սմբատ Ավագյանը ինձ ու համակուրսեցուս` Կարինե Արամյանին «Արմենիա» հյուրանոց տարավ։ Այստեղ մենք այցելեցինք Մոսկվայից ժամանած հայտնի գրականա-գետ, պրոֆեսոր Արշավիր Արշարունուն։ Զրույցի ընթացքում պրոֆեսորը մեզ պատմեց ԽՍՀՄ հիմնադիր Վ. Ի. Լենինի հետ իր հանդիպումների մասին, խորին ակնածանքով հիշա-տակեց ժամանակի լուսավոր մարդկանցից Ա. Լունաչարսկու, Ն. Մառի անունները, որոնց հետ 1920ական թթ. աշխատել է, հիմնադրել ու խմբագրել «Գրական հանրագիտարանը» եւ այլն, եւ այլն։

Մոտ երկու ժամ տեւած զրույցն ասես մեր համալսարանական դասի շարունակությունը լի-ներ` ակադեմիական կոկիկ խոսքով ու ոճով եւ, անկեղծ ասած, այսօր այդ հանդիպումից սրտումս էական բան չի մնացել։ Այ ուրի՜շ էր քիչ անց Ամիրյան փողոցում Հովհաննես Շիրա-զի հետ մեր` թեկուզեւ շատ կարճատեւ, «ոտքի վրա» պատահական հանդիպումը։ Հախուռն, բնական, մարդկային ջերմությամբ առլեցուն այդ քաղցր հուշ-պատառիկը հիմա էլ վառ է իմ սրտում…

…Մաշտոցի պողոտան ողողած լույսերի միջով ահա դեպի մեզ է գալիս ժողովրդի պաշտելի բանաստեղծը` առյուծաբաշ ճակատը վեհորեն աջ ու ահյակ թեքելով, մարդկանց սրտազեղ ողջույններին պատասխանելով։ Մեր դասախոսը, ձեռքերը լայն տարածած, մոտեցավ Շի-րազին, ողջագուրվեց ու հանդիսաձայն ասաց.

-Ջերմագին ողջո՛ւյն արդի հայ պոեզիայի Առյուծին։

Պոետական ինքնասիրությունից փոքրինչ շոյված` Շիրազը ուսերը թեթեւ ցնցեց, լայն ժպտաց ու այսպես խոսեց.

-Գիտեք, ոմանք ինձի Առյուծ կանվանեն, որ ես իրենց աղվես չըսեմ… Դու էդոնցից չես, չէ՞, Սմբա՛տ։

Թնդաց բոլորիս առողջ ծիծաղը։ Լսել էինք, որ ոչ ոք չէր նեղանում մեր անկանխատեսելի կենդանի դասականի դիպուկ բնութագրումներից, թեկուզեւ վիրավորական խոսքից…

-Սերժ, հիմա մեր անունները կհարցնի, ու քո ոչ հայկական անունը «պայթյուն» կառաջաց-նի, ճարդ տես, ականջիս տագնապ հնչեցրեց Կարինեն։

Մենք, իհարկե, ծանոթ էինք Շիրազի նաեւ այն բանաստեղծություններին, որոնցում հայրե-նապաշտ պոետը երգիծել է ոչ հայեցի անձնանունները, խարազանել մեր բնակավայրերի խորթ, օտարաշունչ անվանումները։

Ով խուժել է` մի բան տիրել,

Իր անունն է վրան դրել…

-Սմբատ, էս սիրուն ջահելները ուսանողնե՞րդ են, ակնաթով հայացքը վրաններս` հարցրեց մեր դասախոսին, ապա դարձավ մեզ.

-Ձեր անունները ինձի կբաշխե՞ք։

Լսեց Կարինե անունը, եւ աչքերը նկատելիորեն ժպտացին։ Հարցական հայացքը հիմա էլ ինձ վրա հառեց.

-Սեր, ասացի` անվանս «աղմկահարույց» վերջին տառը ուղղակի «կուլ տալով»։

-Սերո` չէ, Սերոբ էլ` չէ, ճի՞շտ լսեցի, հենց Սե՞ր։

Ես կրկին հաստատեցի։ Եվ նա շիրազավայել ընդհանրացումով եզրափակեց «նոր» ան-վանս հետ կապված «խնդիրը»` ասելով.

– Սե՛ր։ Լա՜վ է։ Էս աշխարհում ամեն լավ բան սիրուց կծնվե…

…Ճշմարիտ է, «պայթյունը» չկայացավ, սակայն մինչեւ օրս հոգուս խորքում կռիվ ու վեճ կա` ինչո՞ւ խաբեցի մեծն Շիրազին։ Սակայն նույն պահին ներսումս հակընդդեմ մի ուրիշ ձայն էլ է հնչում` իսկ ինչո՞ւ վիշտ ու զայրույթ պատճառեի սիրելի պոետին…

***

Հիշարժան է 1978ին Երեւանի Արվեստի աշխատողների տանը Հովհաննես Շիրազին տեսնելու ընդամենը երեքչորս րոպե տեւած բարեպատեհ առիթը։ Այստեղ հանրապետութ-յան բոլոր քաղաքներից ու շրջաններից «Գիտելիք» ընկերության պատասխանատուներ, դասախոսներ ու քաղաշխատողներ էին հավաքվել։ Ընկերության պատվավոր նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի բացման խոսքի ավարտի պահին դահլիճում շշուկներ ալիքվեցին` վա՜հ, տեսե՛քտեսե՛ք, Շիրա՜զը…

Եվ իսկապես. ահա պատկառազդու պոետը դահլիճի սյունաշարքի կողքով վստահաքայլ անցավ, բարձրացավ նախագահություն։ Մի պահ քար լռություն տիրեց, քանզի անկանխա-տեսելի, միջոցառմանը չհրավիրված, սակայն ամենուր համաժողովրդական անկեղծ սեր վայելող բանաստեղծի մուտքը ուղղակի անակնկալ էր: Մեծահամբավ գիտնականը ոտքի կանգնեց ու ջերմ բարեւեց Շիրազին։

-Ժողովրդիս պարծանք-գերաստղ, մեծահարգ Վիկտոր Համազասպի, ասաց բարձր, խրոխտ ու ընդգծված հարգալիր շեշտով, նոր լույս տեսած գիրքս եմ Ձեզ ընծա բերել։

Եվ մինչ գիրքը կհանձներ անվանի գիտնականին, բացեց այն էջը, ուր զետեղված ընտանե-կան լուսանկարի կենտրոնում ալեհեր պոետն է` թեւատարած արծվի պես ութ զավակներին հովանի արած։

-Կուզեմ Դուք էլ, այս մարդիկ էլ ամեն Աստծո օր ժողովրդին ասեք, որ մեր եղեռնազարկ ազ-գը միայն բազմանալո՜վ, ուժեղանալո՜վ պիտի բուժե սրտի խորունկ վերքը… Ահավասիկ, ես դրա օրինակը տվել եմ, ասաց արագ, հանձնեց գիրքը ու իջավ, քայլերն ուղղեց դահլիճի ելքը։

Բոլորս ոտքի կանգնեցինք, սրտահույզ, բուռն ու անկեղծ ծափողջյուններով ճանապարհե-ցինք մեր կենդանի դասականին…

Սերժ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Թեգեր: Հով­հան­նես Շի­րա­զ
Կիսվել3Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ի՞նչ է օրհնությունը

Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist