Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Արցախյան գանձերի մատենագիրը

Ապրիլի 27, 2022
Մշակույթ
Արցախյան գանձերի մատենագիրը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
140
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Տպավորությունս այնպիսին է, թե Շահեն Մկրտչյանը Ավարայրից է գալիս, Դավիթ Բեկի զորականներից է, Մեծ ու Փոքր Սյունիքների ազատագրական պայքարը Գանձասարի վանքում նախապատրաստած գաղտնի ժողովների մասնակից: Մեր Դիզակի զորեղ եւ իմաստուն Մելիք Եգանի խմորից է հունցված: Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժումը նախապատրաստած գաղափարախոսներից մեկն է…

Երբ Թուրքիայի ցեղասպանական ծրագրերի հարավկովկասյան մասնաճյուղի թուրք-ադրբեջանական խավարը գալարահողմի պես մի նոր կատաղությամբ արշավեց արցախյան լույսի դեմ, պատմաբան-արցախագետ-արվեստաբան Շահեն Մկրտչյանը կենաց-մահու այդ ճակատամարտին մասնակցեց… հայոց անմահների իր զորագնդով: Ոգեղեն այդ գնդի բոլոր զինվորներն ու սպաներն Արցախ աշխարհի զավակներն են՝ Ամարասն ու Կատարո վանքը, Գտչավանքն ու Դադիվանքը, Երիցմանկունքը, Ղազանչեցոց ու մյուս եկեղեցիները, հուշարձանախմբերը՝ հանճարակերտ Գանձասարի վեհափառությամբ…»:

Ռուբեն ԳՐԻԳՈՐՅԱՆ, լրագրող

Այսօր, երբ հայոց Արցախ աշխարհի ոգեղեն գանձերից շատ-շատերը հայտնվել են  ազերի կոչված նախամարդու արյունահոտ ճիրաններում, շատերը հրեշաբար խորտակվել ու ջնջվել հողի երեսից, երբ կտրվել է բազմաթիվ հայաշունչ եկեղեցիների մշտախոս լեզուն, եւ մզկիթների փոխված վանքերում ու տաճարներում սրտխառնուք առաջացնող մուղամն է լսվում, առավել քան խոնարհ հարգանքով ու երախտագիտությամբ ես լցվում այն նվիրյալների հանդեպ, ովքեր ժամանակին վտանգելով սեփական կյանքը՝ երբեմն զարտուղի ճանապարհներով հասել են մեր խլված-վանդակված երկրամաս, մոռացության փոշու տակից հանել կիսավեր կամ կործանված վանքեր ու եկեղեցիներ, հայկական բնակավայրերի անժխտելի հետքեր, հին գերեզմանատեղիներ, հողի մեջ թաղված կամ վիրավոր խաչքարեր, եղծված ու հազիվ ընթեռնելի մահարձաններ: Այդ անխոնջ նվիրյալներից է Շահեն Մկրտյանը՝ արմատներով ու ծնունդով Արցախի Դիզակ-Հադրութի շրջանի Արփագետիկ կամ, ինչպես ինքն է սիրել ասել, Քարինգ գյուղից: Նրան էր վերապահված հայրենի երկրամասում հիմնել ու տնօրինել Լեռնային Ղարաբաղի պետական պատմաերկրագիտական թանգարանը, ապա աշխատել Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի գիտական գծով տեղակալ, իսկ հետո՝ Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղի վարիչ… Եվ այսպես ամբողջ մի կյանք՝ նվիրաբերած մեր պատմամշակութային անկորնչելի արժեքներին, դրանք աշխարհին ի ցույց դնելու ազգաշահ գործին:

Իսկ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նա արդեն հայրենապաշտպան զինվոր էր. քանի՛ցս է անցել Լաչինի տարածքով եւ գաղտնի զենք-զինամթերք հասցրել Խծաբերդի ենթաշրջանի պաշտպաններին… Բայց արցախագետ-արվեստաբանի վաստակը նժարվելու էր շուրջ երեք տասնյակի հասնող հրատարակված հայագիտական-արցախագիտական աշխատություններով: Դրանցից «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» տասը տարվա ընթացքում ունենալու էր լրացված չորս լույսընծայում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն: Տպաքանակը պատկառելի՝ 100 հազար օրինակ: Աշխատություններից առանձնանալի է նաեւ «Վանդալիզմ» փաստավավերագրական գիրքը՝ հայատյաց Ադրբեջանում ավերված-եղծված հայկական քրիստոնեական մշակութային արժեքների մասին, որի համար արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվավոր դոկտորի կոչման: «Շուշի. ողբերգական ճակատագրի քաղաք» գիրքը (համահեղինակ՝ Շչորս Դավթյան), հրատարակված երեք լեզուներով, անողոք ճշմարտությամբ ապացուցում է, թե ինչպիսին էր հայաոճ, շենշող ու շքեղ հայոց բերդաքաղաքը, եւ նրանից ինչ է մնացել, երբ թուրք-ադրբեջանցի բորենիները ավերեցին այն եւ կոտորեցին քաղաքը կառուցած բնիկ տերերին: Շուրջ երեսուն տարվա ազատությունից ու վերաշենանալուց հետո արցախյան հողի այս մարգարիտը, ցավոք, նորից է հայտնվել շան երախում: Սակայն հուսանք, որ դեռ նոր հարսանիքներ են լինելու Արցախի վիրավոր ու հպարտ լեռներում…

Շահեն Մկրտչյան մշակութային գործչի գլուխգործոցը «Արցախի գանձերը» պատկերագիրք-ալբոմն է՝ հրատարակված չորս լեզուներով, շքեղ ձեւավորմամբ: Մեծարժեք այս ստեղծագործության համար հեղինակն արժանացել է բարձր պարգեւների՝ ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի:

Կանցնեն ժամանակներ, արվեստաբանի աշխատությունները կշարունակեն պատմել ճշմարտությունը գալիք սերունդներին…

ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ճանապարհ արվեստագետների սրտի միջով

Ճանապարհ արվեստագետների սրտի միջով

Ուժգին հարված լռությանը

Ուժգին հարված լռությանը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist